20:10 29.04.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: «Արսենալ»- «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբների հնդիպման հաշիվը բացվել էր խաղի 16-րդ րոպեին՝ Պոլ Պոգբայի գոլային հարվածով: երկրորդ խաղակեսին արդեն հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը հավասարեցրել է հաշիվը: Նշենք, որ ծնկի վնասվածքից հետո Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն է անցկացրել այսօր՝ ապրիլի 29-ին:
14:02 28.04.2018
Նշենք, որ Պրեմիեր լիգայի 36–րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29–ին՝ Երևանի ժամանակով 19։30–ին։
13:47 23.04.2018
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկո»-ի դեմ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղին: «Մխիթարյանը պատրաստ չի լինի հինգշաբթի օրը, իսկ Մեսութ Օզիլի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա»,- նշել է Վենգերը:
13:57 19.04.2018
Նշենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին Լոնդոնում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 3-ին Մադրիդում: Երկու դիմակայություններն էլ կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում:
12:06 13.04.2018
ԲԿՄԱ-«Արսենալ» խաղից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.AM կայքի լրագրողը հարցրել է Արսեն Վենգերին Մխիթարյանի առողջական վիճակի մասին:
00:01 13.04.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում ոչ-ոքի`2-2 խաղաց Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ, և երկու խաղերի ընդհանուր 6-3 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ։
«Եվրոպա» լիգայի խաղարկության կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը տեղի կունենա վաղը ՈւԵՖԱ-ի շտաբբնակարանում, Երևանի ժամանակով 15:00-ին։
12:09 12.04.2018
Մխիթարյանը այլևս չի կարողանա խաղալ այս սեզոնում, եթե «Արսենալ»-ը դուրս չգա Եվրոպա լիգայի եզրափակիչ: Այսպիսի ոչ լավատեսական կանխատեսումներ է արել բրիտանական The Daily Mirror պարբերականը:
17:30 10.04.2018
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել էր Մոսկվայի «ԲԿՄԱ»-ին:
19:24 07.04.2018
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է ֆուտբոլայի գործակալ Մինո Ռայոլայի վիրավորանքներին: Վերջերս Ռայոլան անհարգալից արտահայտություններ էր արել Գվարդիոլային հասցեին և նրան «վախկոտ» և «շուն» էր անվանել:
19:59 06.04.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթաղնի մրցաշրջանի մնացած հատվածը, որը ստացել էր Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղում:
10:15 06.04.2018
Երեկ տեղի ունեցած «Արսենալ»- ԲԿՄԱ խաղի ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 1 անգամ խլել է գնդակը, 1 հարված է կատարել դարպասին, 3 հարված՝ դարպասի ուղղությամբ:
09:00 06.04.2018
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի Պրեմյեր լիգայի կիրակի օրը կայանալիք խաղը «Սաութհենթոնի» հետ: Նա վնասվածք է ստացել Ռուսաստանի Բանակի կենտրոնական մարզական ակումբի հետ խաղի երկրորդ խաղակեսում եւ փոխարինվել է: Ըստ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` Մխիթարյանը խնդիր ունի ծնկի հետ կապված, որի լրջությունը պարզ կդառնա բժշկական ստուգումից հետո: Հիշեցնենք, որ «Արսենալը» երեկվա […]
14:23 05.04.2018
Զվարճալի դեպք է տեղի ունեցել ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից առաջ բրիտանական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համատեղ ասուլիսի ընթացքում:
13:46 03.04.2018
Վաստակավոր արտիստը անդրադարձել է նաև Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխությանը: Նկատենք, որ Նարեկը «կարմիր սատանաների» երկրպագու է:
13:16 02.04.2018
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»:
Whoscored կայքը ներկայացրել «Արսենալ» – «Սթոք Սիթի» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականները:
20:20 01.04.2018
«Արսենալ» – «Սթոք սիթի» խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է «զինագործների» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը։
Մխիթարյանը երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում առաջ է անցել Աարոն Ռեմսիից, Մեսութ Օզիլից և Գրանիտ Ջակայից:
17:26 01.04.2018
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»: «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 76-րդ րոպեին:
17:03 01.04.2018
Անգլիայի Պրեմյեր լիգայի «Արսենալ» – «Սթոք սիթի» խաղի 74-րդ րոպեին հաշիվը բացվեց: 11-մետրանոցից գոլ խփեց Օբամեյանգը, որից հետո Հենրիխ Մխիթարյանը մտավ խաղադաշտ:
14:35 01.04.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Սթոք Սիթիին»:
«Արսենալ» – «Սթոք Սիթի» հանդիպումից առաջ լոնդոնյան ակումբը հրապարակել է մեկնարկային կազմը.
Օսպինա, Մոնրեալ, Չեմբերս, Մուստաֆի, Բելիերին, Էլնենի, Ուիլշեր, Օզիլ, Ռեմսի, Օբամեյանգ, Ուելբեկ:
12:37 31.03.2018
Հենրիխ Մխիթարյանը անգլիական COPA90 ֆուտբոլին նվիրված Youtube-յան ալիքին հարցազրույց է տվել և հարցազրույցից մի հատ հաված տեղադրել է Instagram-ի իր էջում:
20:20 29.03.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայք էջում սկսվել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկությունը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի Հենրիխ Մխիթարյանը հավակնում է երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել «զինագործների» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։