18:36 22.01.2018
ՀՀ ՊՆ գերակա խնդիրներից մեկը եղել է ռազմավարական զսպման համակարգի զարգացումը: Խնդրի լուծման համար նախարարությունը տարվա ընթացքում ձեռք է բերել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, որոնք տեղադրվել են առաջնագծում։
13:56 16.01.2018
Ալբերտ Դալլաքյանի ծառայակիցներն ու վիրավոր մյուս զինծառայողները կոչ են անում մի կողմ թողնել խոսակցություններն ու տարբեր ճամբարների բաժանվելը, քանի որ հիմա վիրավորված զինծառայողի հարցը պետք է լինի օրակարգում։ Ալբերտ Դալլաքյանի ծառայակից Մանվել Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում զինծառայողի բուժման հնարավորություն կա, բայց լավ արդյունք ունենալու հավանականությունն ավելի մեծ է, եթե նրան տեղափոխեն արտերկրում բուժելու։
10:11 16.01.2018
Վրաստանի Սաչխերեի ռազմական դպրոցում մեկնարկել է լեռնային պատրաստության հերթական դասընթացը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը։
Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների։
Հայաստանի զինծառայողների հետ այս դասընթացին մասնակցում են նաև Լատվիայի և Լեհաստանի զինծառայողներ՝ ընդհանուր առմամբ՝ 12 զինծառայող։
Նշենք, որ հայկական բանակի զինծառայողների՝ Վրաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցելը պարբերական բնույթ է կրում։ Մեր զինվորականները Սաչխերեում վերապատրաստվում են ամեն տարի։
17:00 13.01.2018
Այս տարվանից հայկական զինված ուժերին մատակարարվող համազգեստները կարվում են նոր, ավելի որակյալ կտորից։ Այս մասին ShantNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի որակով համազգեստի անհրաժեշտության մասին մինչ այս հայտարարել էր ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը՝ մասնավորապես նշելով, որ առնվազն դիրքապահներին պետք է տրամադրվի ավելի դիմացկուն համազեգստ։
Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում զորքերին տրամադրվել են մի քանի անցումային տարբերակներ։
Նախարարությունը նախատեսում է հետագայում անցնել միօրինակ կոշիկներ, որոնց որակը բրենդային մակարդակի կհասցնի դրանք։
16:30 13.01.2018
Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։
10:46 13.01.2018
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը:
21:29 11.01.2018
Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։
Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։
Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։
17:39 11.01.2018
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։
18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
10:31 10.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
11:25 06.01.2018
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հաղորդում է ՊԲ կայքը:
15:59 27.12.2017
ՀՀ կառավարությանն առաջարկված նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ ՊՆ «Արզնի» ռազմական օդանավակայանը շահագործել նաև քաղաքացիական նպատակներով։ Դրա համար օդանավակայանը կընդգրկվի քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում: Նախագիծը հրապարակվել է e-draft․am կայքում։
15:48 20.12.2017
Այսօր կայացել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկող հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի խնդիրն է զորակոչիկների դիմումների հիման վրա քննարկել նրանց հուզող հարցերը և անհրաժեշտության դեպքում միջնորդել, որպեսզի նրանց կրկին հետազոտեն բժշկական հանձնաժողովներում։
Վիճակագրության համաձայն՝ ստացված դիմումների մեկ երրորդը վերջնական արդյունքով բավարարվում է։ Զորակոչիկներն ու նրանց ծնողները դիմումները հանձնաժողովին կարող են ներկայացնել զորակոչի ամբողջ ընթացքում։
16:04 09.12.2017
Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն Ապրիլյան պատերազմից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։
16:02 09.12.2017
Լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։ Ցանցում հայտնի այս լուսանկարը 2014 թվականի է, բայց նրա բովանդակությունը չի փոխվել։ 2017 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ կանանց թիվն արդեն 6 է (լուսանկարում ստորև)։
16:29 05.12.2017
Ռուսաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Ռուսաստանից զենք գնելու համար 100 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացումը քննարկելու ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։
«Նոր համաձայնագիրը հնարավորություն է տալու շարունակել նոր միջոցների ձեռքբերումը։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ այս համաձայնագրի իրականացման արդյունքում ավելանալու են հակաօդային պաշտպանության զորքերի կարողությունները, ինչպես նաև մեր զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները», — նշել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով ձեռքբերվող սպառազինության ցանկը գաղտնի է։ Բայց ԱԺ-ում նույն քննարկման ընթացքում ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այդ զինատեսակները տարածաշրջանային նշանակություն ունեն։
15:55 05.12.2017
Ռուսաստանի տրամադրած վարկով գնվող սպառազինությունը տարածաշրջանային նշանակություն ունի և էականորեն ամրապնդելու է հայկական բանակի կարողությունները։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
15:31 05.12.2017
Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող 100 մլն դոլարի զենքի գնելու վարկով նախատեսված զինատեսակները պատվիրելու համաձայնագրերն արդեն նախաստորագրվել են։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
12:31 10.11.2017
Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։
Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։
Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։
Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։