15:48 22.08.2018
«Նյութատեխնիկական բազան վերազինելու նպատակով Ռուսաստանի կողմից այս տարի 10 մլն դոլարի գույքային աջակցություն կցուցաբերվի Հայաստանին»,- այս մասին օգոստոսի 22-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության արդյունքում էլ նաև մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Սիրիայի Հանրապետության պատերազմական գործողություններից […]
13:55 22.08.2018
«Երևանում չկա որևէ գազալցակայան, որը չի համապատասխանում պետության կողմից հաստատված բոլոր նորմատիվներին»,- ամփոփելով գործունեության 100-րդ օրը՝ օգոստոսի 22-ին լրագրողներին ասել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնելով հակահրդեհային անվտանգության ոլորտում արված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ բոլոր գազալցակայանները Երևանում ստուգվել են և շահագործողներին տրվել էր 2 ամիս ժամանակ թերությունները վերացնելու համար: 12 գազալցակայան թերությունը չէր վերացրել և […]
16:04 06.02.2018
«Բոլորը մտածում են, որ Ծաղկաձոր ունենք, այնտեղ դահուկային սպորտն ինքն իրեն պետք է զարգանա: Ո՛չ: Դահուկային սպորտի համար այլ պայմաններ են, այլ ինֆրաստրուկտուրաներ են անհրաժեշտ», – հայտարարել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
15:10 06.02.2018
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանձնարարական էր ստացել ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացումը։
14:53 06.02.2018
Ի՞նչ ճակատագիր կունենա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի դպրոցը: Հարցն այսօր՝ փետրվարի 6-ին, հնչել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ամփոփիչ ասուլիսի ընթացքում: