00:59 02.04.2025
Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։
00:51 17.03.2025
Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […]
18:47 16.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […]
12:41 16.03.2025
Եմենի տարածքին ԱՄՆ-ի հարվածները չեն ազդի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում իսրայելական նավերի վրա հարձակվելու մտադրության վրա։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը։ «Բաբ էլ-Մանդեբի նեղուցով միջազգային նավագնացությանը սպառնացող վտանգի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները կեղծ են և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Եմենի կողմից, ի պաշտպանություն […]
12:01 16.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել «էսկալացիային էսկալացիայով» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ հասցրեց Եմենի տարածքին։ «Եմենի մայրաքաղաք Սանայում բնակելի թաղամասերի դեմ ուղղված ագրեսիան դավաճանական և հանցավոր արարք է: Այս ագրեսիան անպատասխան չի մնա. մեր զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», – ասվում է Հութիի քաղբյուրոյի հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
00:11 16.03.2025
ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել «Անսար Ալլահ» շարժման (Հութի) ապստամբների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «Գործողությունը ներառում է մի շարք ճշգրիտ հարվածներ հութիների թիրախների դեմ Եմենի տարածքում՝ պաշտպանելու ամերիկյան շահերը, զսպելու թշնամիներին և վերականգնելու նավարկության ազատությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը […]
15:17 16.10.2018
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 13 միլիոն մարդ կանգնած է սովամահ լինելու վտանգի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն: ՄԱԿ-ն այս հարցով դիմել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիային, որպեսզի այն դադարեցնի ավիահարվածները, որոնք դառնում են անմեղ քաղաքացիների մահվան պատճառ: Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ եթե երկրում ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա այստեղ կլինի վերջին 100 […]