11:06 27.05.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, […]
07:58 27.05.2019
Մոտ 100 հազար հավ է սատկել շվեդական Լինչյոպինգ քաղաքի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Expressen պարբերականը։ Չնայած այն բանին, որ հրշեջներն օպերատիվորեն են արձագանքել ահազանգին, այդուհանդերձ, հրդեհն արագորեն ճանկել էր երկու շինությունները, որտեղ պահվել են հավերը։ Խոշոր հրդեհի հետևանքով մարդիկ չեն տուժել։ Հրշեջներին արդեն հաջողվել է վերահսկողություն տակ առնել իրավիճակը։
15:16 25.05.2019
Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը: Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն: Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության` կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև հուշանվերների խանութները: Նախնական տվյալներով` հրդեհը տեղի է ունեցել մայիսի 25-ի առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Կրակի պատճառները դեռ հայտնի չեն: Կենդանիները չեն տուժել, չնայած նրանք […]
13:30 25.05.2019
Արաբական Միացյալ Էմիրություններում կայանած և Սաուդյան Արաբիային պատկանող նավթային տանկերները ականներով պայթեցնելու, հրդեհելու մեջ ԱՄՆ-ին մեղադրում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Այս մեղադրանքը հնչեցրել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մայքլ Գլիդեյը։ Պենտագոնում, ըստ նրա, պարզել են, որ այն ականները, որով պայթեցվել են տանկերները, պատկանում են Իրանի այդ զորամիավորմանը։ Մայիսի 12-ին ԱՄԷ-ի Ֆուջեյրա […]
12:21 25.05.2019
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: […]
11:00 25.05.2019
Հնդկաստանի արևմտյան հատվածում գտնվող Սուրատ քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 19-ը, վիրավորվել՝ մոտ 20 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իրավապահ մարմինների համաձայն՝ կրակի արագ տարածման պատճառը եղել է հրավտանգ տանիքը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
10:32 25.05.2019
Մայիսի 24-ին` ժամը 21:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 35 տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 22:33-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները (մոտ 10 քմ) և […]
09:26 23.05.2019
Մայիսի 22-ին՝ ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ զինվորական կոմիսարիատի տանիքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 1 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում (450 քմ): Հրդեհը […]
01:00 22.05.2019
Մայիսի 20-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Վոլգոգրադի հարևանությամբ՝ «Зеленый» կղզում գտնվող Արամ Բաղդասարյանի տունը։ Հրդեհի ընդհանուր մակերեսը 210 քառ․ մետր է եղել։ Հրդեհի հետևանքով այրվել են ավտոտնակը, որի մեջ մեքենա է եղել, փաստաթղթերը և ընտանիքի ամբողջ ունեցվածքը։ «Սկզբում հրդեհը ինքնուրույն էի մարում, բայց արագ հասկացա, որ անիմաստ է։ Ամեն ինչ թողեցի և […]
10:29 20.05.2019
Մայիսի 19-ին՝ ժամը 15:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ավտոմեքենաների տեխզննման կետին հարակից թունաքիմիկատների պահեստի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:17-ին: Այրվել են պահեստի պենոպլաստե առաստաղից մոտ 200 քմ հատված և 10 պարկ փայտածուխ: […]
14:01 19.05.2019
Օդեսայում նախկին ռազմական պահեստ է այրվել, հայտնում է korrespondent-ը: Դեպքի վայրում հրշեջներ են աշխատել: Հրդեհը ընդգրկել է մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նշվում է, որ տուժածներ չկան: Բացի դրանից՝ մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքի մեկ այլ հատվածում ևս երեք պահեստ է այրվում, իսկ հրդեհի մակերեսը 600 քառակուսի կիլոմետր է: Դեպքի վայրում հրշեջ -փրկարարարներ […]
22:28 17.05.2019
Մայիսի 17-ին` ժամը 19:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում խանութի տանիք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը […]
00:39 17.05.2019
Մայիսի 16-ին՝ ժամը 19:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շուկայի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում գտնվող նախկին կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է կրպակի […]
09:57 14.05.2019
Մայիսի 13-ին՝ ժամը 19:06-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում […]
00:00 14.05.2019
ABC News ամերիկյան հեռուստաընկերությունը բացառիկ կադրեր է հրապարակել աղետալի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի ներսից: Լրագրող Դավիթ Մյուիրին ուղեկցել է տաճարի վերականգնողական աշխատանքների ղեկավար գեներալ Ժան Լուի Ժորժելենը: Տեսանյութում երևում է, որ տաճարի վնասված հատվածների մասերը դեռ մնացել են: Երևում է, որ առաստաղի վրա 2 անց կա, որոնցից երբեմն ջուր է լցվում տաճար: Այժմ անցքերը […]
17:27 12.05.2019
Մայիսի 12-ին` ժամը 12:50-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «ՈՒԱԶ» (վարորդ՝ Մ.Դ., ծնված 1997 թ.) և «Mercedes» (վարորդ Վ.Փ., ծնված 1987 […]
12:00 12.05.2019
Մայիսի 11-ին` ժամը 19:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 5/3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (սեփականատեր Ս.Գ.և) ավտոտնակին կից կայանած չշահագործվող Volvo մակնիշի ավտոմեքենայում: […]
11:45 12.05.2019
Մայիսի 11-ին՝ ժամը 16:00-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի տներից մեկի խոհանոցում (սեփականատեր՝ Խ.Թ., ծնված 1936 թ.): Հրդեհը մեկուսացվել է […]
10:17 11.05.2019
Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար:
12:57 06.05.2019
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություններ է հղել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի հրդեհի պատճառով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել մյուս տուժածներին։ Այս մասին գրառում է արվել դեսպանության ֆեյսբուքյան էջում։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի վերոնշյալ օդանավակայանում կայծակի հարվածից հրդեհվել […]
11:30 06.05.2019
8 մեծահասակ և 5 երեխա է տուժել Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանի Ժելեզնովոդսկ քաղաքում բնակելի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Տուժածներից 10-ին՝ այդ թվում բոլոր երեխաներին, հոսպիտալացրել են։ Մյուս 3 տուժածներն ամբուլատոր բուժում կստանան, հայտնել են երկրի ԱԻՆ-ից։ Հրդեհը տարածվել է 9-հարկանի շենքի մոտ 100 քմ հատվածում։ Հրդեհի բռնկման պատճառներն […]
11:20 05.05.2019
Մայիսի 5-ին, ժամը 07:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան տանիքում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է 07։40-ին։
10:46 03.05.2019
Մայիսի 2-ին` ժամը 23:27-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է. ներսում քաղաքացիներ կան: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից վեց […]
16:24 02.05.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 26 մարդ, բոլորը թունավորվել են ածխաթթու գազից, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգշաբթի առավոտյան 5 հարկանի հանրակացարանի 2-րդ հարկում՝ 20 քմ մակերեսի վրա հրդեհ է բռնկվել: Տարհանումից հետո բժշկական օգնության էր դիմել 20 քաղաքացի, այդ թվում ՝ 14 […]
15:47 02.05.2019
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Հովունի գյուղում: Այրվել է մոտ 1400 քառակուսի մետր մակերեսով անասնագոմ, որում 150 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն է եղել, ինչպես նաև պահեստավորված անասնակեր, որն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով 4 կով ու հորթ ծխահարվել ու սատկել են: Մնացած գլխաքանակը գյուղացիների ուժերով ամբողջ գիշեր դուրս է բերել: Այդ ժամանակ էլ […]
09:25 02.05.2019
Մայիսի 1-ին՝ ժամը 22:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2/4 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ): Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից […]
15:04 30.04.2019
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Գորյաչևոդսկ բնակավայրի «21 век» շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է REN TV-ն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկությունների՝ կրակն ընդգրկել է մոտ 2,5 հազար քառակուսի մետր տարածք: Զոհերի և տուժածների մասին առայժմ չկան տեղեկություններ: