20:43 07.11.2018
Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]
18:03 15.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը: Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։ Իսկ France24-ին տված […]
10:41 05.04.2018
Կառավարությունը նիստի ժամանակ հավանություն տվեց համապատասխան համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին:
18:21 08.02.2018
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը:
16:10 08.02.2018
ՀՀ կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային 3 տասնյակից ավելի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը արդեն ձեևավորված ավանդույթի համաձայն հանձնարարականներ է տվել:
Առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր:
18:53 06.02.2018
ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամանակ կրկին թիրախավորել է կառավարության գործունեությունը:
10:04 25.01.2018
Այս պահին ՀՀ կառավարությունը հերթական նիստն է գումարում: Ի տարբերություն նախորդների՝ այս անգամ այն վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին գտնվում է Դավոսում՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
18:23 18.01.2018
Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
17:09 18.01.2018
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ , որն ընդգրկում է 2015 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմվարության 3 տարվա՝մինչև 2018 թվականը միջոցառումների ծրագիրը: Դրա համաձայն կրթական, առողջապահական, պետեկամուտների հավաքագրման և ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայություն մատուցելու ոլորտները համարվում են թիրախային:
17:26 17.01.2018
Պարզվել է, որ խորհրդարանական մեծամասնության այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները: Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այս հարցը կառավարությանն ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
17:19 17.01.2018
ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետին ուղղված իր խոսքում նշեց, որ տպավորություն է, թե վերջինս չի ընդունում թանկացումների վերաբերյալ մտահոգությունները։
16:28 17.01.2018
Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանը մեղադրեց, որ վերջինս բավարար ուշադրության չի արժանացնում գոյւղական համայնքները և հատկապես սահմանամերձ գյուղերը։
16:18 17.01.2018
ՀՀ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հարց ուղղեց՝ եթե նշվում է, որ աջ ղեկով մեքենաները սպառնում են երթևեկության անվտանգությանը, ապա ինչու է ապրիլի 1-ից արգելվում դրանց ներկրումը, ոչ թե առհասարակ շահագործումը։
15:37 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության հետ հարցուպատասխանը։ Գործուղման լինելու պատճառով նիստից բացակայում են մի քանի նախարարներ, որոնց պատգամավորներն այս շաբաթ չեն կարողանա հարցեր ուղղել։
21:29 11.01.2018
Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։
Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։
Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։
18:06 11.01.2018
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով նախատեսվում է միավորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանները՝ ստեղծելով մեկ ռազմաուսումնական հաստատություն։
17:39 11.01.2018
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։
19:48 26.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:
17:06 21.12.2017
Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Հստակեցվել են նաև այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:
16:47 21.12.2017
Ջրային տնտեսության կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին «Վեոլիա ջուր» ՓԲԸ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը 183-ից մինչև 194.3 դրամ թանկացնելու մասին: Հանձնաժողովը բավարարել էր հայտը, սակայն սակագինը բարձրացրել մինչև 191.4: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե՝ համատարած բոլորին:
16:34 21.12.2017
Կառավարության ղեկավարի դեկտեմբերի 21-ի հանձնարարականերից մեկը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին:
«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։
18:46 14.12.2017
Հայաստանը 2018-ին միանգամից երեք խոշոր միջոցառումների է նախապատրաստվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովին, որին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ: Կառավարության այսօրվա նիստը սկսվել է հենց այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին առնչվող հանձնարարականով: Վարչապետի մյուս հանձնարարականն էլ նոր հակակոռուպցիոն, իր իսկ խոսքերով, ավելի հավակնոտ ռազմավարություն մշակելու մասին էր: