13:44 18.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան):
15:17 17.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ:
21:14 16.01.2018
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածոեւ առաջադրելու խնդրին և հավանական թեկնածուներին, Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ մինչ այժմ որեվէ քննարկում այդ ուղղությամբ դեռ չի եղել
11:16 15.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները
11:18 12.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը
16:03 10.01.2018
Հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով այսօր նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել:
10:31 10.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
15:31 09.01.2018
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները և հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, ակնկալվող արդյունքները:
19:15 28.12.2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է տնտեսության և քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:
17:35 26.12.2017
Պաշտոնական արարողություններից ու հանդիպումներից հետո ի պատիվ Թբիլիսի այցելած Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ նախագահները հանդես են եկել հայ-վրացական բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված բաժակաճառերով։
12:32 26.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Խորհրդարանի նախագահըի կարծիքով բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում:
11:48 26.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Իլյա Երկրորդին շնորհավորելով գահակալման 40-ամյակի առթիվ, նախագահը նշել է, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:
15:43 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
14:13 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
11:00 25.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ, ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ միջը «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրակումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիր է ստորագրել: Հրամանագրում ասվում է.
15:48 22.12.2017
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Նախագահը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երևույթների հնչեղ բացահայտումները լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին:
15:30 22.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյան այսօր մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
18:21 21.12.2017
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:
Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ գործարարներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում և ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում և մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018 թվականին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018 թվականին ավելի շատ երջանկության և բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարևոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետև գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն: Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ:
Կարծում եմ, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա:
Տեսնում եք, որ առաջին անգամն է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:
Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև:
Մեկ անգամ ևս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարևոր է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասել է Հանրապետության Նախագահը:
18:01 21.12.2017
Այսօր ՀՀ նախագահը նախագահական նստավայրում հանդիպել է գործարարների հետ: Հանարպետության ղեկավարը հանդես է եկել ելութով, զրուցել ներկաների հետ, որոշ հարցեր քննարկել:
Գործարարները լրագրողների հետ զրույցում որպես անցնող տարվա ձեռքբերում իրենց բիզնեսում արձանագրված աճն են առանձնացրել, խոսել այն ծրագրերից, որոնք իրականություն են դարձնելու 2018 թվականին:
19:47 19.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ:
Հանրապետության Նախագահն այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Մեր երազանքի ճանապարհը»՝ յոթ նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի հիմքում այդ նովելների էկրանավորումն իրականացրած յոթ հայ ռեժիսորները դրել են յուրաքանչյուրը մի պատմություն, որը ներկայացնում է Հայաստանի անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր մարդկանց ճակատագրեր՝ հիմնված Հայաստանի հանդեպ ունեցած սիրո վրա:
11:14 07.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
10:20 02.12.2017
Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ:
15:19 30.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:
Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը:
10:41 30.11.2017
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետուcթյան Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` 3 դատավոր նշանակելուն որոշում է կայացրել: