12:32 12.12.2017
«Պետական պաշտոնյան եթե վնաս է տվել, թող իր գրպանից փոխհատուցի». այսպիսի դիտարկում է արել ԱԺ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Վարդան Բոստանջյանը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է, որ այդ հարցը հանձնաժողովում քննարկվել է:
«Բայց պետք է հաշվի առնել, որ որքան խիտ գույքային պարտավորություն դնես պաշտանատար անձի վրա, այնքան նա խուսափելու է խախտումն արձանագրել»:
Հարցին անրադարձել են «Հարկայաին ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Նախագծերը քննարկվում են առաջին ընթերցմամբ:
11:32 12.12.2017
Ազգային ժողովում այս մասին հարցին պատասխանելով ՝ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պնդել է, որ 2018 թվականին արտաքին պարտը չի անցնի 60 տոկոսի շեմը, և օրենքի փոփոխությունը չի արվում նոր վարկեր վերցնելու համար:
10:02 12.12.2017
ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել կառավարության նախաձեռնությամբ: Օրենսդիրն իր աշխատանքը սկսել է 85 պատգամավորով: ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը հայտարարել է, որ օրակարգային հարցերից դուրս է բերվել «Հանրաքվերի մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: Այսինք այս արտահերթի ժամանկ այդ օրինագծերը չեն քննարկվի:
15:55 05.12.2017
Ռուսաստանի տրամադրած վարկով գնվող սպառազինությունը տարածաշրջանային նշանակություն ունի և էականորեն ամրապնդելու է հայկական բանակի կարողությունները։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
15:26 22.11.2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մասնակիցների, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի քննարկումն ավարտվեց։
Ուսանողներն ու իշխանությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ պաշտպանության նախարարությունում կքննարկեն նախաձեռնության անդամների առաջարկները երկշաբաթյա ժամկետներում, ինչից հետո նորից կլինի հանդիպում։
11:25 17.11.2017
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բժիշկների և մյուս բուժաշխատողների դեմ բռնության դեմքերի դեմ պայքարող օրենքի նախագիծը։ Դրանով բժիշկների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրել կդիտարկվի առանձին և կպատժվի ավելի խիստ։
11:19 17.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց օրենքը, որով 27 տարին լրացած անձինք, որոնք բանակից խուսափելու հետևանքով քրեական հետապնդման էին ենթարկվում, կարող են ազատվել այդ հետապնդումից՝ գումարի դիմաց։
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով որոշվել է «բանակից խուսափելու» ժամկետը հասցնել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը։ Մինչև այդ ամսաթիվը բանակից խուսափած անձինք կարող են 3 միլիոն 600 հազար դրամի դիամց ազատվել քրեական հետապնդումից։
Օրենքն ուժի մեջ է մնալու մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 84 կողմ ձայներով։
11:07 17.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքը, որի հիման վրա բանակի համար ներկրվող զենքը կազատվի հավելյալ հարկային բեռից։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 84 կողմ ձայներով։
13:05 15.11.2017
Հայաստանի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի քննարկման ընթացքում հարց է հնչել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք նախադրյալներ և միջոցներ՝ երկու երկրների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։
Հարցին պատասպանելիս ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ում պնդմամբ՝ այս պահին երկաթգծի կառուցման համար միջոցներ չկան։ Եվ նույնիսկ կառուցման դեպքում երկաթուղին շահավետ չի լինի։
11:57 15.11.2017
ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամները ֆինանսների նախարարին հարցեր ուղղեցին փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ ադեկվատ վարչարարության թեմային։ Հարցը հասավ հարցին, թե արդյոք նախարարության «դուխը չի հերիքում» պայքարել մենաշնորհային դիրք զբաղեցնողների դեմ։
10:49 15.11.2017
Ազգային ժողովում մեկնարկել է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի քննարկումը։ Բյուջեի հոդվածները կառավարության անունից ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նաև ամբողջացրել է 2017 թվականի ցուցանիշները ու նշել, որ այս տարվա ընթացքում սպասվում է 4,3 տոկոս տնտեսական աճ։
Նախարարին հարցեր տալիս «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հաջորդ տարվա բյուջեում սոցիալական ծախսերի աճ նախատեսված չէ։ Նախարարն ի պատասխան նշել է, որ սոցիալական խնդիրները փորձում են լուծել ոչ միայն նպաստներով, այլև ենթակառուցվածքների ապահովման, արտոնյալ վարկերի տրամադրման և այլ միջոցներով։
09:32 15.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում քվերակությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված 9 օրենքների և օրենքների փաթեթների նախագծեր, ընդ որում՝ 5-ը՝ միաձայն։ Օրենքներից հատկապես լայն քննարկման առարկա էր դարձել։