17:04 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան: «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն […]
16:46 03.06.2019
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում հանդես եկավ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով: Նա նշեց, որ ըստ նախնական կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կգտնվի 4,6 – 6,1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Ջավադյանը հայտնեց, որ այս հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու […]
12:47 25.05.2019
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել […]
17:54 21.05.2019
Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր […]
16:54 21.05.2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում գնաճն այս պահի դրությամբ 2.2% է, որը տարվա կտրվածքով լինելու է ԿԲ-ի նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանում։ «Մեր նպատակը 4% է, պլյուս-մինուս 1,5%, այսինքն՝ ստորին սահմանը 2.5-3.5%-ի շրջանակներում է: Իսկ կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է, կամ 3 տարվա կտրվածքով, գնաճը […]
10:32 16.05.2019
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Դիմերեսին հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածն է (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը: Դարձերեսին «Սահակ Պարթև և Մեսրոպ […]
16:39 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին: «Հարգելի լրագրողներ հարգելի գործընկերներ սիրելի հայրենակիցներ Այսօր լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, և ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին: Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել Նոր Հայաստանի մասին: Իհարկե, այս փաստերն սպառիչ չեն: […]
22:08 03.05.2019
Մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի փակման և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ողջունելով էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և պատվիրակության մյուս անդամներին՝ հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքի կապակցությամբ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկու կողմերի դեսպանների գործադրած […]
16:18 30.04.2019
2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են, որ 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է […]
11:32 26.04.2019
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման […]
16:56 23.04.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական […]
22:05 19.04.2019
Որևէ տեղ աշխատող որևէ քաղաքացու հիփոթեքային վարկ տալու խոչընդոտ չկա: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ պատասխանելով մտահոգություններին, թե արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն չունեն հիփոթեքային վարկ ստանալու: «Պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացու համար: Եթե նա գնում է բանկ, հավաստիացնում, որ կարող է փակել հիփոթեքը, բանկը, կլիենտին գնահատելով, որոշում է […]
17:12 19.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ […]
17:56 13.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, […]
14:02 12.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում, հայտնում են ՀՀ կառավարությունից: Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Իմ բոլոր այցերի պարտադիր մասն […]
20:59 11.04.2019
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով: Հանդիպումների ընթացքում երկուստեք […]
16:48 11.04.2019
Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ։ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝ ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։ ՀՀ տրանսպորտի, կապի և […]
12:46 06.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ […]
11:20 05.04.2019
Ինչպես հայտնել էինք` Կառավարության երեկվա նիստում Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի։ Այսպիսով, նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է։ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ […]
15:13 03.04.2019
ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դրամի արժեզրկման մասին քննարկումներին: «ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին՝ ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ […]
13:30 23.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ ՀՀ վարչապետը տարածքում նախ` մաքրություն է իրականացրել: Ամեն դեպքում, հիմնարկեքի արարողությունը կայացել է: Մինչև պարկուճը տեղադրելը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի […]
14:22 22.03.2019
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից։ Պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների […]
12:26 21.03.2019
Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիպոտեկային վարկավորման աճը կազմել է 100 տոկոս: Այս մասին մարտի 21-ին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրանք իրական մարդիկ են, ովքեր գնում են իրական բնակարաններ, վաճառողներն էլ են իրական մարդիկ, որ ավելի թանկ գնով են վաճառում իրենց իրական բնակարանները: Ակնհայտ է՝ այս պրոցեսը գնալու դեպքում […]
12:16 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ […]
10:40 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ից մինչև 18:30-նն ընկած ժամանակահատվածում, Երևանի Թումանյան […]
18:20 20.03.2019
Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը և երկրում ազատ […]
13:33 20.03.2019
Գրավատների ներկայացուցիչների հետ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հաշվարկներ ունեն նրանք: Եթե անընդունելի են պետության ներկայացրած պահանջները, ապա որո՞նք են իրենց առաջարկները: Պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց. «Խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, եթե 60 անգամ ենք բարձրացնում, շուկայում ի՞նչ խաղացողներ են մնում, ի՞նչ է լինում նրանց հետ, […]
12:30 19.03.2019
Վարչապետի՝ Բրյուսել այցի ժամանակ քննարկված ծրագրերից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին, երկրորդը՝ ջրամբարաշինությանը, կան նաև ոստիկանության համակարգի բարեփոխումների, էներգետիկ միջանցքի ձևավորման և այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրեր։ Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Փաշինյանն ասաց, որ նախատեսվում է իրականացնել 20 նոր ջրամբարի կառուցում, ինչի վերաբերյալ հատուկ ժամանակացույց կմշակվի։ Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը, ապա կառույցը […]
20:17 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական […]
15:15 15.03.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ: «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման […]