TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

հհ նախագահի աշխատակազմ

ՍԴ-ն գրանցել է «ԱԺ Կանոնակարգ օրենք»-ի վերաբերյալ ՀՀ նախագահի դիմումը

19:32 25.10.2018

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը գրանցվել է և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը: «Հանրապետության նախագահը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի […]

̰
Նախագահի հրամանագրով` Հրաչյա Փոլադյանն Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվել

18:48 25.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):

̰
Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները

16:39 18.10.2018

ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական […]

̰
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

11:17 16.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության […]

̰
Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար

11:16 16.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

11:47 12.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

13:23 10.10.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին  հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը

21:25 05.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ադրբեջանի բոլոր գործողությունների թիրախը նվազագույնը Արցախի կործանումն է, առավելագույնը՝ ՀՀ-ի. Դավիթ Բաբայան

18:19 03.10.2018

«Բաքուն չի թաքցնում իր ահաբեկչական կեցվածքը և ասում է, որ Բաքուն ինքը պետք է ոչնչացնի Արցախյան պետականությունը, ասում է, որ Երևանը, Զանգեզուրը իրենցն է: Այս ոճով հասկանալի է, որ շատ երկար է լինելու Արցախյան խնդրի կարգավորումը: Բուն Ադրբեջանում պետականաշինության գաղափարախոսությունը պետք է փոխվի, այստեղ, եթե տեղաշարժ չլինի, բանական է, որ հիմա առկա իրավիճակը կշարունակվի»,- ասել […]

̰
Ի՞նչ է սպասվում ՀՀ նախագահի աշխատակազմին

14:29 01.11.2017

Այս տարվա սկզբին ՀՀ նախագահի աշխատակազմում ընդգրկված է եղել 410 մարդ: Հունիսին աշխատակիցների թիվը կրճատվել է 35-ով, հոկտեմբերին՝ ևս 45-ով:

̰
BACK_TO_TOP