16:18 17.01.2018
ՀՀ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հարց ուղղեց՝ եթե նշվում է, որ աջ ղեկով մեքենաները սպառնում են երթևեկության անվտանգությանը, ապա ինչու է ապրիլի 1-ից արգելվում դրանց ներկրումը, ոչ թե առհասարակ շահագործումը։
16:13 17.01.2018
Կարեն Կարապետյանը նշեց, որ նույնիսկ Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, որտեղ բենզինը գալիս է հենց Վրաստանի միջոցով։
12:24 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավասություն տալն առաջին հայացքից դրական նախաձեռնություն է, սակայն պատգամավորների կասկածները տրամաբանական են, կարծում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մտահոգությունները, որ հնչեցնում են իմ գործընկերները, իրավունք ունեն գոյություն ունենալու, որովհետև մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի […]
11:39 17.01.2018
57 կողմ, 31 դեմ ձայներով Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը
11:35 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեսանկարահանող սարքեր օգտագործելու թույլտվություն տալու նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու, ընդդեմ քաղաքական գործիչների գործելն է, այլ հանուն քաղաքացու և հանուն հասարակական կարգի պաշտպանության, հնարավոր հանցագործությունների կանխարգելման։ Այսպիսի դիրքորոշում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոստիկանության նոր նախագծի վերաբերյալ։
11:24 17.01.2018
ՀՀ ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության անունից դժգոհություն հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
11:09 17.01.2018
Վերջին տարիներին ոստիկանության համակարգում, դատախազությունում ու այլ տեղերում բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել, ինչը ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի, նշանակում է, որ հանցագործությունները կատարվում են ոչ միայն հրապարակային վայրերում։
11:07 17.01.2018
«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։
10:49 17.01.2018
Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
10:39 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու հնարավորություն տալն ունենալու է նախականխիչ նշանակություն․ կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
10:14 17.01.2018
«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։
09:59 17.01.2018
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսախցիկներ կունենան և՛ ճանապարհային, և՛ մյուս ոստիկանները։ Այս մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։
09:57 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։
20:53 16.01.2018
ԱԺ փոխխոսնակը խորհրդարանական ամբիոնից հորդորել է քաղաքական բոլոր ուժերին ցուցաբերել քաղաքական հասունություն և ոչ թե փողոցը, այլ խորհրդարանական ամբիոնը դարձնել իշխանություն- ընդդիմություն բանավեճերի ու բախումների հարթակ:
18:41 16.01.2018
Խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է հայրենասիրությանն ու այդ գաղափարախոսությունը «դրոշակ դարձրածներին»: Պատգամավորները անուններ չի նշել, սակայն նրա խոսքը հարուստ է եղել քաղաքական ենթատեքստերով:
10:52 16.01.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով կդառնա հանրապետության նախագահ։ Այս մասին նա ԱԺ միջանցքում ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
10:39 16.01.2018
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից, թե Հայաստանն ինչ գործողություններ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում:
09:42 16.01.2018
ՀՀ օրենսդիրում այսօր քվեարկության է դրել նաև «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայանգիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը:
09:10 16.01.2018
Խորհրդարանն այսօրվա իր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվերկությամբ: Նախ քվեարկության է դրվել «Եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականցված ցեղասպանության դատապարտման մասին ՀՀ ԱԺ հայտարարության մասին» նախագիծը:
09:54 21.12.2017
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նիստը: Գրանցվեց 96 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այսօր քննարկելու են երեկ առաջին ընթերցմամբ ընդունված հարցերը, որից անմիջապես հետո քվեարկելու են երեկ քննարկված հարցերը:
19:00 12.12.2017
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները դժգոհել են, որ գործադիրը չի փոխել իր ձեռագիրը և տարվա վերջին արտահերթ ռեժիմով խորհրդարան է բերել ծավալուն նախագծեր, որոնք անհնար է մի քանի ժամում ուսումնասիրել և պատկերացում կազմել կազմել, թե ինչի մասին է խոսքը: Ընդդիմադիր պատգամավորների այդ առարկություններին ու հարցերին պատասխանել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հարց ու պատասխանը տեվել է մոտ 30 րոպե, ինչը հարուցել է դահլիճում ներկա ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանի դժգոհությունը,քանի որ ՀՀԿ խմբակցության անդամների մեծ մասը սպասում էին քննարկումների ավարտին, օրակարգային վերջին քվեարկությունն իրականացնելու համար, որից հետո նոր միայն կարող էին դուրս գալ դահլիճից: Սարոյանը նախարարին հորդորել է քիչ խոսել, ակնարկելով , որ վերջինս ինչ էլ խոսի, միևնույն է՝ ընդդիմությանը չի կարող համոզելու և նրանք դեմ են քվեարկելու:
Սարոյանի դժգոհությանը դահլիճը արձագանքել է ծիծաղով:
15:08 12.12.2017
Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:
Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:
Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:
15:02 12.12.2017
«Եթե սեղմված գազի ակցիզը 3 անգամ ավելացնում եք, հաշվարկե՞լ եք, թե հասարակական տրանսպորտի գինը ոնց է փոխվելու»,- խորհրդարանում հարցրել է Աժ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:
Հարցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հստակ պատասխան չի տվել: Անանյանն ասել է, որ իրական չեն այն պնդումները, որ դիզվառելիքի գները աճելու են 20 տոկոսով: Իրենց հաշվարկներով՝ աճելու են ինչ-որ դելտայով, որն իրենց գնահատմամբ 5-ից 6 տոկոս է:
14:39 12.12.2017
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալից, թե ինչու չեն ցանակնում հանարվորություն տալ մի քանի որդի ունեցող մարդուն լուծել այդ մի քանի որդիների բնակարանի հարցը:
Հիշեցնենք, որ խորհրդարան ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում է հիփոթեքային վարկ վերցնելու միան մեկ հնարավորություն տալ:
«Աստված պահի բոլորի որդիներին, թող իրենք շատ որդիներ ունենան, բայց այսօր պետությունը կարողանում է օգնել միայն մեկ որդու համար», – ասել է Անանյանը: