TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+3.09 oC

ՀՀ վարչապետ

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին

21:25 26.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում կա՞ թեկուզ  մեկ տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան զիջվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած, թե […]

̰
Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ

00:29 22.03.2025

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ […]

̰
Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Փաշինյան

23:16 21.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է. «Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը

12:11 16.03.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

̰
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան

22:51 13.03.2025

Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70 տոկոսը. Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում: Անդրադառնալով Բաքվի բարձրաձայնած՝ Ադրբեջանի իբր փախստականների վերադարձի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի […]

̰
Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

22:38 13.03.2025

2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն […]

̰
Աշխատանքային հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ. Փաշինյան

20:34 07.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:

̰
Ստեփանավանի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան

16:29 07.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 6 միլիոն դրամ»:

̰
Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

14:54 07.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է #ինչպեսխոստացելէի:

̰
Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. Փաշինյան

21:39 06.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ

20:35 06.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

15:38 16.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետա-կանության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, […]

̰
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

15:12 16.02.2025

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման […]

̰
Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. Փաշինյան

21:12 10.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսահայ համայնքի հետ հանդիպումից: Տեղանյութին կից նա գրել է. «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Հասանք միջանկյալ օդանավակայան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:16 07.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»:

̰
Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

01:53 02.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

̰
ՀՀ և Արցախի ժողովրդի միջև թշնամանք հրահրելու դավադիր մտադրությունն ամենակոշտ ձևով արմատախիլ կարվի. Նիկոլ Փաշինյան

13:07 20.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ուղերձով դիմելով ժողովրդին, անդրադարձավ ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերին: «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է` տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել ՀՀ և Արցախի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից […]

̰
Եթե բռնենք, բոլորին դատենք, անցումային արդարադատության ենթարկենք, վաղը այդ գործերը գնալու են ՄԻԵԴ. Փաշինյան

22:28 19.04.2019

«Ի՞նչ քայլեր են արվում անցումային արդարադատություն իրականացնելու հարցում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քննարկումներ պետք է լինեն այս հարցով, ուսումնասիրություններ, որպեսզի սխալ քայլեր չարվեն: «Ունքը սարքելու տեղը կարող ենք աչքն էլ հանել», – ասաց նա՝ նշելով, որ այդ փոփոխությունները մեկ-երկու ամսում չեն կարող լինել, պիտի երկար ճանապարհ […]

̰
50 նոր աշխատատեղ, ավելի քան 11 մլն դոլարի ներդրում. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրանոցի բացման

16:11 15.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի կենտրոնում մասնակցել է «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացմանը: Վարչապետը ծանոթացել է հյուրանոցի հնարավորություններին, առաջարկող ծառայություններին. հիմնադիր-նախագահ Ղուկաս Գրիգորյանի հետ շրջել է հյուրանոցի տարածքում: Հյուրանոցի կառուցումը տևել է 3 տարի, 11 մլն դոլարի ներդրում է իրականացվել, այն 3 աստղանի է: «Հոլիդեյ Ինն Էքսպրես»-ի շնորհիվ 50 նոր աշխատատեղ է բացվել:

̰
«Բանտարկյալից՝ վարչապետ». The Christian Science Monitor-ը հոդված է հրապարակել Փաշինյանի մասին

11:09 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է The Christian Science Monitor շաբաթաթերթի շապիկին: Հոդվածի հեղինակն այն վերնագրել է այսպես. «Բանտարկյալից՝ վարչապետ»: Հեղինակը գրում է, որ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է: Նա ընդգծում է, որ Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել հասնել ամենին: «Պարզ ասած, հանրահավաքների ընթացքում նա կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը […]

̰
Նոր Հայաստանում մարդն արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի. վարչապետ

11:13 30.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ում գրառում է արել՝ անդրադառնալով երկրում տիրող մշակութային  խնդիրներին: «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: «Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, […]

̰
Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի․ Արամ Սարգսյան

14:14 03.10.2018

«Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն։ Բայց ես իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել հետևյալը, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը փորձեցին ճշտել փոխադարձ տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ երեկվա այդ զարգացումներին»,- Ազգային ժողովում այսօր, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանդիպումներին, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ […]

̰
Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. վարչապետի պաշտոնում ո՞ւմ են նախընտրում հայաստանցիները

13:42 05.04.2018

Հարցվածների 8․6 տոկոսը նշել է, որ ՀՀԿ ցուցակից վարչապետի պաշտոնում կուզենար տեսնել Վիգեն Սարգսյանին, ևս 10 տոկոսը՝ այլ թեկնածուի։

̰
Ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող և արդար երկիր. Կարեն Կարապետյան

14:57 19.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:

̰
Կարեն Կարապետյանը հանդիպել է Սաադ Հարիրիի հետ

15:44 12.03.2018

Մեկնարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա պաշտոնական այցը Լիբանան:

̰
Ո՞ւմ են վարչապետի պաշտոնին տեսնում փորձագետները. Ադիբեկյանի հարցումը

16:09 02.03.2018

Սերժ Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։ Եվ ըստ ոլորտային նախընտրությունների էլ փորձագետները պատասխանել են իրենց նախընտրած թեկնածուների մասին հարցմանը։

̰
Կարեն Կարապետյանը ցավակցել է Ան-148 ինքանթիռի զոհերի հարազատներին

09:04 12.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

̰
Անմշակ հողերի խնդիրը կառավարության նիստի օրակարգում

16:10 08.02.2018

ՀՀ կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային 3 տասնյակից ավելի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը արդեն ձեևավորված ավանդույթի համաձայն հանձնարարականներ է տվել:
Առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր:

̰
Կարեն Կարապետյանն ու Իվան Վոլինկինը քննարկել են համատեղ անելիքները

15:37 07.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

̰
Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական ապահովագրություն

15:15 07.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը:

̰
BACK_TO_TOP