17:56 23.10.2019
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ժոզեֆ Դոլը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է լինեն երաշխավորված: Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան […]
20:44 24.07.2019
2019 թվականի հուլիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդարադատության ոլորտի բարեփոխումներին նվիրված Տեխնիկական շրջանակային առաքելության ներկայացուցիչներին․ ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքին, ՄԱԶԾ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության մասնագետ Այնուրա Բեկկոենովային, Իրավունքի գերակայության Բինգհամ կենտրոնի ներկայացուցիչ Յան Վան Զիլ Սմիթին, հանցագործությունների կանխարգելման և քրեական […]
08:50 24.07.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Ի դեպ, մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար: Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար […]
10:00 20.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սահմանադրական դատարանը դրա նախագահ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհելը համեմատեց նոտարական գրասենյակի սեփականաշնորհման հետ: Պարզվում է՝ այս համեմատությունը պատահական չէ: Արդարադատության նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ, և իշխանությունը մտադիր է առաջիկայում այդ գործերով քրեական մեղադրանք ներկայացնել Թովմասյանին»:
09:51 20.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:57 18.07.2019
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվել է մեկնաբանել «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները: «Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Թովմասյանը՝ ընդգծելով․ – «Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»: Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձել է. […]
19:58 17.07.2019
«Ինձ համար միանշանակ է մի բան, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան։ Սա է քաղաքական խնդիրը։ Եվ որևէ մեկը չկասկածի, որ էս խնդիրը պետք է լուծվի»։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին այսպիսի բնորոշում այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ թեև ներկայումս գործում է 2015 […]
19:46 17.07.2019
«Ես Ձեզ անկեղծ ասեմ․ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում մեկնաբանեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակը։ Փաշինյանն ասաց, որ իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի խնդրով զբաղված լինելով՝ չեն նկատել, որ խնդիր կա նաև ՍԴ-ի շուրջ։ Փաշինյանն ասաց, որ երբ 2015 թվականին փոխվում էր Սահմանադրությունը, հեղինակները պնդում […]
21:19 10.07.2019
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին: Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային […]
20:24 10.07.2019
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը ուշացած էր: Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ, որ Վահե Գրիգորյանն այդ մասին ահազանգեր շատ ավելի շուտ: Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա […]
19:44 10.07.2019
«Ճգնաժամ կա որոշ մարդկանց քաղաքական և իրավական գիտելիքների հետ կապված. անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին ուղղված Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս […]
20:49 07.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդարադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Ո՞վ է, ի վերջո, ՍԴ նախագահը։ «Սահմանադրության կոնկրետ հոդվածը ֆիքսում է, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է: Եվ պետք է լինի՝ մինչև իր 65 տարեկանը: Մնացածը մանիպուլացիա է: Իրավական համայնքը շատ արագ կողմնորոշվեց և հասկացավ, որ ինքնահռչակված ՍԴ նախագահին հրապարակային պաշտպանում […]
16:44 06.07.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ: «Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք […]
19:24 05.07.2019
Մայր օրենքի գերակայությունն ապահովող բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է, որի շուրջ վերջին օրերին Հայաստանում ծավալվող զարգացումները տարբեր բնորոշումներ են ստանում, ընդհուպ մինչև Սահմանադրական ճգնաժամ: Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի, ինչպե՞ս է արձագանքել իրավական դաշտն ու այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենալու Սահմանադրական արդարադատության ձևավորումը: 24 տարի առաջ այս օրը հանրաքվեի […]
11:04 05.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու […]
18:41 04.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ում ստեղծված իրավիճակին, ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հետ աշխատանքին, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը և մի շարք այլ՝ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հարցերի: Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, նա նշեց. «Այն, ինչ դուք տեսնում եք, տեսնում եք: Ես այնպիսի ճնշում, որը պետք է հանգեցնի […]
17:59 04.07.2019
Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում […]
17:23 04.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը ամենից քննադատվածն է և հասարակության կողմից ամենից չընդունվածը: «Ո՞նց եք գնահատում՝ հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ չընդունված: Մի փոքր կտրվեմ, կան երկրներ, որոնք արգելում են, որ Սահմանադրությունները հանրաքվեի դրվեն: Հիմնավորումը շատ պարզ է, ասում են՝ բարդ իրավաբանական փաստաթուղթ է, թող ներող լինի […]
16:58 04.07.2019
Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր […]
21:33 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր […]
16:19 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը ասել է, որ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված չէ: «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի ԱԺ-ն, լինի հանրապետության նախագահը, լինի կառավարությունը, վարչապետը կամ այս կամ այն կուսակցությունը, էդպիսի լիազորությունով օժտված չէ: Մեծ հույս և ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ […]
16:12 28.06.2019
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ կապված: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ […]
21:50 27.06.2019
Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը մասնակցելու հարցի շուրջ ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ: «Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն […]
13:21 26.06.2019
Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «[Վահե] Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է [ՍԴ նախագահի] լիազորությունները, բայց ինչպես տեսնում եք, անցել է քանի օր […]
12:53 26.06.2019
Ո՞վ է ձեզ համար Սահմանադրական դատարանի նախագահը։ Այս հարցը լրագրողները մի քանի անգամ տվեցին իշխանական խմբակցության պատգամավորներին, որոնք ճեպազրույցի էին եկել Ազգային ժողովի ընթացիկ աշխատանքներն ամփոփելու։ Պատգամավորներից Աննա Կարապետյանը նախ ասաց, որ արդեն պատասխանել է այդ հարցերին, այդ պատասխանները բավարար չե՞ն եղել։ Ապա ավելացրեց, որ Սահմանադրական դատարանի անդամ-դատավոր տարընկալումը դեռ պետք է բացահայտել, բայց ՍԴ […]
19:05 23.06.2019
Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը»: «Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ […]
18:09 22.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի մասին. «Պարզաբանեմ նաև ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այս […]
20:11 21.06.2019
«Եթե դատավորները 5-ը չեն այս պահին, ապա չեն կարող օրինական որոշում կայացնել: Ես գտնում եմ, որ այստեղ խնդիր կա իրավական անվտանգության հետ կապված, բայց էդ խնդիրը չպետք է այնպես լինի, որ դա շարունակական բնույթ կրի, որովհետև եթե մենք նախկինում ունենք կայացրած որոշումներ, և դրանք չեղարկելու դեպքում կունենանք ճգնաժամային իրավիճակ»,- այս մասին ասել է «Իմ քայլը» […]
19:56 21.06.2019
Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանից փորձեցին հետաքրքրվել, թե ի՞նչ տեսակետ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: «Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»,- […]
19:18 21.06.2019
Լրագրողները խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ինքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարության մասին, և թե հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ: «Կխոսենք, կխոսենք»,- սկզբում ասաց Միրզոյանը՝ չցանկանալով մեկնաբանել այդ հարցը: Լրագրողները համառեցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, ինչին ԱԺ նախագահն էլ պատասխանեց՝ հա, իհարկե: Հիշեցնենք, որ […]