12:55 21.01.2020
Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 👉❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]
16:24 18.02.2019
Սաուդյան Արաբիայի Ջեբել ալ-Լաուզ շրջանում ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ տեղացիներն արդեն սկսել են վարձույթով սահնակներ և ինքնաշեն դահուկներ տալ: Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են բեդվիներն ամառային հագուստով սահում ինքնաշեն սահնակներով: Նշվում է, որ Ջեբել ալ-Լաուզում անցած տարի էլ է ձյուն եկել: لقطات لثلوج جبل اللوز […]
13:24 16.02.2019
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում: Այդտեղ տեղացած ձյունն օդի աղտոտվածության պատճառով սև գունավորում է ստացել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղի ունեցածն անհանգստացրել է շրջանի բնակիչներին: Իր հերթին Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել այդ շրջան` պարզելու արդյո՞ք այնդտեղ գործող ածխաարդյունաբերական գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելիի սահմանը:
17:12 30.10.2018
Ֆրանսիան ծածկվել է ձյունով: Ձյան պատճառով մոտ 1400 մարդ արգելափակվել է քաղաքում: Ձյան հաստությունը որոշ շրջաններում հասել 40 սմ-ի: Համաձայն Վերին Լուարա շրջանի վարչության՝ ձյան ուժեղ տեղումների պատճառով RN88 մայրուղում արգելափակվել է ավելի քան 800 մեքենա: Վարչությունից նաև տեղեկացնում են, որ 89A մայրուղու մի հատվածն էլ փակ է, և մոտ 400 մարդ մնացել է քաղաքում: Հաղորդվում […]
10:43 03.04.2018
Այսօր՝ ապրիլի 3-ի երեկոյան, մինչև ապրիլի 4-ի առավոտյան, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում:
15:27 02.04.2018
Առատ ձյունն ու քամին պատուհասել են Ֆինլանդիային՝ Սուրբ Զատկի տոնի արձակուրդների վերջին օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ֆիննական օդերևութաբանական կենտրոնի օդերևութաբան Յարի Տուովինեին:
10:36 19.02.2018
Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
09:22 19.02.2018
Փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
09:14 19.02.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Եղվարդի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է:
10:31 15.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:19-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
18:16 10.01.2018
Շուրջ 13 հազար զբոսաշրջիկ ծուղակում է հայտնվել Շվեյցարիայի հայտնի Ցերմատ զբոսավայրում:
10:45 22.11.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ 09.30-ի դրությամբ Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: