23:31 16.04.2025
Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության շրջանակում: «Հայկական […]
23:32 15.04.2025
Չորս տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը բաց է հանրության առաջ՝ ցուցադրության նոր հայեցակարգով, նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով ու հնարավորություններով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ, ժ. 11:00-18:00, կիրակի, ժ. 11:00-17:00: Մուտքը՝ Հանրապետության հրապարակից: Մանրամասները՝ տեսանյութում։
18:10 13.04.2025
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
17:55 13.04.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ: «Երեքշաբթի օրն Արվեստի միջազգային օրն է, այդ օրը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումը վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո, հուսով եմ այս առիթը կօգտագործեք՝ պատկերասրահ գալու, հրաշալի ցուցադրություն է։ Չորեքշաբթի օրը նշելու ենք Հայ կինոյի օրը և բազմազան […]
13:24 13.04.2025
Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […]
23:40 07.04.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […]
22:43 25.03.2025
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […]
23:45 24.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ուսանողների և աշակերտների հետ հանդիպումից, որին կից գրել է. «Ուսանողների և աշակերտների հետ հերթական հանդիպման արդյունքներով քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ դարձնելով ավելի հագեցած մասնագիտական առարկաներով, նաև սպասում ենք Գորիսի թիվ երկու դպրոցի աշակերտների կողմից Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի շրջանակներում Պեպոյի նկարահանման առաջարկին»։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:12 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» […]
17:20 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են […]
22:44 06.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […]
23:07 03.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։ «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են […]