18:09 12.09.2018
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա […]
08:37 07.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։ Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։ Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի […]
12:18 04.09.2018
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտմում է b4b.am կայքը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին: 2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, […]
20:34 30.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ […]
19:22 29.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի […]
09:07 21.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]
12:57 18.08.2018
Երևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն […]
20:55 25.07.2018
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ում քննարկել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը։ Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում զինծառայողների համար պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։ «Մատչելի բնակարան զինծառայողներին» […]
18:12 06.07.2018
Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի՝ 2015 թվականին ՖԱԹՖ-ի 2013թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։ Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և […]
13:58 13.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարկառուների տույժ-տուգանքները ներելուց հետո վարկառուն կդառնա վճարունակ և վարկը վերադարձնելու կարողություն կունենա: Պատգամավորի խոսքերով՝ երբ վարկերի ճնշող մեծամասնությունը գնում է շրջանառու միջոցների համալրմանը, դրանով կազմակերպության կամ ընկերության վճարունակությանը կամ մրցունակությանը հասկանալի պատճառներով չեն նպաստում: «Եթե մենք այս խնդիրները չենք լուծում, […]
13:39 13.06.2018
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը ջանքեր է գործադրում տարբեր վարկերի տույժ-տուգանքների ներման, վարկային պատմությունների սրբագրման համար, արդյո՞ք հնարավորություն չկար նախորդ ժամանակահատվածում դա անել, եթե դրական ակնկալիքներ կան դրանից: «Այսինքն՝ խնդիրը եղել է քաղաքակա՞ն, թե՞ զուտ պրոֆեսիոնալ պատասխաններ ունի»,- հարցրեց Մելքումյանը: Ի պատասխան՝ Երիցյանը նշեց, […]
17:42 30.05.2018
«Անցած երկու ամսվա ընթացքում հայաստանյան բանկերից ավանդների որոշակի արտահոսք է եղել»,- տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։ «Թավշյա» հեղափոխությունը որոշակի խուճապ է առաջացրել հիմնականում այն ավանդատուների շրջանում, ովքեր ոչ մեծ գումարներ են պահում բանկերում: «Հիմնականում նրանք այն ավանդատուներն են, որ չեն կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել կամ որոշակի […]
18:25 18.05.2018
Հայաստանի քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական հաստատությունների, ինչպես օրինակ, Կենտրոնական բանկի շարունակական գործունեությունը նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Այս մասին նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրությունում: «Անցումային շրջանում տնտեսական ճեղքը, ինչպես ներկայացվում է, եղել է նվազագույն: Ֆինանսական հատվածում չի նկատվել ապակայունացնող ճնշում բանկային լիկվիդայնության կամ ավանդների վրա, իսկ միջազգային պահուստները շարունակում […]
14:31 09.05.2018
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
13:11 03.05.2018
ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:
09:32 02.05.2018
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
« ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ Սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները:
19:05 13.03.2018
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները
19:15 22.02.2018
Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:
17:10 14.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ ծանոթանալ է 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: Բանն այն է, որ 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը: Կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական […]
12:16 08.02.2018
Փոխարտգործնախարարը երկու օր խնդրեց որոշ հարցեր ֆինանսների նախարարության և նախագահի աշխատակազմի հետ ճշտելու համար: Կենտրոնական բանկի նախագահը միջամտեց, թե հարցը չի քննարկվել նաև կենտրոնական բանկի հետ:
16:28 24.01.2018
Փորձագետներից մեկը որպես հակաօրինակ բերեց վենեսուելական բոլիվարը, որ խիստ արժեզրկվել է վերջին տարիներին, թեև նույնպես երաշխավորված է կենտրոնական բանկի կողմից:
19:15 28.12.2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է տնտեսության և քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:
16:07 09.12.2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետեր, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի […]
17:20 24.11.2017
Այսօր Բրյուսելում մեկնարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև նոր համաձայնագրի կնքում:
17:58 22.11.2017
Կենտրոնական բանկի թողարկած 500-դրամանոց նոր թղթադրամների գինը բարձր է լինելու, քանակը՝ սահմանափակ։ Պատճառն այն է, որ դրանք ոչ թե առևտուր անելու համար են, այլ վաճառվելու են հավաքորդներին։ Բայց այս թղթադրամով, միևնույն է, չի արգելվի առևտուր անել․ այն վճարման օրինական միջոց է։
— Իրենց վաճառքի գինը լինելու է 1700 դրամ։ Եթե որևէ մեկը ցանկանա 1700 դրամով ձեռքբերած թղթադրամը օգտագործել որպես 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դա նրա առանձին որոշումն է։ Սրա ծավալն ընդամենը 300 հազար հատ է, — թղթադրամը ներկայացնելիս նշել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։
Նոր թղթադրամը կոմպոզիտային նյութից է և ունի պաշտպանության ամենաբարձր մակարդակ։ Դրա թողարկմամբ կենտրոնական բանկը կստուգի՝ արդյո՞ք դրանք հարմար են շրջանառության համար, քանի որ մեկ տարուց թողարկվելու են 1000-ից մինչև հիսուն հազար արժեքներով, նույն նյութից պատրաստված նոր թղթադրամները։ Այսօր կենտրոնական բանկում ներկայացվել են նաև մյուս տարի թողարկվելիք թղթադրամների էսքիզները։ Հաջորդ նոյեմբերին դրանք հանրությանը կներկայացվեն հայկական դրամի ներդրման 25-ամյակի առիթով։
— Հաջորդ տարի կներկայացնենք դրանց պաշտպանական մեխանիզմները, նորից կիրազեկենք, որ պատկերավոր ասած՝ հին փողերը նույնպես մնում են շրջանառության մեջ։ Բայց հնարավոր է, որ 2000-դրամանոց նոր թղթադրամը, որի պահանջարկը դրամաշրջանառության մեջ արդեն կա, ավելի վաղ ներդրվի, — տեղեկացրել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։
Այսպես կոչված՝ երրորդ սերնդի թղթադրամներին պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։ Բայց նոր թղթադրամների էսքիզները վերջնական չեն, դրանք կարող են փոփոխվել մինչև տպագրությունը։
13:13 22.11.2017
Կենտրոնական բանկն այսօր ներակայացրել է շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները:
500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը և շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը և բաց շագանակագույնը:
09:32 15.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում քվերակությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված 9 օրենքների և օրենքների փաթեթների նախագծեր, ընդ որում՝ 5-ը՝ միաձայն։ Օրենքներից հատկապես լայն քննարկման առարկա էր դարձել։
13:24 13.11.2017
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կենտրոնի սաները մասնակցել են ՀՀ նոր թղթադրամների մրցույթին։ Գրառմանը նաև կցվել է Վիլյամ Սարոյանի պատկերով 5,000 դրամ արժողությամբ թղթադրամի դիզայնը։ «Վերջերս Թումոն մասնակցեց Կենտրոնական Բանկի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին։ Մրցույթին ուղարկված մեր փաթեթի վրա թումոցիները աշխատեցին շվեյցարական նոր ֆրանկի դիզայներներ Մանուելա Ֆրունդերի ու Ադրիան Հեուբերգերի օգնությամբ։ […]