19:42 19.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի […]
18:22 17.09.2019
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ […]
17:58 13.09.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն […]
16:20 30.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու […]
10:38 28.08.2019
Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցան թվով չորս թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության […]
18:22 23.08.2019
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները: ՊԵԿ […]
17:37 30.07.2019
2019 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։ Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և պահանջարկի թուլացման միտումները պահպանվում […]
15:00 29.07.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ․ զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի […]
13:15 21.07.2019
Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը նոր օրինագիծ է ներկայացրել թվային ֆինանսական ակտիվների վերաբերյալ: Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը: Նախագծի համաձայն՝ կրիպտոակտիվների ստեղծմամբ և պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական […]
18:13 11.07.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին: Անցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. մայիսի […]
17:14 10.07.2019
Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման համատարած անջատումների հետ կապված ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը: «Ամեն ինչ կարգին է, համակարգային, գլոբալ խնդիրներ չունենք։ Ոչ մի ահազանգ չենք ստացել»,- ասել է Կբեյանը։ Հոսանքազրկման ընթացքում ֆեյսբուքյան մի շարք գրառումներ են եղել բանկերում աշխատանքի խափանման […]
12:54 05.07.2019
Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի […]
10:31 03.07.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական […]
10:58 01.07.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա […]
19:36 28.06.2019
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի […]
13:31 22.06.2019
Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]
18:18 19.06.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցով, 2019 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը զբոսաշրջության տեմպերն ավելացնելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկոսով: Այս տարի՝ առաջին եռամսյակի տվյալներով, աճել է 5.3 տոկոսով: Ուզում եմ ձեր ուշադրությունը […]
19:43 17.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կրթության, գիտության, […]
19:40 14.06.2019
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ ուրիշի քարտով առերևույթ կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. ապրիլի 1-ին՝ ժամը 13.10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 26.03.2019 թվականից […]
12:38 08.06.2019
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]
21:32 07.06.2019
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]
17:26 05.06.2019
ԿԲ-ն պարզաբանում է տարածել Ղազախստանից և Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ: Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր […]
12:42 04.06.2019
Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ մի շարք պատգամավորներ այս օրերին պահանջում էին մինչև իսկ ԿԲ նախագահի հրաժարականը, քանի որ նա, ի թիվս այլ պատճառների, կապեր ուներ ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր անդրադարձավ այդ քննադատությանն ու հակադրվեց դրանց։ Նա ասաց, որ եթե առաջնորդվեն նախկին իշխանությունների […]
11:25 04.06.2019
Կենտրոնական բանկից հայտնում են, որ ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 889: Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև […]
21:36 03.06.2019
Հայաստանի տնտեսության հետ կապված են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Եվ այս երկու պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ազդում են Հայաստանի տնտեսության վրա։ Բայց ՀՀ կենտրոնական բանկն այս ռիսկերը հաշվի է առնում և հաշվարկում է։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա հաստատեց, որ ներկայում վճարման համակարգի խնդիրներ կան […]
19:39 03.06.2019
ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները անդամ պետությունները հետաձգել են, դրա մասին առայժմ խոսք չկա։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ԿԲ նախագահի խոսքերով՝ պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը լրիվ անիմաստ է խոսել այդ միասնական արժույթի մասին, և իրենք պայմանավորվել են այդ մասին խոսել միայն […]
19:04 03.06.2019
Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԿԲ նախագահին հարցրեց, թե վերջինս առհասարակ ի՞նչ օգուտ է տվել Կենտրոնական բանկին ու ինչ արդյունքներ է գրանցել ԿԲ-ն նրա պաշտոնավարման ընթացքում։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ Կենտրոնական բանկի հաջողությունը կապված է եղել ոչ միայն իր, այլև իր թիմի հետ։ Ջավադյանը նշեց, […]
18:14 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հունիսի 3-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարողացավ լեզու գտնել «սիրո ու թավիշի» հետ: «Ես լեզու գտնելու տրամադրություն ու վարքագիծ չունեմ: Ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ ու պրոֆեսիոնալ, ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, շնորհիվ ԿԲ թիմի՝ մենք ապահովել ենք, ապահովում ենք ու կշարունակենք ապահովել գների և […]
17:54 03.06.2019
Կենտրոնական բանկի մեքենաների թիվը կրճատվել է: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրեց՝ հիմա աճուրդ է, անցյալ շաբաթ էլ է եղել աճուրդ: «Կարծեմ 10 մեքենա վաճառում ենք հիմա: Գիտեք ինչ, մենք ոչ թե որոշել ենք, մշտապես էլ ֆիքսած մեքենաների թիվ ունենք, որի մասին ամեն տարի հայտարարում […]
17:22 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրից գումարների արտահոսքի խնդրին՝ արդյո՞ք նախկին պաշտոնյաները երկրից գումարներ են դուրս բերում: Ջավադյանը նշեց, որ այդպիսի միտում չկա, ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ այդ հարցերին բավական ուշադիր են: «Որոշակի աճ կա, որ զուգակցվում է ներհոսքի աճի հետ, դա չի նշանակում, որ որևէ […]