14:15 08.01.2019
«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են»,- ծրագրերի վերաբերյալ հարցին այսօր մեկնարկած ձմեռային զորակոչի կապակցությամբ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքերով՝ այս ծրագրերին դիմողների վերջնական քանակը հայտնի կլինի զորակոչի ավարտին, քանի որ դիմումներն ընդունվում են նաև ընթացքում, սակայն նախնական թվեր արդեն իսկ հասանելի են։ Շտաբի պետի խոսքերով՝ […]
16:35 07.11.2018
Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]
13:56 23.07.2018
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ: Խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուայի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ […]
11:03 21.07.2018
Հայաստանի զինված ուժերում անցում է կատարվում կարճաթև շապիկների կրմանը, ինչը նպատակ ունի ապահովել դիրքապահ զինծառայողների հարմարավետությունը շոգ եղանակին։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետի ճեպազրույցից։ «Դրա հիմնական գաղափարն այն է, որ շոգ եղանակներին մարտական հենակետերում զինվորը նաև կարողանա իր զրահաբաճկոնը կամ մարտաբաճկոնը կրել միանգամից շապիկի վրայից, որպեսզի խնդիր չունենա մաշկի հետ […]
19:58 20.07.2018
Սկսած նախորդ տարվանից՝ Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստն ու կոշիկները կրելու ժամկետները կրճատվել են, հատկացվող քանակը՝ ավելացվել։ Այս մասին ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում այսօր ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։ «Այս սահմանային դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ժամկետային զինծառայողը երկու տարվա ընթացքում ստանում է […]
19:44 20.07.2018
Նորակոչիկ զինծառայողների նոր սերունդը, որ հիմա մեկնում է ծառայության, չի սիրում ապուրներ ուտել, ավելի շատ նախընտրում է արագ սնունդը, ինչը խնդրահարույց է նաև առողջության տեսանկյունից։ Զինծառայողների սննդակարգին ու նրանց նախասիրություններին անդրադառնալիս այսօրվա ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը։ «Կոնկրետ ես էլ ունեմ մի տղա։ Իմ տղան առաջին ճաշատեսակ չի ուտում, որը մենք բոլորս […]
19:38 20.07.2018
Հայկական բանակի համազգեստի որակի հետ կապված բողոքներ ստանում են նաև զինված ուժերի պատասխանատու պաշտոնյաները, սակայն համազգեստին ներկայացվող պահանջներից մեկն էլ դրա մաշվելն է։ Այսօր կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետը։ «Այսինքն, եթե համազգեստը չի մաշվում, նշանակում է՝ նրա մեջ բամբակի պարունակություն չկա։ Չի մաշվում միայն սինթետիկան։ Երանգների հետ կապված. եթե […]
19:14 20.07.2018
Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին այս տարվանից կտրամադրվեն կոշիկների ամառային ու ձմեռային ներդիրներ, որոնք կվերացնեն կոշիկների պատճառած անհարմարությունները։ Այսօր կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետը։ Ինչ վերաբերում է նոր զինվորական կոշիկներին, որոնք ներդնելու մասին խոստումը տվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ապա դրանք գնդապետ Վահան Պապյանի խոսքերով՝ […]
18:24 20.07.2018
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարության մեջ, որ հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում […]
18:21 20.07.2018
Հայաստանի զինված ուժերում սննդային ապահովմանը հետևում են մի քանի մակարդակով, և խախտումների դեպքում պատասխանատուները պատժվում են։ Այս մասին այսօր լրագրողներին վստահեցնելոց հետո ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը օրինակով հաստատեց իր ասածը։ «Վերջերս Սյունիքում տեղակայված մի զորամասից, անձամբ ես մասնակցել ու անձամբ ես եմ ներկա եղել ստուգումներին։ Որոշակի խախտումներ սննդակարգում անձամբ ես նկատել եմ։ Դեպքեր են […]
18:17 20.07.2018
Ներկա պահին ԵԿՄ-ին զինված ուժերի կողմից սննդամթերք մատակարարելու հարցով իրավապահ մարմինները քննություն են անցկացնում։ Եվ հիմա որևէ նյութական միջոց «Երկրապահ կամավորականների միությանը» չի հատկացվում։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։ «Կլինեն համապատասխան իրավապահ մարմինների քննության արդյունքները, որից հետո կհասկանանք դրա […]
18:09 20.07.2018
Չրերը, դրանցով պատրաստված կոմպոտները, սպասը, թանը, ազգային այլ սնունդ ու թարմ բանջարեղեն. այս տարի բանակ մեկնած նորակոչիկներն այս ամենը բանակում կտեսնեն եթե ոչ անմիջապես, ապա իրենց ծառայության ընթացքում։ Դա եղել է բանակի պարենային ծառայության նորամուծությունը զինծառայողներին ստացած բողոքների ու առաջարկների հիմա վրա։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ […]
17:56 20.07.2018
Զինծառայողների սննդակարգում ամեն տարի կատարվում են փոփոխություններ, և այս շրջանում նպատակ է դրվել բանակային սննդի ռացիոնում ավելացնել ազգային ճաշատեսակների կշիռը։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը «2017 թվականին պլանավորել ու 2018 թվականին անձնակազմի սննդակարգում, այս դեպքում՝ առաջին գծում մարտական հերթապահություն […]
14:22 06.07.2018
Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար: Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որ զորավարժությունն անցկացվում էր գլխավոր […]
16:43 04.07.2018
Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկած «Ես եմ» ժամկետային-պայմանագրային զինծառայության տարբերակով բանակ մեկնելու համար այս պահին դիմել է 85 զորակոչիկ։ Բայց նրանց դիմումների ընդունելությունը շարունակվում է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։ Գեներալի խոսքերով՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը շատանալու է, քանի որ […]
16:43 04.07.2018
Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։ […]
16:11 04.07.2018
Հայաստանի զինված ուժերում ներդրվում է ծառայության նոր տեսակ, որին ներգրավվելու են թերքաշ ու գերքաշ ունեցող երիտասարդները, որոնք մինչ այս չէին մեկնում ծառայության։ Դրա համար ներկայում 2 կիլոգրամով իջեցվել է ծառայության մեկնող երիտասարդների քաշի նվազագույն շեմը՝ 45 կգ-ից 43 կգ, ու 4 կիլոգրամով բարձրացվել է առավելագույն քաշը։ Այս մասին կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ […]
17:39 02.07.2018
«Պատիվ ունեմ» ծրագրին դիմողների թիվն այս պահի դրությամբ գերազանցում է 250-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ պետք է անցկացվեն ընտրական գործընթացներ, հանձնաժողովն ընտրի ծրագրի մասնակիցներին, նոր միայն հայտարարվի վերջնական թվի մասին: Դավթյանը նշեց, որ նույնը կարելի է ասել «Ես եմ» ծրագրի մասին: Հարցին՝ պաշտոնյաների […]
21:30 01.06.2018
Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]
13:51 03.05.2018
Դիմում ներկայացրածների միջև ՊՆ ներկայացրած հարցաշարով անցկացվելու է քննություն-մրցույթ, որի հաղթողներն էլ կարողանալու են հավակնել այդ պաշտոններին։
19:25 29.03.2018
Պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում նոր մշակված հայկական զինատեսակների կողքին ներկայացված են նաև հայկական բանակի համալրումները։ Դրանցից մեկը «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրն է, որի՝ ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ լինելու մասին հայտնի դարձավ վերջերս։
18:36 23.03.2018
Հայկական բանակին պետք է մատակարարվեին կապի միջոցներ՝ Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ։
14:59 22.03.2018
Բաղմանյանի մասին երեկվանից տարածվող լուրերը պնդում էին, որ նա նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ։
18:48 20.03.2018
Կարևոր խնդիրներից է լինելու ռազմարդյունաբերական ձեռնարկություններում երկակի և քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրությունը։