TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

հհ նախագահի աշխատակազմ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

21:00 02.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Նախագահն արժևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

̰
«Նախագահական համերգաշար» և Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխ՝ ՀՀ նախագահի նստավայրում

15:26 30.03.2019

Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»: Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել […]

̰
ՀՀ նախագահը Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

20:29 29.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ […]

̰
ՀՀ վարչապետի հանձնարարականով քննարկվել է Գյումրիի տնակների խնդիրը

22:53 26.03.2019

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինական կոմիտեն, վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:  Քննարկումները անցել են բուռն, տևել են 3 ժամ: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման արդյունքների հավաքագրումը և դրանց հիման […]

̰
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին

17:47 25.03.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքերով՝ գերատեսչության միասնական […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

12:34 20.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը

19:16 19.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: […]

̰
Նախագահը Գագիկ Ասլանյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ

19:34 12.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։ Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի […]

̰
Նախագահն այցելել է անվանի ֆիզիկոս Դավիթ Սեդրակյանին և հանձնել ՀՀ պետական բարձր պարգևը

14:10 06.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար անվանի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանն այսօր այցելել է անվանի ֆիզիկոսին և հանձնել […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

12:49 15.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Քաղաքապետն արձագանքել է Փաստաբանների պալատի նախագահի գրությանը

10:49 13.02.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ. դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը  խոչընդոտելու դեպքերը: Հիշեցնենք, որ քաղաքապետին դիմելու առիթ էր հանդիսացել փաստաբան Նելլի Մովսիսյանի կողմից 04.02.2019թ. ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական […]

̰
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Թբիլիսիում մասնակցել է ԱլԳ երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքներին

00:23 13.02.2019

Վրաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար GIZ-ի կողմից կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել […]

̰
Կփորձենք ՀՀ քաղաքացու համար ստեղծել լավագույն օրենքները․ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

12:21 08.02.2019

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքից Աննա Կարապետյանը։ Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս արժանացավ այս վստահությունը, պատգամավորը պատասխանեց, որ պատճառն իր նախկին աշխատանքն է եղել նույն հանձնաժողովում։ «Ես մինչև կառավարություն տեղափոխվելը 3-4 տարի աշխատել եմ Ազգային ժողովի աշխատակազմում, մասնավորապես՝ Պետաիրավական հանձնաժողովում, եղել եմ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի օգնականը, աշխատել եմ փորձագետների հետ, […]

̰
ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է օպտիմալացման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը

20:39 06.02.2019

Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը: Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից:  

̰
Արցախի նախագահն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին

20:29 06.02.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին

22:08 01.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել […]

̰
Նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը

19:02 31.01.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով […]

̰
Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահին

11:42 31.01.2019

1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: Ինչպես հաղորդում է Aysor.am-ը, այս մասին հայտնել են կառավարությունից: «Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու […]

̰
ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայողներ Մհեր Հովսեփյանին, Արամ Ճաղարյանին և սերժանտ Հայկ Քարամյանին

16:41 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Բանակի օրվա առթիվ հանրապետության նախագահի հրամանագրերով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրման համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր […]

̰
Գոռ Դարմանյանն սկսել է աշխատել ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին շահառու

14:46 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝  Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողներին աշխատանքով ապահովելու համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՀԿ-ների, բարեգործական կառույցների ու բիզնես ոլորտի հետ: Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ […]

̰
ՀՀ նախագահն առաջարկում է «Հայրենիքի պաշտպան» ծրագրով աշխատանք ապահովել հաշմանդամ զինծառայողների համար

14:40 28.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողների համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՊՆ-ի և ԱՆ-ի հետ: «Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրը կոչված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ժամանակ, հաշմանդամություն են ձեռք […]

̰
Նախագահի աշխատակազմն արձագանքել է Մհեր Ենոքյանի ներման խնդրին

14:52 25.01.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմն արձագանքել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման թեմային: «Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում […]

̰
ՀՀ-ում նվազել են հաշմանդամության պատճառով երեխայից հրաժարվելու դեպքերը

16:38 24.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը […]

̰
ՀՀ նախագահի կինը լրագրողների համար գաղտնիք է բացահայտել

14:06 24.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը «Բարի մամա» կազմակերպության «Բարի տնակ»-ի  ջեռուցման համար նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ: Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն այսօր անձամբ է այցելել «Բարի տնակ», որտեղ նրան նվիրել են թեյ ու չիր: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է տիկնոջից, թե արդյո՞ք նա սիրում է չիրը համտեսել թեյով. «Իմ […]

̰
ՀՀ նախագահի տիկինն այցելել է «Բարի տնակ»

13:06 24.01.2019

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

20:40 22.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժևորել է երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարևորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությունը […]

̰
Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

14:55 22.01.2019

Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Տիգրան Գալստյանի կենսագրությունը` ստորև: Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1978 թ. 22 հունվար, ք. Երևան: Կրթություն 2000թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

21:01 14.01.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու […]

̰
Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը ՄԻՊ աշխատակազմը քննարկել է բժիշկների հետ

16:12 04.01.2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի, նրա բուժօգնությանն առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտյան քննարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և բժիշկների հետ։ Պաշտպանի աշխատակազմը ուշադրության ներքո կպահի ինչպես այս, այնպես էլ նրա մյուս իրավունքների հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ հունվարի 3-ի […]

̰
Նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը մեկ օրով կդադարեցվի

12:20 25.12.2018

Տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Կայքի հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված` Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի աշխատանքը դեկտեմբերի 25-ից մեկ օրով կդադարեցվի: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է նախագահի աշխատակազմի հասարակայնության […]

̰
BACK_TO_TOP