TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

հիդրոմետ

Անցած տարի այս օրը Գեղամա լեռներում ձնծաղիկները ծաղկել էին. Գագիկ Սուրենյան

13:12 21.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Անցած տարի այս օրը Գեղամա լեռների 3000 մ բարձրությունների վրա ձյան ծածկը ամբողջությամբ վերացել էր, և ձնծաղիկները ծաղկել էին։ Այս տարի, չնայած վերջին օրերին գրանցված բավականին բարձր ջերմաստիճանին, այս օրվա դրությամբ այդ հատվածում ձյան […]

̰
Ասում են՝ մայիսը գնացել է արձակուրդ. Գագիկ Սուրենյան

15:35 19.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ մայիսը գնացել է արձակուրդ, ամսվա սկզբին նոյեմբերն էր աշխատում, իսկ հիմա՝ հուլիսը»:

̰
Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է. Գագիկ Սուրենյան

11:39 14.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահովված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»։ Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա […]

̰
Վաղվանից նորից սկսում է տաքանալ. Գագիկ Սուրենյան

16:00 05.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հաղորդել: «Վաղվանից նորից սկսում է տաքանալ։ Մայիսի 6-7-ին ջերմաստիճանը բոլոր մարզերում այսօրվա համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով»,- գրել է Գագիկ Սուրենյանը:  

̰
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. Գագիկ Սուրենյան

14:44 16.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել է, որ վաղը ամպրոպ ու անձրև է սպասվում: «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»,- գրել է Սուրենյանը։

̰
Սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ. Գագիկ Սուրենյան

11:40 08.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել և հայտնել, որ սպասվում է հրաշալի գարնանային շաբաթ: «Բարի լույս, հայ ժողովուրդ, մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,- գրել է Գագիկ Սուրենյանը: Լուսանկարը` Ներսես Մատինյանի:

̰
Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին կնվազի 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան

10:42 17.03.2019

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված, մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ին կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2297428320320404&set=a.790094277720490&type=3&theater

̰
Ժողովուրդ ջան, չտխրեք. Գագիկ Սուրենյան

12:27 01.02.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին եղանակը փոքր-ինչ կցրտի, բայց դրանից հետո օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա: «Ժողովուրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և […]

̰
Երևանում առաջիկայում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան

12:32 22.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ Երևանում առաջիկայում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի։

̰
Ցուրտ օդային հոսանքներն այս անգամ էլ կշրջանցեն Հայաստանը

10:03 20.02.2018

Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները Արևմտյան Սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այնտեղից՝ դեպի Եվրոպա՝ հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։

̰
BACK_TO_TOP