TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Հոնկոնգ

Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին

18:55 31.07.2020

Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին: Սակայն դա կլինի վարակի ոչ թե երկրորդ, այլ երրորդ ալիքը: Հոնկոնգի կառավարությունը զգուշացրել է, որ առողջապահական համակարգը կարող է փլուզվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը՝ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվում են: Մինչ այս պահը […]

̰
Կորոնավիրուսի նոր բռնկում Հոնկոնգում. գրանցվել է վերջին մեկ օրում հաստատված դեպքերի ռեկորդային աճ

18:26 20.07.2020

Հոնկոնգում կորոնավիրուսի նոր բռնկում է սկսվել: Վերջին 24 ժամում այստեղ հաստատվել է 108 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։ Այս հանգամանքը ստիպել է իշխանություններին դիմել կտրուկ միջոցների: Այսօրվանից ավելի քան 180 հազար պետական աշխատակիցներ կանցնեն հեռավար գործունեության: Հոնկոնգում արգելվել են 4 հոգուց ավելի հավաքները: Իշխանությունները նաև հայտարարել են մարզասրահների, բարերի և […]

̰
Կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության 60 տոկոսը. բժիշկներ

17:56 11.02.2020

Հոնկոնգի բժիշկները հայտարարել են, որ կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը, եթե վերահսկողության մեթոդները ձախողվեն: Նրանք նաև զգուշացրել են, որ նույնիսկ եթե մահացության մակարդակը հասնի ընդամենը 1 տոկոսի, հիվանդության տարածման հավանականությունը կնշանակի, որ այն դեռ կարող է սպանել հազարավոր մարդկանց: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսով […]

̰
Հակակառավարական ակցիաներ Հոնկոնգում. կան տուժածներ և ձերբակալվածներ

20:15 28.12.2019

Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները:Այս անգամ դրանք տեղափոխվել են առևտրի կենտրոններ:Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ակցիաերի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել են պղպեղով գազ և մահակներ: Կան տուժածներ և տասնյակ ձերբակալվածներ:

̰
Հոնկոնգի ղեկավարը խոստացել է հաշվի առնել քաղաքացիների կարծիքները

16:40 26.11.2019

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը խոստացել է հաշվի առնել քաղաքացիների կարծիքները, որոնց ճնշող մեծամասնությունը կիրակի կայացած ընտրություններում քվեարկել է ընդդիմության թեկնածուների օգտին: Այս մասին հայտնել է Global News-ը: Միևնույն ժամանակ, նա բացառել է ցուցարարների պահանջները բավարարելու ու հետագա զիջումների հնարավորությունը: Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին իրենք արդեն կատարել են զիջումներ՝ չեղարկելով արտահանձնման մասին օրինագիծը: […]

̰
Հոնկոնգում հակակառավարական ցույցերի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել

13:11 12.11.2019

Հոնկոնգում չեն դադարում բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքում փակ են տասնյակ դպրոցներ և համալսարաններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ցույցերի պատճառով քաղաքում խաթարվել է նաև երթևեկությունը: Ցուցարարները թույլ չեն տալիս, որ փակվեն գնացքների դռները: Դրա հետևանքով վիճաբանություն է ծագել ուղևորների և ցուցարարների միջև: Կան տուժածներ: Քաղաքի մյուս հատվածներում էլ […]

̰
Հոնկոնգում ցուցարարները հարձակվել են չինական «Xinhua» լրատվական գործակալության վրա

20:49 02.11.2019

Հոնկոնգում ցուցարարները հարձակվել են չինական «Xinhua» լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնել է Global Times-ը: Ցուցարարները կոտրել են շինության ապակիները և շշառումբեր են նետել ընդունարան: «Xinhua» լրատվականը դատապարտել է ցուցարարների գործողությունները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հոնկոնգում վերսկսվել են բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Սկզբում դրանք խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և […]

̰
Հոնկոնգում 22 շաբաթ է՝ շարունակվում են բողոքի ակցիաները

16:21 02.11.2019

Հոնկոնգում արդեն 22 շաբաթ է, ինչ շարունակվում են բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Սկզբում դրանք խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Ոստիկանները սև դրոշ են բարձրացրել և կոչ են ակցիայի մասնակիցների ցրվել, քանի որ այն արտոնված չէ: Նրանք այնուհետ ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: This was what […]

̰
Հոնկոնգում զայրացած ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

15:34 05.10.2019

Հոնկոնգի բնակիչներին դուր չի եկել բողոքի ակցիաների ընթացքում դիմակներ կրելու արգելքը, որը սահմանել էին երկրի իշխանությունները: Իրենց բողոքն արտահայտելու համար ցուցարարները կոտրել են խանութների ապակիներ, այրել են աղբամաններ, անվադողեր: Իրավապահ մարմիններն էլ ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Հոնկոնգում այսօր չի գործի մետրոն, փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները և սուպերմարկետները: Այս մասին հայտնել է […]

̰
Հոնկոնգի խորհրդարանից մարդկանց տարհանում են

14:37 01.10.2019

Չինաստանի 70-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց հակակառավարական բողոքի ցույցերը: Դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ցուցարարներն էլ, իրենց հերթին, ոստիկանների ուղղությամբ նետել են «մոլոտովի կոկտեյլներ»: Տեղի ունեցող ակցիաների հետևանքով տարհանվում են խորհրդարանի աշխատակիցները: Այս մասին հայտնել է Russia […]

̰
Հոնկոնգում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները

18:40 21.09.2019

Հոնկոնգում արդեն 16 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները արգելապատնեշներ են կառուցել և կոտրել անվտանգության տեսախցիկները, ինչին ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Հոնկոնգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

13:12 17.09.2019

Հոնկոնգում ուղևորատար գնացք է դուրս եկել ռելսերից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տուժել է 8 մարդ, ևս 500 ուղևոր տարհանվել է վթարված գնացքից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել ռելսերի միջով ոտքով հասնել կայարան: Միջադեպի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Հանգստյան օրերին գնացքից օգտվում է ավելի քան 6 միլիոն մարդ:

̰
Հոնկոնգի ցուցարարները որոշել են իրենց բողոքը երգով արտահայտել

17:27 14.09.2019

Հոնկոնգում չեն դադարում բողոքի ակցիաները ընդդեմ «Արտահանձման մասին» օրենքի։ Շաբաթներ շարունակվող խաղաղ երթերից և բախումներից հետո հազարավոր ցուցարարները սկսել են կիրառել այլ մարտավարություն։ Ակցիայի մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում սկսել են երգել Հոնկոնգին նվիրված «Glory» երգը։ Այն ստեղծվել է օնլայն հարթակում և արդեն դարձել է բողոքի ակցիաների օրհներգը։ Այս մասին հայտնել է BBC-ն։

̰
Հոնկոնգում բողոքի բազմահազարանոց ցույցին են միացել ուսուցիչները

10:52 17.08.2019

Հոնկոնգում շարունակվում են բողոքի բազմահազարանոց ակցիաները ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Դրանց այս անգամ միացել են ուսուցիչները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Չատեր-Գարդեն այգում և շարժվում են դեպի Հոնկոնգի ղեկավարի գրասենյակ: Բողոքի ցույցերն անցկացվում են «Իշխանությունը ժողովրդին» կարգախոսով: Չինական իշխանություններն էլ, իրենց հերթին,զորք են ուղարկում Հոնկոնգի հատուկ ինքնավար շրջանի սահմաններ։ Հոնկոնգում […]

̰
Հոնկոնգի օդանավակայանում ցուցարարները նստացույց են անում

15:09 09.08.2019

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Այս անգամ ցուցարարները սև հագուստներով նստացույց են անում Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում: Այս մասին հայտնել է BBC-ն: Ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանում ժամանող մարդկանց, որտեղ գրված են ակցիայի պատճառները: Օդանավակայանում ուժեղացվել է անվտանգությունը: Արդեն 9 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների […]

̰
Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են. կա 45 վիրավոր

13:17 22.07.2019

Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամի հրաժարականը: Ակցիայի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, ինչին ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Տեղի […]

̰
Հոնկոնգում հետաձգել են արտահանձման օրենքում փոփոխությունների կատարելու մտադրությունը

17:07 15.06.2019

Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ Հոնկոնգի իշխանությունները անորոշ ժամանակով հետաձգել են արտահանձման օրենքում փոփոխություններ կատարելու մասին մտադրությունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Որպես պատասխանատու կառավարություն, մենք պետք է պահենք օրենքն ու կարգուկանոնը, մյուս կողմից` պետք է գնահատենք իրավիճակը Հոնգկոնգի շահերից ելնելով, ներառյալ անվտանգության ապահովումը»,- ասել է Լամը: Հավելենք, որ արտահանձման օրենքի […]

̰
Ծեծկռտուք Հոնկոնգի օրենսդիր մարմնում

18:15 11.05.2019

Հոնկոնգի օրենսդրական մարմնում ծեծկռտուք է սկսվել: Պատճառն արտահանձման օրենքի հետ կապված փոփոխություններն են: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը նշում է, որ ծեծկռտուքի ընթացքում մի քանի օրենսդիր է տուժել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Փորձագետները կարծում են, որ արտահանձման հետ կապված առաջարկված փոփոխությունները կարող են խաթարել Հոնկոնգի ազատությունները: Իսկ իշխանությունները կարծում են, որ այս փոփոխությունները […]

̰
Հոնկոնգում նավթատար նավ է այրվել

14:08 08.01.2019

Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտակայքում նավթատար նավ է այրվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1 մարդ, 2 մարդ էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է South China Morning Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի ժամանակ նավի վրա գտնվել է 25 մարդ: Իրավապահ մարմինների նախնական քննության ժամանակ պարզ է դարձել, որ նավթատարի վրա նախ` պայթյուն է […]

̰
Չինաստանում թայֆունը 4 զոհի պատճառ է դարձել

10:21 17.09.2018

Թայֆունի ազդեցության գոտուց ավելի քան 2.5 մլն մարդ է տարհանվել:

̰
BACK_TO_TOP