10:59 25.02.2018
Փհենչհանում ավարտվող ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի հոկեյի հավաքականը դարձել է Օլիմպիական չեմպիոն՝ եզրափակչում 4:3 հաշվով հաղթելով Գերմանիայի ընտրանուն:
08:43 09.02.2018
Հարավային Կորեայում այսօր բացվում է 22-րդ Ձմեռային օլիմպիադան: Բացման արարողությունը տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 15-ին: Սպորտային արարողությունները սկսվել են քյորլինգի Ռուսաստանի և ԱՄՆ-ի խաղով, որտեղ Ռուսաստանի հավաքականը պարտվել է: Ռուս մարզիկներն, ինչպես հայտնի է, ներկայանում են ոչ թե որպես Ռուսաստանի հավաքականի անդամ, այլ որպես անկախ մարզիկներ, քանի որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է: Երեկ […]
08:14 09.02.2018
Կորեայում սրճարանները անտեսել են 2018-ի Օլիմպիական խաղերի ընթացքում շան մսից պատրաստված կերակուր մատուցելու արգելքը:
18:16 06.02.2018
Փհենչհանում այսօր հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը.այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ է ժամանել 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք:
14:42 26.01.2018
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիպիական խաղերին Հայաստանը կներկայացնի երեք դահուկորդ: Նրանցից երկուսը՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը Շիրակի մարզից են և հանդես կգան դահուկավազքի մրցումներում, իսկ Աշոտ Կարապետյանը, ով Կոտայքի մարզից է, կմասնակցի լեռնադահուկորդների մրցումներին: Նշենք, որ Հայաստանն ունի ընդամենը մեկ օլիմպիական ուղեգիր, իսկ մյուս երկու տեղերը հատկացվել են սպիտակ քարտով: 29-րդ […]
09:03 22.01.2018
Սեուլի կայարանում քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում այրել են հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի լուսանկարը և Հյուսիսային Կորեայի դրոշը:
17:04 20.01.2018
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում, ԿԺԴՀ-ից կմասնակցի 22 մարզիկ:
«Հյուսիսային Կորեայից 22 մարզիկները կմրցեն երեք մարզաձևերում»,- ասել է Բախը, Լոզանում կայացած՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Նա հաստատել է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեայի մարզիկները հանդես կգան նույն թիմում:
Հյուսիսային Կորեայի մարզիկներին կուղեկցեն 24 պաշտոնյաներ: Բացման արարողության ժամանակ երկու երկրների օլիմպիականները կանցնեն մեկ ընդհանուր՝ Կորեա անունով և նույն դրոշի ներքո: Բացի այդ, օլիմպիական խաղերի ընթացքում հանդես կգա երկու երկրների միավորված կանանց հոկեյի հավաքկանը: