14:23 08.03.2018
«Արսենալ»-ի պաշտպան Սեադ Կոլաշինացը պատմել է, թե ինչպես են նորեկները՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը, հարմարվել թիմին:
11:05 08.03.2018
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Մխիթարյանը կարող է օգնել Եվրոպա լիգան հաղթելու հարցում, նշել է, թե չգիտի, կանցեն առաջ, թե ոչ։
18:24 06.03.2018
«The Sun»-ը գրում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսահատ փորձում է վերականգնել թիմային ոգին, քանի որ ֆուտբոլիստները զայրացած են «Բրայթոնի» հետ խաղում պարտություն կրելուց հետո:
20:51 04.03.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»-ին:
12:43 03.03.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է Freekickerz յութուբյան ալիքի հյուրը:
16:38 01.03.2018
Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Արսենալ»-ն, այս մրցաշրջանում միայն տեսական հնարավորություն ունի զբաղեցնելու Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականը։ Դա այն դեպքում, եթե «Արսենալ»-ը մնացած գրեթե բոլոր խաղերում հաղթի, «Մանչեսթեր Սիթի»-ն էլ գրեթե բոլոր փուլերում պարտվի։
13:29 01.03.2018
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական էջը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել երեկ կայացած մարզումից:
16:32 24.02.2018
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
19:22 22.02.2018
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդ»-ին: SHANTNEWS-ը հաշվի առնելով այս փոփոխությունները կազմել է լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդ»-ի հետ խաղում:
16:29 22.02.2018
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ «Էստերսունդի» հետ հանդիպումից առաջ, հարցազրույց է տվել ESPN պարբերականին: Հայ ֆուտբոլիստը խոսել է Մեսութ Օզիլի հետ համագործակցության մասին, և նշել է, որ հաճույք է ստանու զինագործների հարձակվողական ոճից:
15:22 17.02.2018
Բրիտանական Express պարբերականը՝ հղում անելով M.E.N-ին, հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություններ է ունեցել մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Ըստ պարբերականի հայ կիսապաշտպանը մեղադրել է ֆրանսիացուն, որ նա եսասեր է եղել խաղադաշտում: Մասնավորապես նշվում է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու նախորդ ամիս կայացած «Բարնլի»-ի հետ խաղերը:Սակայն նրանց հարաբերությունը շտկվել են, երբ Մխիթարյանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
14:27 16.02.2018
«Արսենալի» պաշտոնական կայք էջը երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել : «Էստերսունդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակում էին՝ Նաչո Մոնրեալը, Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը:
10:57 16.02.2018
Հիշեցնենք, որ երեկ «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի «Արսենալ»-«Էստերսունդ» խաղը:
10:44 16.02.2018
«Արսենալի» պաշտոնական կայք էջը քվեարկություն է անցկացնում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի համար: «Էստերսունդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են՝ Նաչո Մոնրեալը, Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը: Այս պահին Հենրիխը մեծ առավելությամբ առաջ է անցել իր թիմակիցնեից: Մխիթարյանի օգտին կարող եք քվեարկել այստեղ:
22:51 15.02.2018
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ «Էստերսունդ» – «Արսենալ» հանդիպումն ավարտվեց լոնդոնյան ակումբի արտագնա հաղթանակով։ Հաշիվը խոշոր դարձավ 58-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը:
21:47 15.02.2018
ՈՒԵՖԱ-յի «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ «Էստերսունդ» – «Արսենալ» հանդիպման 24-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել «Էստերսունդի» պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսը:
18:43 15.02.2018
Երեկ SHANTNEWS-ը կազմել էր «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ կայանալիք խաղում:
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ թիմի հետ Շվեդիա չեն մեկնել կիսապաշտպաններ Աարոն Ռեմսին և Ջեկ Ուիլշիրը, ինչպես նաև պաշտպան Լորան Կոսիելնին: Հաշվի առնելով այս փոփոխությունները, «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ըստ SHANTNEWS-ի կարող ունենալ այս տեսքը:
19:53 14.02.2018
Վաղը՝ Երևանի ժամանակով ժ. 22.00-ին, տեղի կունենա «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ «Էստերսունդ»-«Արսենալ» առաջին հանդիպումը:
17:32 14.02.2018
Վաղը Երևանի ժամանակով 22.00-ին «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում շվեդական «Էստերսունդը» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:
«Արսենալը» այս խաղին մոտենում է կորստով՝ թիմին, վնասվածքի պատճառով, չի կարողանա օգնել Ալեքսանդր Լակազետը: «Եվրոպա» լիգայի մրցաշարում լոնդոնյան ակումբում չի կարողանա հանդես գալ նաև գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով այս մրցաշարում արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության ֆուտբոլիստը «Եվրոպա» լիգայի մեկ մրցաշրջանում իրավունք ունի հանդես գալու միայն մեկ ակումբում:
21:24 13.02.2018
Այս շաբաթ վերսկսում են Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումները: Այստեղ բոլորիս առաջին հերթին հետաքրքրում է Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
13:47 11.02.2018
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով երկար ժամանակ թիմում խաղաժամանակ չստանալուց հետո, ձմռանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
17:56 10.02.2018
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության «Английский акцент» հաղորդման ժամանակ, սպորտային մեկնաբաններ Թիմուր Ժուրավելը եւ Դենիս Կազանսկին գրազ են եկել,թէ Հենրիխ Մխիթարյան Ալեքսիս Սանչես զույգից ով ավելի շատ միավորներ կհավաքի գոլ + փոխանցում տարբերակով։ Այս պահին Մխիթարյանը ունի 3 միավոր Սանչեսը 1:
14:46 10.02.2018
Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է «Տոտենհեմի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից: