TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

հհ նախագահի աշխատակազմ

ՀՀ-ի ոչ մի կառավարություն ԼՂ-ի հարցում նույնքան թափանցիկ չի եղել. Փաշինյան

17:05 19.12.2018

Լեռնային Ղարաբաղի հարցում նոր բան չկա, իսկ ադրբեջանական կողմի ակտիվությունը ցածր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Նոր բան չկա ԼՂՀ հարցում, ակտիվություն այնքանով է, ինչքանով տեսնում եք: Այդ ակտիվությունը վերջին 20 տարում կարող ենք համարել ցածր»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը պարբերաբար […]

̰
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահի անունից տրված պաշտոնական ընթրիքին

20:23 16.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

̰
Նախագահի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել

17:58 13.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

̰
ՀՀ նախագահը կմասնակցի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

15:14 11.12.2018

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կկատարի Վրաստան: ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում նշված տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են, սակայն նշել են, որ […]

̰
ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան պնդում է նույն նախապայմանները

14:50 11.12.2018

Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի պատրաստակամությանը Անկարայից պատասխանել են նախապայմանների թվարկումով։ Այն բանից հետո, երբ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է Հայաստանի պատրաստակամությունը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը դիմել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին նրանց տեսակետը ստուգելու համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական Trend գործակալությանը պատասխանել են նույն բանը, ինչ տարիներ շարունակ․ թուրքական […]

̰
Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ, քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին՝ 30 տարվա կնճիռ. նախագահի բաց նամակը Գյումրիին

12:14 07.12.2018

Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ «Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, […]

̰
Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, պետնախարարի և գյուղնախարարի հետ

11:27 04.12.2018

Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից։ Առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված […]

̰
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է

19:33 03.12.2018

Այսօրվանից Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը՝ www.president.am, գործում է թարմացված տարբերակով: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ  նախագահի աշխատակազմի պաշտոնական էջերին կարելի է ծանոթանալ հետևյալ սոցիալական հարթակներում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը Instagram սոցիալական կայքում ունի հետևյալ հղումը՝ https://instagram.com/president_armensarkissianutm_source=ig_profile_share&igshid=6yxk4r09h335 : Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը «Facebook»ում՝ https://www.facebook.com/Armpresident/,  պաշտոնական Telegram ալիքը՝ https://t.me/PressPresident:  Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի անունից […]

̰
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

20:24 30.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

22:24 29.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

̰
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ»

20:53 26.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին: 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը եղել է նաև Վարշավայի համալսարանի գրադարանում: […]

̰
Նախագահը ստորագրել է ՀՀ պետբյուջեի մասին օրենքը

17:54 26.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի տիկնոջ հետ

13:40 24.11.2018

Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեց անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, առաջիկա նախագծերին և հնարավոր համագործակցություններին:

̰
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան

14:03 21.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […]

̰
Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից

13:39 21.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին

21:55 18.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լատվիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահին

17:44 16.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

̰
Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հետ

11:57 15.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման […]

̰
Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

12:23 12.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Բոնդարենկոյին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և […]

̰
Բաղրամյան 26-ի շենքը վերադարձվեց նախագահի աշխատակազմին

12:37 08.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝  «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին

11:14 07.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Տարեսկզբից ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 18 հազար մարդու․ Էմիլ Տարասյան

12:00 03.11.2018

Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]

̰
Էմիլ Տարասյանը` նախագահի աշխատակազմի ղեկավար

19:55 02.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

̰
Ջաննի Բուքիքիոն ողջունել է ԸՕ-ում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը. Փաշինյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

19:14 31.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրին կառավարությունում, շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են […]

̰
Արարատ Միրզոյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԸՕ-ի փոփոխությունների հետ կապված իրավիճակը

18:59 31.10.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևան են այցելել՝ մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, տեղեկացնում են […]

̰
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Լիխտենշտեյնում ՀՀ դեսպան

16:16 31.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին համատեղության կարգով Լիխտենշտեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում […]

̰
ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի նախագահին

14:11 31.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհր­դաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձ­նաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության […]

̰
ԲԴԽ նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին

12:37 30.10.2018

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին: Ինչպես տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

18:39 29.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Բակո Սահակյանը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, […]

̰
Գենադի Տավարածյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

21:25 27.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գենադի Տավարածյանին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]

̰
BACK_TO_TOP