15:23 02.05.2019
«Պետք է հասկանանք դրա ճիշտ ժամանակը։ Բովանդակային իմաստով այդ համաձայնագիրը, իմ պատկերացմամբ, կնքված է: Այդ պայմանագրի խնդիրն ավելի շատ լինելու է քաղաքական»,- մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով՝ ճիշտ հաշվարկներ անելու համար քննարկումներ պետք է անցկացվեն, […]
19:50 13.12.2018
Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի ու «Սասնա ծռեր» կուսակցությունների միջև: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՅԴ վերնախավը, սակայն, վերջին տարիներին հեռացել է իր սկզբունքներից: «ՀՅԴ-ն ինչ-որ բան էր ասում, անում էր հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին էին խոսում, բայց մենք գիտեինք, որ […]
15:52 07.12.2018
Քարոզարշավի վերջին հանդիպումը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին է իրականացրել: Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել ՀՅԴ ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսացության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Նա խոսել է նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում […]
19:28 06.12.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը եզրափակիչ համերգ էր կազմակերպել Արաբկիր վարչական շրջանում: Ռոք համերգ, որը խորհրդանշում է կարծրատիպերի կոտրումը, հայտարարեցին կուսակցության թեկնածուները: Հավաքված ընտրողներին ելույթով դիմեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արթուր Խաչատրյանը: «Մենք հստակ ասում ենք՝ չկա´ Արցախի հարց, կա Հայաստանի արցախյան հատվածի հարց: ՀՅԴ-ն անզիջում է Արցախի հարցում: Նրանք, ովքեր այսօր խոսում են զիջումների մասին, երբեք Արցախում […]
18:19 01.12.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավի ընթացքում հանդիպել է ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին Հայաստան տեղափոխված պարսկահայերի հետ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է երկրում առկա խնդիրներին ու ներկայացրել իրենց մոտեցումները: Ի թիվս այլ հարցերի՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է նաև Արցախի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: […]
17:00 30.11.2018
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: Պատգամավորի թեկնածուները մինչ հանրահավաքը շրջել են փողոցներում, նախընտրական ծրագրեր բաժանել, քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթացել: Քարոզարշավն ամփոփվել է Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքով: «Եթե ասում ենք, որ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն հենց ժողովրդի մեջ եղած լավագույն կադրերը պետք է ղեկավարեն երկիրը, այլ ոչ թե վարչախումբն իր […]
17:52 15.11.2018
«Մեր ցուցակը միշտ թարմացվում է, և ընդհանրապես դա մեր ավանդույթների մեջ է, որ այնպես պետք է լինի, որ փորձառությունները և երիտասարդական ավյունը համադրվեն: Հենց այս համադրությունն է տալիս գործում հաջողելու լավ լիցքը»,- ՀՅԴ ընտրական ցուցակի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշել է, որ այսօր ազգային ինքնությունը գիտակցող ցանկացած […]
13:32 31.10.2018
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում, թե ինչ ցուցակով են մասնակցելու առաջիկա ընտրություններին: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ իսկ արդեն որոշվե՞լ է, թե ով է գլխավորելու ՀՅԴ ցուցակը, Ռուստամյանը պատասխանել է՝ ոչ: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ՀՅԴ ցուցակում կարո՞ղ են այնպիսի մարդիկ լինել, որոնք կապ չունեն […]
19:03 25.10.2018
Կապանի նորընտիր քաղաքապետը նախկին ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ական թեկնածուներին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Գևորգ Փարսյանը: Նորընտիր քաղաքապետը, սակայն, ընդգծել է՝ ինքը ոչ թե կուսակցությունների է աջակցել, այլ կոնկրետ անձանց: «Եղել են նախկին քաղաքապետները՝ Աթայան Արթուր, Հայրապետյան Աշոտ, եղել է մեր նախկին պատգամավոր Հակոբյան Վահեն՝ Մաքսիմի (խմբ.-չշփոթել Սյունիքի նախորդ մարզպետի […]
14:31 16.10.2018
Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան նշել է խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, Ռուստամյանն պատասխանել է. «Մենք երբեք էլ չենք պատրաստվել»: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կուսակցությունն արդեն որոշում ունի՝ դաշինքո՞վ են մասնակցելու […]
16:05 06.10.2018
«Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին: Մենք դրա հետ կապված վաղուց ունեցել ենք համաձակնություն, և պատահական չէ, որ հենց ծրագրում ամրագրվել էր մինչև մեկ տարվա ընթացքում: Հիմա այդ մեկ տարվա ընթացքը ուրիշ ձև են մեկնաբանում, բայց դա տրամաբանություն է ունեցել, քանի որ նախատեսել ենք, որ պետք […]
12:17 03.10.2018
Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, […]
11:32 03.10.2018
ՀՅԴ-ն վարչապետի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել վարչապետի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Ի սկզբանե էլ ենք մենք դա ասել, եթե մենք գնում ենք համաձայնության արտահերթ անցկացնելու և դա կատարվում է համաձայնությամբ՝ հուշագրով, բնականաբար, մենք պարտավորվում ենք, որ որևէ […]
18:02 20.09.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավի նախավերջին օրը ոչ թե շրջայց, այլ բնապահպանական ակցիա իրականացրեց: Երևանյան լճում կուսակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ավագանու ու երիտասարդական միության անդամների հետ Երևանյան լիճն ու հարակից տարածքը աղբից էին մաքրում: Նավակների օգնությամբ Միքայել Մանուկյանը թիմակիցների հետ շրջեց նաև լճի տարածքում՝ մաքրելով լիճն աղբից ու միաժամանակ ծանոթանալով առկա խնդիրներին: «Երևանյան լիճը շատ […]
19:12 10.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Ավագանու ցուցակով առաջին տեղը զբաղեցնող Միքայել Մանուկյանն իր ելույթում նշեց, որ տեղը պատահական ընտրված չէ։ Ինչպես Արամ Մանուկյանը կարողացավ 1918-ին համախմբել երևանցիներին, այնպես էլ իրենք երևանցիներին համախմբելու։ «Մենք շատ գործ ունենք անելու և քիչ ժամանակ։ Մենք լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ներկայացնելու […]
13:40 14.02.2018
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել երեկ՝ փետրվարի 13-ին Երևան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
10:12 12.02.2018
Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանական բրիֆինգների ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանական կառավարոարման անցման դեպքում շատ ոլորտներ արմատական վերանայման կարիք ունեն: Դա վերաբերում է ինչպես քաղաքական կառավարման մոդելին, այնպես էլ սոցիալական ու տնտեսական քաղաքականությանը: Նա տեղեկացրել է, որ հիմնականում տնտեսական ու սոցիալական քաղաքականության տեսակետից Դաշնակցությունը լուրջ փասթաթղթեր է մշակում, այդ թվում օրենքների նախագծեր, որոնք […]
12:54 02.02.2018
Երեկ՝ փետրվարի 1-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստը:
21:25 29.01.2018
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյան-ՀՅԴ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ նրան չընտրելու պատճառ չի տեսնում։