13:48 15.10.2018
Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
15:10 19.01.2018
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքին նվիրված ելույթով: Խորհրդարանի ամբիոնից խոսելով Դինքի սպանության 11-րդ տարվա առիթով՝ Փայլանը նշել է, որ թուրքական պետությունը մինչև այժմ ոչինչ չի արել՝ պարզելու սպանության իրական պատվիրատուներին և կանխելու երկրում նմանատիպ հանցանքները: