TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

հհ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հորդանանի Amman TV-ին

20:16 13.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հորդանանի Amman TV հեռուստաընկերությանը: Հորդանանցի լրագրողը նախագահին հարց է ուղղել նրա պաշտոնավորման մեկամյակի, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «2018 թվականի ապրիլի 9-ը ոչ միայն իմ՝ նախագահ ընտրվելու օրն էր, այլև այդ օրվանից Հայաստանի նոր Սահմանադրությունը մտավ ուժի մեջ: Եվ սա մեկ այլ մարտահրավեր էր: Սա ավելի բարդացավ, քանի […]

̰
Հուսով եմ` իսկապես կհասկանամ, թե ուր է շարժվում այս աշխարհը, և թե որն է լինելու իմ երկրի ու ժողովրդի տեղն այս աշխարհում. նախագահ

17:26 25.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: – Սկսենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրում արտահերթ ընտրություններ են: Ապրիլին Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ են սկսվում, սակայն […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին

15:56 12.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում:

̰
Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը սկսեց իր երկրորդ կյանքը, և այդ կյանքն արդեն ընթանում է դեպի անսահմանություն. Արմեն Սարգսյան

18:02 11.10.2018

«Իրականում Շառլ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր և 100 տոկոսով հայ, ինչպես նաև 100 տոկոսով աշխարհի քաղաքացի էր, և ահա սա է պատճառը, որ ես որոշեցի ելույթ ունենալ անգլերեն՝ Ֆրանկոֆոնիայից դուրս գտնվող աշխարհի համար նույնպես»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրի կեցավայրում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ազնավուրի որդու՝ Նիկոլայի հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով […]

̰
Նախագահը հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

18:11 10.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջև բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին: Հյուրերը նաև նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան […]

̰
Հարցվածների 17 տոկոսը տեղյակ չէ, որ ՀՀ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը

13:19 05.04.2018

Եթե լինեին համապետական ընտրություններ, Արմեն Սարգսյանը կստանար ընտրողների 41 տոկոսի ձայնը։

̰
Նախագահն արձակել է ներման, քաղաքացիության, գերիների ու պատանդների և այլ հանձնաժողովների կազմերը

11:01 05.04.2018

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը՝ ապրիլի 9-ին։

̰
Մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը. Սերժ Սարգսյան

15:36 19.03.2018

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

̰
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

15:05 19.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:

̰
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

10:08 03.03.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

̰
Ո՞ւմ են վարչապետի պաշտոնին տեսնում փորձագետները. Ադիբեկյանի հարցումը

16:09 02.03.2018

Սերժ Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։ Եվ ըստ ոլորտային նախընտրությունների էլ փորձագետները պատասխանել են իրենց նախընտրած թեկնածուների մասին հարցմանը։

̰
Մանկավարժական համալսարանում գործում է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

12:22 09.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան այցելության ժամանակ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին:

̰
Լեհաստանը ՀՀ-ում նոր դեսպան ունի

14:36 08.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Սարգասյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական գործունեության մեջ իր փորձով և ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը:

̰
Պետք է  լիարժեքորեն օգտագործել Հայաստան-Մալթա համագործակցության ներուժը. Սերժ Սարգսյան

14:08 07.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա):

̰
ՀՀ-ն Թաիլանդում դեսպան ունի

13:11 07.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանը, համատեղության կարգով, նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):

̰
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կիպրոսի վերընտրված նախագահին

13:22 05.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ:

̰
Նախագահը ցավակցել է Հանթսմաններին

17:09 03.02.2018

Ամերիկացի նշանավոր բարերար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսման ավագի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին:

̰
Նախագահը ծանոթացել է հյուրանոցային ոլորտի նորություններին

15:22 03.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին:

̰
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդառնա ինքնավար մարմին

20:00 02.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին:

̰
Բրեդլի Բուզետոն հրաժեշտ է տվել Սերժ Սարգսյանին

15:14 01.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:

̰
Նախագահը շնորհավորել է ֆինն գործընկերոջը

19:51 30.01.2018

Նախագահ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը։ Սերժ Սարգսյանը գործընկերոջը մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։

̰
Մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին. Սերժ Սարգսյան

16:05 30.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ում այսօր հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ:

ԱԳՆ ղեկավար կազմի հետ նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը՝ երկու հիմնական շեշտադրմամբ. որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար:

̰
Նախագահը ստորագրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և այլ օրենքներ

09:54 30.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

̰
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի վերընտրված նախագահին

16:38 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

̰
2018-ի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը Հայաստանի համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն. Սերժ Սարգսյան

16:37 26.01.2018

Նախագահականում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք պետական երեք միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

̰
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները

17:12 23.01.2018

Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը:

̰
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

12:50 20.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ, տեղեկացնում են նախագահականի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Սերժ Սարգսյանն առաջարկեց, Արմեն Սարգսյանը խոստացավ մտածել

13:52 19.01.2018

«Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար», — իր խոսքն ամփոփել է Արմեն Սարգսյանը։

̰
ՀՀԿ-ն այսօր քննարկել է նախագահի թեկնածուի հարցը. անունը կասեն վաղը

20:02 18.01.2018

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ճեպազրույցով հանդես է եկել կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Խոսնակը տեղեկացրել է, քննարկել են կուսակցության կողմից նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։

̰
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել թանկացումների թեմայով

18:12 18.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

̰
BACK_TO_TOP