15:59 11.02.2019
«Այդպես էլ պետք է ասեր, ստանդարտ բառեր են: Նորմալ է»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսպես արձագանքեց Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը: Նրա խոսքերով` Արփինե Հովհաննիսյանը լուրջ կադր է, լուրջ ու գրագետ իրավաբան: «Նրա դուրս գալը ՀՀԿ-ից առնետավազք չէ, ավելի շատ տակտիկական քայլ է ՀՀԿ-ի կողմից, որ ստեղծվի հասարակական կազմակերպություն իրավական […]
19:00 20.12.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]
19:46 30.11.2018
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ SHANTNEWS.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի թվային պատկերը: Սկսել ենք քվեաթերթիկում առաջին համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրից: ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 11 էջից, դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ ամենահիշատակված բառակապակցությունը՝ «Մենք ունենք»: Հատկանշական է, որ, ի թիվս այլ բառակապակցությունների, ծրագրում ամենաշատ մեջբերվածներից է […]
16:03 28.11.2018
«Կան ուժեր, որ մասնակցում են քարոզարշավին, որ պայքարում են Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված 30 տոկոսի համար: Ես խոստացել էի, որ որևէ այլ կուսակցության չեմ անդրադառնալու, բայց այս մեկին չեմ կարող չանդրադառնալ»,- նոյեմբերի 28-ին Արթիկում քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ին, Արամ Սարգսյանն ասել է, որ նրանք շատ հստակ տակտիկա են օգտագործում, […]
16:55 26.11.2018
«Քանի որ իրավիճակը Հայաստանում դասական չէ, քարոզարշավը չի կարող դասական լինել»,- նոյեմբերի 26-ին, ազդարարելով քարոզարշավի մեկնարկը, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով՝ իրենք օգտագործելու են քարոզարշավի բոլոր հնարավորությունները, իսկ շատ բան մնալու է կադրից դուրս:
16:53 26.11.2018
«Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- նոյեմբերի 26-ին կայացած և քարոզարշավի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությանը, ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: Առաջին փոխվարչապետին էլ արձագանքեց Արմեն Աշոտյանը՝ ասելով. «Զարմանալի է, որ Միրզոյանը գաղջը գույն է դիտում»: Հիշեցնենք, որ վարչապետի […]
16:04 26.11.2018
«Մենք այն եզակի քաղաքական ուժերի թվին ենք դասվում, որ ունակ է ստեղծել քաղաքական բովանդակություն»,- նոյեմբերի 26-ին ՀՀԿ մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Նախընտրական ծրագիրն ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսի մեջ՝ «Եթե մտահոգ ես…»: Արմեն Աշոտյանը թվարկեց ՀՀ քաղաքացու համար մտահոգության առիթները՝ ՀՀ անվտանգություն, Արցախի ապագա, բանակի մարտունակություն, սահմանի ամրություն, նոր թանկացումներ, […]
12:04 21.11.2018
Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման: Այս մասին այսօր խորհրդարանում մտքերի փոխանակման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած մտահոգությանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի նկատմամբ, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Բայց հարցն այլ բանի մասին է: Եկեք լինենք անկեղծ և պարզ. Հայաստանը, որ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, […]
14:36 12.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ԱԺ միջանցքներում պատասխանել է ՀՀԿ հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին: Այնտեղ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի 1-ի բախումների հրահրողներից մեկը: «Դա զրպարտանք է ՀՀԿ-ի կողմից, որովհետև Մարտի 1-ը բաց է գրեթե բոլորի համար, բացի նրանից, որ կոնկրետ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դրանք ՀՀԿ-ի հերթական […]
12:06 12.11.2018
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա: Այս տեսակետն է նշվում ՀՀԿ քաղաքական հայտարարության նախագծի մեջ, որ հրապարակվել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո։ Հանրապետականների հայտարարության նախագծում նշվում է, որ գործադիր իշխանությունը (Փաշինյանի […]
18:59 05.11.2018
«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն այն կարծիքին է, որ […]
16:46 05.11.2018
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից: «Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում […]
12:54 31.10.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ անդրադառնալու են Համաներման մասին նախագծի մի շարք հարցերին: Ըստ Բաղդասարյանի՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն: «Տարբեր հոդվածների հետ կապված պետք է անդրադարձ կատարվի», – ասել է Բաղդասարյանը: Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվել են՝ ՀՀԿ-ն […]
12:34 30.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր […]
19:03 25.10.2018
Կապանի նորընտիր քաղաքապետը նախկին ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ական թեկնածուներին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Գևորգ Փարսյանը: Նորընտիր քաղաքապետը, սակայն, ընդգծել է՝ ինքը ոչ թե կուսակցությունների է աջակցել, այլ կոնկրետ անձանց: «Եղել են նախկին քաղաքապետները՝ Աթայան Արթուր, Հայրապետյան Աշոտ, եղել է մեր նախկին պատգամավոր Հակոբյան Վահեն՝ Մաքսիմի (խմբ.-չշփոթել Սյունիքի նախորդ մարզպետի […]
12:52 19.10.2018
Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]
19:40 15.10.2018
Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է: – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]
15:56 15.10.2018
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին համալսարանից: ԵՊԼՀ հասարակայնության հետ կապերի բաժնից Լևոն Բաբամյանը հայտնեց, որ մայիս-հունիս ամիսներին ուսանողների որոշմամբ՝ ԵՊԼՀ-ում լուծարվել է ուսանողական խորհուրդը, որի փոխարեն ձևավորվել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը: Այնուհետև համալսարանի ղեկավարությունը դիմել է ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս բուհին հանձնեն գույքն ու բանալիները, […]
15:11 09.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ […]
13:14 03.10.2018
SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելով ցանկանում է ժամանակ շահել, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն այսօր ԱԺ միջանցքներում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանել է, որ նման բան չկա: «Խնդիրը մեր մեջ չէ: Մենք ասել ենք, որ ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, և մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է՝ մայիս-հունիս: Ինքն այստեղ ուղիղ եթեր […]
12:17 03.10.2018
Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, […]
18:02 02.10.2018
Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]
11:28 02.10.2018
Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման մասին: Աշոտյանը նշել է, որ իշխանությունների այն թեզը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար, իրականում չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանությունները ցանկանում են խորհրդարանական արտահերթ […]
13:44 29.09.2018
Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարաել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Աշոտյանը:
14:08 26.09.2018
Ազգային ժողովում լրագրողները զրուցել են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա ներկայացրել է իր տեսակետը նախկին իշխանությունների վերաբերյալ: Ալիկ Սարգսյանը խոսել է նաև սոցցանցերում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի մասին: «Ինչ ուզում ես ասա, ուզում ես հասարակ բարև տուր, իրենք այդ բարևի տակ ունեն համապատասխան մեկնաբանություններ: Ես հաճույքով սրանց կպատժեի, ովքեր անիրավի, անտեղի, ուղղակի վայրահաչ են […]
13:52 11.09.2018
Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է՝ ՀՀԿ-ի դեմ պայքարն է: Այս մասին այսօր ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին: Լրագրողի հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, որ երեկ հայտարարեց՝ «իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ», Արմեն Աշոտյանն ասաց, որ դա պետք է ճշտել […]
12:06 08.09.2018
«Մենք կշարունակենք հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին, և ես հուսով եմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախությունը»,- այս մասին իր Facebook-ի էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: «Քաղաքացիական դրսևորումները միշտ լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- նշել է ԵԺԿ նախագահը: Նա նշել է, որ չորեքշաբթի օրը […]
18:30 08.06.2018
«ՀՀԿ-ի միջին օղակի պաշտոնյաները կամաց-կամաց ընդգրկվում են նոր կառավարության կադրային միջուկի մեջ։ Նրանք հիմնականում պրոֆեսիոնալներ են և չեն հրաժարվի իշխանությանը ծառայելուց»,- հունիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ՀՀԿ-ի նոսրացող շարքերի մասին, ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա պայմանականորեն ՀՀԿ-ն բաժանել է 3 խմբի՝ խոշոր բիզնեսը, այլ կերպ ասած՝ օլիգարխները, միջին օղակի պաշտոնյաները՝ փոխնախարարները և […]
11:29 01.06.2018
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է նիստի ընթացքում: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը, ներկա է եղել նաև կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Նիստը տևել է 2.5 ժամ, քննարկվել է կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունն առաջիկա ամիսներին: «ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես […]