13:26 12.09.2018
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և մի շարք անվանի գործիչների կողմից գրված խնդրանք-դիմումին, որում նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում ՀՀ քաղաքացիություն տալ Ժիրայր Սեֆիլյանին: «Դիմումն ուղարկվել է օգոստոսի 8-ին, մինչ այսօր պատասխան չկա: Անկեղծ ասած, ես արդեն ամաչում եմ …», – գրել է երգչուհին: https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10212784710996204
09:23 08.01.2018
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ 2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունները: