15:52 05.06.2019
«Քրեական գործը գտնվում է ՀՔԾ քննչական վարույթում, և հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն և նաև ԱԱԾ-ի օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ վարչապետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է սպանության բոլոր դեպքերը […]
21:11 14.03.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը: Նիստը տևել է ուղիղ 10 ժամ: Վաղը՝ մարտի 15-ին, դատարանը կհրապարակի որոշումը: Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս բացատրություն է տվել՝ մոտ 40 րոպե։ Ներկայացրել է, թե ինչ է տեղի […]
19:54 11.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում: Գրառումը ներկայացնում ենք ստորև՝ «Սիրելի ընկերներ Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն […]
20:49 02.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման արարողությունը: 25.06.2018թ.-ին կայացած բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ծառայության Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչների պաշտոններում նշանակված երկրորդ դասի խորհրդական Արուսյակ Հարությունի Ալեքսանյանն ու առաջին դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը, ինչպես նաև Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության […]
15:03 06.04.2018
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
13:45 26.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
14:30 19.03.2018
Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
15:27 07.03.2018
Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն երեկ՝ փետրվարի 6-ին, ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կոտրել է դռան փականի բռնակը և փախել: Դրանից հետո Ա. Մ.-ի որդին Հ. Մ.-ին բռնել է շենքի բակում և ներկայացրել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
13:41 06.03.2018
Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
13:00 02.03.2018
Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
14:30 28.02.2018
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:
15:03 16.02.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:
14:40 15.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
15:50 09.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն 2016թ.-ի նոյեմբերի 23-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 10-ը, աշխատելով ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
14:08 02.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ
11:21 24.01.2018
2016 թվականի համեմատ 2017-ին 9,2 տոկոսով աճել են Հայաստանի քննչական ծառայության կողմից քննված քրեական գործերը: Հատուկ քննչական կոմիտեն 2017-ին քննել է 827 քրեական գործ` 2016 թվականի 757 գործի փոխարեն: Այդ մասին հայտարարվել է հունվարի 24-ին ՀՔԾ-ում տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ:
14:54 15.01.2018
Գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը:
13:20 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին: