15:13 04.10.2020
Ավելի քան 2 հազար հայեր և հույներ բողոքի ցույց են կազմակերպել Սալոնիկում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ցույցի ընթացքում հնչել են հայկական երգեր, մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի ընթացքում եղել է նաև մոմավառություն՝ ի հիշատակ մարտում զոհված հայ զինվորների: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
13:04 03.04.2020
Հունաստանի իշխանությունները Աթենքից ոչ այդքան հեռու գտնվող փախստականների «Ռիտսոնա» ճամբարում կարանտին են հայտարարել այն բանից հետո, երբ այդտեղ բնակվող փախստականներից 23-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Հունաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հաստատված դեպքերից ոչ մեկը չի ունեցել ախտանշաններ: «Ռիտսոնա» ճամբարում կա շուրջ 2500 փախստական: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
14:51 17.03.2020
Երեկոյան հրդեհ է բռնկվել Հունաստանի Լեսբոս կղզու փախստականների ճամբարում: Զոհվել է մեկ երեխա: Կա մի քանի վիրավոր: Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է ճամբարի բնակավայրերից մեկում և արագ տարածվել է քամու միջոցով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշենք որ, Լեսբոս կղզու փախստականների ճամբարը նախատեսված է 3 հազար մարդու համար, սակայն այնտեղ այժմ ապրում է […]
12:30 20.08.2019
Միացյալ Նահանգները զգուշացում է արել հունական, ինչպես նաև Միջերկրական ծովի բոլոր նավահանգիստներին՝ իրանական լցանավին աջակցություն չցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վաշինգտոնի կարծիքով՝ իրանական լցանավը ներգրավված է Սիրիա նավթ տեղափոխելու գործում, ինչպես նաև կապեր ունի այն ընկերությունների հետ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ: Միացյալ Նահանգները նշել է, որ ցանկացած աջակցություն իրանական […]
18:15 13.07.2019
Հունական Նակսոս կղզու օդանավակայանը փակվել է այն բանից հետո, որբ ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց: Այս մասին հայտնել է Naxos Press-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել: Նրանց ավտոբուսով տեղափոխել են նավահանգիստ, որտեղից էլ արդեն նավով գնացել են մայրաքաղաք Աթենք: Greek City Times-ն էլ հավելում է, որ միջադեպի պահին հունական Sky […]
14:35 04.06.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Մակեդոնիա երկօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունել Հյուսիսային Մակեդոնիային ՆԱՏՕ-ի «ընտանիք»: Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հետ հանդիպումից հետո Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անվտանգություն և բարգավաճում կբերի Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին: Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը բացվել է […]
15:00 11.05.2019
Հունաստանի խորհրդարանը մայիսի 10-ին չի կարողացել անվստահություն հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Հրաժարականի օգտին 300 պատգամավորներից քվեարկել է ընդամենը 136-ը, իսկ կառավարությանը աջակցել 153-ը: Այս մասի հայտնել է korrespondent.net-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել «Նոր դեմոկրատիա» գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախաձեռնությամբ: Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր կուսակցությունը սկզբում բողոքել էր առողջապահության փոխնախարարին անվասայլակ ունեցող իր գործընկերներից մեկի […]
21:00 30.03.2019
Հունաստանում հզոր երկրաշարժ է եղել: Ցնցումները զգացվել են նաև Աթենքում, որը էպիկենտրոնից 129 կմ հեռավորության վրա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աղբյուրը նշում է, որ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գալակսիդիոն քաղաքի մոտակայքում:
10:31 09.02.2019
Հունաստանի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դրանով վերջ դնելով արդեն 3 տասնամյակ ձգվող խնդրին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Խորհրդարանի 300 անդամներից 153-ը կողմ է քվեարկել Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ ստորագրել են անդամակցության արձանագրությունը:
12:14 29.01.2019
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում:
13:24 18.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը […]
11:25 15.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև՝ բողոքելով կրթական ոլորտի նոր օրենքի դեմ: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: […]
10:34 12.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խարհրդարանի և կառավարության շենքերի առջև` ի նշան ուսուցիչների աշխատանքի ընդունման նոր օրենքի դեմ բողոքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Ըստ այդ օրենքի՝ […]
16:59 27.11.2018
Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը: Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում […]
17:13 20.10.2018
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Մակեդոնիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ կապված երկրի անվանափոխության հետ, երկրի համար ճանապարհ կբացի երկու երկրների մեջ «պատմական» համաձայնագրի իրագործման համար: ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ողջունել են Մակեդոնիայի խորհրդարանի հաստատած նախագիծը՝ երկրի անվանումը փոխելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության: Այս քայլը իր «Թվիթերի» միկրոբլոգում ողջունել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա […]
11:09 20.10.2018
Մակեդոնիայի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել երկրի անվանափոխության առաջարկը: Խորհրդարանի 117 անդամներց 80-ը կողմ է քվեարկել երկրի պաշտոնական անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն դարձնելու նախագծին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին այս հարցով կայացած հանրաքվեն համարվել էր անվավեր մասնակիցների անբավարար թվի պատճառով: Վերանվանումից հետո Մակեդոնիան կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ը, նաև կլուծվի Հունաստանի […]
13:17 22.08.2018
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Պիրա քաղաքի իրավաբանական գրասենյակներից մեկի դիմաց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Պայթյունի հետևանքով վնասվել են հարևան մի քանի շինությունների մոտակայքում կայանած մեքենաները։ Վնասված շենքերի թվում են ֆինանսական վերահսկողության վարչության շենքը, հյուրանոց, բանկի մասնաճյուղ ու մի շարք աշխատանքային գրասենյակներ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ ականատեսների՝ պայթյունից մի […]
17:20 15.08.2018
Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին անվանել էր Թուրքիայի զինակիցը և նշել, որ Մոսկվան հեռացել է Աթենքի հետ բարեկամության և համագործակության իր դիրքերից:
13:16 11.08.2018
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Ֆրիգանասը կվերադառնա Աթենք, իսկ նրան փոխարինելու կգնա մեկ այլ դեսպան։
20:04 31.07.2018
Հունական Հռոդոս կղզում 3 գնչուներ որսորդական կարաբիններից կրակ են բացել գնչուական ճամբարի վրա, վիրավորվել է 13 մարդ: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակմանը մասնակցած 17-ամյա մի երիտասարդի: Մյուս 2-ը գտնվում են հետախուզման մեջ: Տեղի ունեցածի դրդապատճառները հայտնի չեն:
17:14 25.07.2018
Իտալիան, Ռումինիան և Կիպրոսն արդեն հատուկ տեխնիկա և անձնակազմ են ուղարկել Հունաստան:
12:34 11.07.2018
Հունական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աթենքը որոշել է հետ ուղարկել 2 ռուս դիվանագետի և ևս 2-ի համար մուտքի արգելք սահմանել։ Ռուս պաշտոնյաներին մեղադրում են Հունաստանի ներքին գործերին և ազգային անվտանգության խնդիրներին միջամտելու մեջ։ Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռուս դիվանագետներին նաև մեղադրում են տեղեկատվության հավաքման և տարածման, պետական աշխատողներին կաշառելու, ինչպես նաև Հունաստանի և նախկին Հարավսլավիայի մաս […]
11:10 18.06.2018
Մակեդոնիայի և Հունաստանի միջև ստորագրված համաձայնագիրը, կապված Մակեդոնիայի անվանափոխության հետ, բողոքի նոր ալիք է բարձրացրել Սկոպյեում:
19:50 11.06.2018
Զինվորականներին կալանքից ազատելուց հետո Հունաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոտիս Կուվելիսը հայտարարել է, որ նրանք շուրջօրյա վերահսկողության տակ են գտնվում, իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում: