12:12 22.06.2019
Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]
19:27 21.06.2019
Ինդոնեզիայում լուցկու փոքր գործարանում այսօր կեսօրին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա: Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ Ինդոնեզիայի գործարաններում անվտանգության պահպանումը ցածր մակարդակի վրա է: 2017 թվականին 47 մարդ էր զոհվել, տասնյակ աշխատողներ վիրավորվել էին Ջակարտայի արվարձանում գտնվող հրավառությունների արտադրության գործարանում տեղի […]
18:30 21.06.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]
20:20 19.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 15:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է 16:27-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է 2 […]
14:18 19.06.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում՝ իրականացնելով չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ներկայացնում ենք հունիսի 19-ի միջոցառումներն ըստ տարածքների՝ համաձայն ժամանակացույցի: Հ/հ Տեղամաս Անցկացման ժամը ՀՓՋ 1. Իսակովի պողոտա Ռուսական եկեղեցու հարակից տարածք 11:00-ից 14:00 ՀՓՋ 1 2. Նորքի 17-րդ փողոցից դեպի Գ. Հովսեփյան փողոց 10:00-ից 13:00 ՀՓՋ 8 3. Գլինկա […]
17:31 17.06.2019
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել […]
14:50 17.06.2019
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում, չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ: ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:
09:51 17.06.2019
Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ […]
23:37 15.06.2019
Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի […]
16:21 15.06.2019
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած խափանումից հետո ենթակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է: Տվյալ ենթակայանը սպասարկում է 3 բնակելի շենք և մեկ տասնյակից ավելի հանրային օբյեկտներ:
22:24 14.06.2019
Հունիսի 14-ին` ժամը 18:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին: Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։
20:41 14.06.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ […]
15:00 13.06.2019
Հունիսի 13-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, […]
18:30 12.06.2019
Խոշոր հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում կմատուցվի առաջին պատարագը: Այս մասին հայտնում է France 24-ը: Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Պատարագին կմասնակցի ընդամենը 20 մարդ, այդ թվում՝ տաճարի սպասավորները: Այդուհանդերձ, իրադարձությունը կհեռարձակվի ուղիղ եթերով, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան գոնե այդկերպ մասնակցություն ունենալ: «Պատարագը կմատուցվի խիստ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասված […]
14:51 10.06.2019
Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։ Ըստ պաշտոնյայի՝ որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել։ Քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողը, ինչպես նաև նշանակվել […]
22:35 08.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, խոշոր հրդեհ էր բռնկվել Հաղպատի վանական համալիրի՝ վանահոր կացարանում: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով և կարճ ժամանակում տարածվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, հրդեհի մարման աշխատանքներին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից բացի, մասնակցում է ողջ գյուղը: Փրկում են վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու […]
21:15 08.06.2019
Հունիսի 8-ին` ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:47 07.06.2019
Հունիսի 7-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում, հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին: […]
10:16 06.06.2019
Հունիսի 6-ին` ժամը 23:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է տանը կից շինությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարճաղբյուր գյուղի 5-րդ փակուղու թիվ 4 տանը կից օժանդակ փայտյա շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել […]
18:04 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հրդեհները շատացել են: «Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունիսի 4-ին՝ էլի 60-ից ավելի: Դրանք զոնաներով են գնում: Հիմա հրդեհները ակտիվ են Արարատյան դաշտում: Հետո այն կտեղափոխվի նախալեռնային, ապա լեռնային շրջաններ: Առայժմ կարող ենք դիմագրավել»: Նրա խոսքերով` անտառներում առաջացող հրդեհների հետ կապված […]
16:15 05.06.2019
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում` վրացական ամենամեծ` Սուրբ Երրորդություն-Սամեբա տաճարի մոտակայքում բռնկված հրդեհից տուժել է 10 ընտանիք: Հրդեհը բռնկվել էր այսօր առավոտյան, վարձակալված տանը: Այս պահին հրդեհը մեկուսացված է: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել ջրատաքացուցիչ սարքը: Բնակիչներից մեկի հավաստմամբ` այն պայթել է, ինչից հետո բռնկված կրակը տարածվել է: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
10:48 04.06.2019
Հունիսի 3-ին՝ ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա […]
11:17 02.06.2019
Հունիսի 2-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 02:07-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոտնակի ներքին փայտյա երեսպատումը (մոտ 24 քմ), մասամբ՝ բազմոց և […]
21:35 31.05.2019
Մայիսի 31-ին` ժամը 13:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Բնակարաններից մեկի ծխահարված բնակիչները՝ Է. և Մ. Ն.-երը (ծնված 2017 թ. և 2016 թ.), հոսպիտալացվել […]
19:11 30.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են` մայիսի 30-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
18:10 30.05.2019
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարից: «Հրդեհ Հրազդանի կիրճում, հիմա»,- գրել է նա՝ մեկնաբանելով լուսանկարը: Լուսանկարից երևում է, որ կրակը տարածվել է կիրճի տարբեր հատվածներում: https://www.facebook.com/photo.php?fbid=10156618174894620&set=a.58473279619&type=3&theater
12:00 30.05.2019
Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող շենքի (Նախկինում ոստիկանության կենտրոնական բաժնի շենքն է-խմբ.) 3-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին` ժամը 10:01-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել շենքում բնակվող […]
16:16 28.05.2019
Մայիսի 27-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ա.Ս.-ն (ծնված 1995 թ.) դեմքի և ձեռքի […]
14:00 28.05.2019
Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Այս մասին հայտնել է Global News-ը: Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել: Ներկայում կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։ Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր […]