TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

ՀՀ ՊՆ

Ո՞ր երիտասարդ գիտնականները տարկետում կստանան. նախագիծ

20:45 18.01.2018

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։

̰
Պայմանագրային զինծառայող վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարելիս. ՔԿ

15:51 18.01.2018

Այսօր՝ Տավուշի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

̰
Մեկնարկել է սպա-իրավաբանների հավաքը

15:05 18.01.2018

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

̰
ՊՆ աշխատակիցները կաշառքով «գործ են դասավորել». դատախազություն

14:52 17.01.2018

Քրեական գործը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից հանձնվել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

̰
Բանակին մատակարարվող համազգեստի կտորի որակը բարձրացվել է

17:00 13.01.2018

Այս տարվանից հայկական զինված ուժերին մատակարարվող համազգեստները կարվում են նոր, ավելի որակյալ կտորից։ Այս մասին ShantNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի որակով համազգեստի անհրաժեշտության մասին մինչ այս հայտարարել էր ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը՝ մասնավորապես նշելով, որ առնվազն դիրքապահներին պետք է տրամադրվի ավելի դիմացկուն համազեգստ։

Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում զորքերին տրամադրվել են մի քանի անցումային տարբերակներ։

Նախարարությունը նախատեսում է հետագայում անցնել միօրինակ կոշիկներ, որոնց որակը բրենդային մակարդակի կհասցնի դրանք։

̰
«Ես եմ» ծրագրով դիմողները կծառայեն առանձին ստորաբաժանումներում

16:30 13.01.2018

Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։

̰
Հայաստանն ստեղծում է խաղաղապահ ռազմական ոստիկաններ․ ինչու

12:40 13.01.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմում հունվարի 6-ից ստեղծվել է խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ կայքի երեկվա հաղորդագրություններից մեկում։

̰
Կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում և ԶՈւ գլխավոր շտաբում

21:29 11.01.2018

Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։

Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։

Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։

̰
Վարդենիսի և Սիսիանի հիվանդանոցները կմիավորվեն զինհոսպիտալների հետ

18:20 11.01.2018

Վարդենիսի ու Սիսիանի բժշկական կենտրոնները նախատեսվում է համապատասխանաբար միավորել Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներին։

̰
Վ. Սարգսյանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական համալսարանները կմիավորվեն

18:06 11.01.2018

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով նախատեսվում է միավորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանները՝ ստեղծելով մեկ ռազմաուսումնական հաստատություն։

̰
ՀՀ ՊՆ գերակա անելիքները 2018 թվականին

17:39 11.01.2018

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։ 

̰
ՊՆ-ի «Ես եմ» ծրագիրը կգործարկվի

17:06 21.12.2017

Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Հստակեցվել են նաև այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:

̰
ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ է հայտարարել

12:52 12.12.2017

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Հայտարարության տեքստում նշվում է.

̰
Հայաստանում մշակված ռազմական տեխնիկան ներկայացվել է կառավարության անդամներին

12:23 12.12.2017

Վերջին երկու տարիներին Հայաստանում ստեղծված ռազմական տեխնիկան ու սպառազինությունն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացվել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամներին, որոնց թվում են նաև վարչապետն ու կառավարության այլ անդամներ։

̰
Երկու տարում փոխվել է ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար ողջ կազմը՝ մեկ բացառությամբ

16:04 09.12.2017

Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն Ապրիլյան պատերազմից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։

̰
BACK_TO_TOP