TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

հհ նախագահի աշխատակազմ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել

15:23 21.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]

̰
Վարչապետն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

19:12 19.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ […]

̰
Մանրամասներ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետի ձերբակալությունից

12:52 19.09.2019

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: «ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի […]

̰
Վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

12:42 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից: Ենթադրաբար, ՀՀ նախագահը այսօր կստորագրի հրամանագիրը: Հրամանագիրն այսօր կհրապարակվի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Օսիպյանը հեռանալու է իր պաշտոնից:

̰
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին

17:23 15.09.2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]

̰
Նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը

18:04 05.09.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը. «Մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր գիծն է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը»: Մանրամասները տեսանյութում:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

16:15 31.08.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նոր նշանակում է ստացել

13:50 26.07.2019

ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Ռուբեն Վարդանյանի քրոջը՝ Մարինե Ալեսին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

17:03 23.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել է Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:  

̰
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

10:48 17.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

̰
Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյանի հեռագիրը՝ ՀՀ նախագահին և վարչապետին

16:17 08.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հեռագրերում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն […]

̰
Այս տարի Crans Montana ֆորումի մրցանակը շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

12:46 29.06.2019

Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող […]

̰
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ստորագրվել է օրենքով սահմանված կարգով. ՀՀ նախագահի աշխատակազմ

19:11 28.06.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից արձագանքել են ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմանը: «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն առաջարկում է տիկին Թանդիլյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ և ստանալ այդ հարցման սպառիչ պատասխանը: Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, […]

̰
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարեդարձն է

10:44 23.06.2019

ՀՀ նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ նախագահի տարեդարձը և կից հրապարակել լուսանկար: «Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն Նախագահ»,- ասված է գրառման մեջ:   Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

̰
Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը. Վահե Գրիգորյան

15:52 20.06.2019

Խնդիրները լուծումներ ունենում են, սակայն երբ խնդիրներ է ունենում Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Այս մասին խորհրդարանում երդմնակալության արարողությունից առաջ ասաց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ սա ամենևին չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում: «ՍԴ դատավորի երդումը տալով, ՍԴ մուտք գործելիս որպես այս պահին […]

̰
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահին է ներկայացրել Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները

18:44 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ […]

̰
Վահրամ Կաժոյանը Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

18:05 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

14:48 24.05.2019

ՀՀ նախագահի հրամանով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
GALLUP-ը հարցումներ է արել ՀՀ իշխանության գործունեության մասին

15:30 14.05.2019

Ապրիլի 30-ից մայիսի 9-ը ՀՀ-ում իրականացված հետազոտության արդյունքներն է այսօր ներկայացրել «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը` խոսելով ՀՀ իշխանության մեկ տարվա գործունեության մասին: Հարցերը հիմնականում վերաբերել են իշխանության տարբեր ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի, վարչապետի և նախագահի աշխատակազմերի գործունեությանը և նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքին: Թեև 2018թ. սեպտեմբերի հարցումների համեմատ որոշ նվազում է եղել կառավարությանը անվերապահ […]

̰

13:38 11.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ՀՀ կառավարական պատվիրակություն կգործուղվի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»: Որոշման համաձայն՝ նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ […]

̰
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

12:13 06.05.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ […]

̰
Նախագահի աշխատակազմում աշխատանքի է անցել հայրենիքի պաշտպան Լիպարիտ Մելքոնյանը

12:50 27.04.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող ևս մեկ քաղաքացի է աշխատանքի անցել: «Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն: Որպես օրինակ, որպես […]

̰
Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին. ՀՀ նախագահի ուղերձը

08:59 24.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության […]

̰
Արցախի նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

12:53 21.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջև համագործակցությանն առնչվող […]

̰
Արթուր Վանեցյանի մայրը՝ ՀՀ նախագահի օգնական

12:33 15.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Մարգարիտ Ազարյանին հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ: Նշենք, որ […]

̰
ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

16:02 10.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը: Այս […]

̰
Ինչպիսի՞ն է եղել նախագահի այցը Հորդանան

18:50 08.04.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության այցի մասին ամփոփում: Տեսանյութը ներկայացնում է նախագահի այցի հարուստ օրակարգը, բազմաթիվ այցերն ու ելույթները: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով մեկնել էր Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ […]

̰
ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

16:01 08.04.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ապրիլի 8-ին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, որոնք ուղղված են ամրապնդելու ժողովրդավարությունը, պաշտպանելու մարդու իրավունքներն ու երաշխավորելու […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

10:01 06.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. նախագահի թոռնիկներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:35 04.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ի վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լուսանկարը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում: Լուսանկարում նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է. «Հայրենասիրության դաս […]

̰
BACK_TO_TOP