TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

հրդեհ

700-800 մետր խորացել ենք, ադրբեջանական տարածքում հանգցրել ենք հրդեհը․ Խաչիկի գյուղապետ

12:48 16.07.2019

Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի ղեկավարն ու գյուղացիները ստիպված են եղել անցնել Նախիջևանի տարածք՝ այնտեղ բռնկված հրդեհը մեկուսացնելու համար։ Գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին այսօր ShantNews.am-ին մանրամասներ հայտնեց գյուղապետ Հովիկ Սմբատյանը։ Սմբատյանն ասաց, որ հրդեհը սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում ու անցել է հայկական կողմ, ինչի պատճառով էլ խաչիկցիները ստիպված են եղել երկու […]

̰
Առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:52 16.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: […]

̰
Մարմաշեն գյուղում գազաբալոնի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել

13:26 15.07.2019

Երեկ գազաբալոնի  արտահոսքից հրդեհ էր բռնկվել Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն գյուղում։ Անահիտ Մադոյանին պատկանող առանձնատան` խոհանոցի վերածված շքամուտքում տեղադրված  գազաբալոնից հրդեհը տարածվել է դեպի հյուրասենյակ, ինչի պատճառով այրվել են մետաղապլաստե դռներն ու պատուհանները, տան կենցաղային տեխնիկան։ «Ստեղ դրած եմ եղել բալոնը, որ ճաշ եփեմ ու տանիմ ընդեղ` ճաշասենյակ, որ ուտեն։ Միանգամից բռնկվավ, չհասցրի ու էդ ձևի […]

̰
Հրդեհ գազալցակայանի հետնամասում. հեղուկ գազի ավտոցիստեռնի պայթյունը կանխվել է

13:20 15.07.2019

Հուլիսի 11-ին՝ ժամը 16:46-ին, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհի կանչից վերադառնալու ճանապարհին նկատել է, որ Գրիբոյեդով փողոցի մոտակայքում բռնկվել է 10 տոննա տարողությամբ հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռն, որի հարևանությամբ գտնվում է ևս մեկ լիցքավորված պահեստային ցիստեռն: Պարզվել է, որ Ադոնց փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող գազալցակայանի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են 26.68 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:54 15.07.2019

Հուլիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ մոտ 1000 քմ, 1000 քմ, 200 քմ, 500 քմ, 400 քմ, 3000 քմ, 1000 քմ, 500 քմ, 7000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Օշական գյուղում՝ մոտ 2 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

09:20 15.07.2019

Հուլիսի 14-ին՝ ժամը 20:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել

21:06 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]

̰
Վերին Արտաշատի գազալցակայանում հրդեհ է բռնկվել

14:20 14.07.2019

Հուլիսի 14-ին, ժամը 00:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին: […]

̰
Երևանի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

10:40 14.07.2019

Հուլիսի 13-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը. տուժածներ չկան:

̰
Հրդեհ Վերին Ջրաշեն թաղամասում

17:31 13.07.2019

Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Միտո՞ւմ, թե՞ անփութություն. ինչի՞ հետևանք է հրդեհների թվի աճը

16:44 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, խոսել է նաև այն մասին, թե ինչի արդյունք են դրանք` անփութությա՞ն, թե՞ միտումնավոր քայլերի. «Մեր քաղաքացիները մտածում են, որ հրդեհային անվտանգությունը ապահովելը միայն ԱԻՆ-ի գործն է, հրշեջ- փրկարարներինն է, իրենք պարտավոր են գնալ, գործն անել: Իհարկե, մեր հրշեջ փրկարարները պատրաստ են և ցանկացած պահի […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԻՆ-ը հրդեհների աճը կանխելու համար

16:21 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ հրդեհների թվի ավելացման ֆոնին որոշ կանխարգելիչ  գործողություններ են ձեռնարկվում: Դրանցից մեկը վերահսկվող այրումն է: «Արդեն 20 օրից ավելի է` այդ աշխատանքները կատարվում են, և 120 հա-ից ավելի տարածքներում հսկողության տակ այրում է իրականացվում, որպեսզի ազատվենք ավելի ծանր դեպքերից»,- ասել է Հայրապետյանը՝  հավելով, որ զուգահեռաբար շարունակում […]

̰
Բուսաբանական այգում առաջացած հրդեհը մարվել է

16:10 13.07.2019

Հուլիսի 13-ին` ժամը 10:18-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:  

̰
Հրդեհների թիվը մի քանի անգամ ավելացել է

14:30 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը որոշ տվյալներ է ներկայացրել հանրապետության տարածքում գրանցվող հրդեհների վիճակագրության վերաբերյալ: «2019 թվականի առաջին կիսամյակում, համեմատած 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, մենք ունեցել են աճ` հրդեհների հետ կապված: Եթե վերցնենք ընդհանուր հրդեհների թիվը, ապա այն 2.1 տասնորդական անգամ ավելի է, քան նախորդ տարի: Եթե վերցնենք միայն բուսածածկ, խոտածածկ տարածքների […]

̰
25-50 հազար դրամ տուգանք հրդեհ առաջացնելու համար. արդյո՞ք պատժաչափերը մեղմ չեն

13:40 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ հրդեհների թվի զգալի աճ կա: Որոշ  պնդումների համաձայն` այդ ամենի մեջ միտում կա: ԱԻՆ-ում սա պաշտոնապես չեն հաստատում: Արդյո՞ք տուգանքների նվազ լինելը կարող է պատճառ լինել հրդեհների թվի աճի: «Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար մեր օրենսդրությամբ նախատեսված է և´ վարչական, և´ քրեական պատասխանատվություն: Վարչական […]

̰
Հրդեհ Բուսաբանական այգում. ժամանել է 4 մարտական հաշվարկ

11:37 13.07.2019

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Նա ասաց, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեռևս հրդեհը չի մարվել, սակայն զոհվածներ և տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառը […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

10:14 13.07.2019

Հուլիսի 12-ին` ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական […]

̰
Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում

13:00 12.07.2019

Հուլիսի 12-ին՝ ժամը 01:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ): Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին: Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես […]

̰
Գարեգին Նժդեհի փողոցի գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ

19:14 11.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում գտնվող գազատար խողովակից կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում գտնվող գազակարգավորիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Խոշոր հրդեհ մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանում. կա զոհ

15:51 11.07.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում: Հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է մեկ զոհի մասին: Կրակի բարձրությունը հասնում է 50 մետրի: Հրդեհն ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են […]

̰
Երևանում էլեկտրական լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել

08:34 11.07.2019

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 19 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Արտաշատում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել․ այրված մեքենայում խոշոր չափի գումար է եղել

08:15 11.07.2019

Հուլիսի 9-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Ս․Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան […]

̰
Հրազդանի կիրճում խոշոր հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

23:32 10.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

21:11 09.07.2019

Հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ի՞նչը կարող է կասեցնել խոշոր ավտովթարների ժամանակ հրդեհի վայրկենական բռնկումը. SHANTNEWS.am-ի հետաքննությունը

13:00 09.07.2019

Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 91 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

12:05 09.07.2019

Հուլիսի 8-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ մոտ 600 քմ, 500 քմ, 2000 քմ, 5000 քմ, 1 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 300 քմ, Նուռնուս գյուղում՝ մոտ 7000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 2500 քմ, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ […]

̰
Խոշոր հրդեհ Խորենացու փողոցում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

22:58 08.07.2019

Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի […]

̰
̰
Խճաքարի գործարանում բռնկված հրդեհի դեմ պայքարել է 6 մարտական հաշվարկ

10:19 08.07.2019

Հուլիսի 7-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]

̰
Հրդեհ խճաքարի գործարանում

23:05 07.07.2019

Հուլիսի 7-ին` ժամը 21:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
BACK_TO_TOP