22:25 14.12.2019
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հրաբուխն ակտիվացել էր դեկտեմբերի 9-ին։ Ժայթքման պահին հրաբխի շրջակայքում գտնվել է 47 մարդ, որոնց շարքում կային զբոսաշրջիկներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Մալայզիայից և ԱՄՆ-ից:
13:36 15.02.2019
Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքները: Էտնան Իտալիայի 3 գործող հրաբուխներից ամենամեծն է, այն նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթն է (3340 մ):
14:56 06.03.2018
Շուրջ 65 թռիչք ճապոնական Կյուսյու կղզու օդանավակայանում հետաձգվել է Սիմոե հրաբխի ժայթքման պատճառով:
15:07 24.01.2018
Ֆիլիպիններում արդեն ավելի քան 56 հազ. գյուղացի է օթևանել ժամանակավոր ապաստարաններում, քանի որ կա լուրջ վտանգ, որ երկրի ամենաակտիվ Մայոն հրաբխի մահացու ժայթքում տեղի կունենա:
15:09 23.01.2018
Ճապոնիայում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով ճապոնացի մեկ զինվոր է մահացել, եվս 14 մարդ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը կյանքի համար վտանգավոր է: Այս մասին տեղեկացնում է BBC գործակալությունը: