22:32 03.03.2020
Հարավային Կորեան 25 միլիարդ դոլար է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարին: Որոշումն ընդունել է այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: «Նախագահ Մուն Չժե Ինը երեքշաբթի հայտարարել է, որ Հարավային Կորեան պատերազմ է սկսում COVID -19 վիրուսի դեմ: Ելույթ ունենալով նախարարների ամենշաբաթյա հանդիպման ժամանակ՝ նա հայտնել է, որ ծրագրում է ուղղակիորեն կամ […]
11:46 10.09.2019
Հարավային Կորեայի զինված ուժերը պնդում են, որ Հյուսիսային Կորեան հերթական անգամ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք անցել են մոտ 330կմ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Առայժ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր հրթիռներ: Վերջին կես […]
10:00 23.07.2019
Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակ են արձակել ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ, որը ներխուժել էր Հարավային Կորեայի օդային տարածք: Այս մասին հայտարարել է Al Jazeera-ն: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է օդային տարածքը 2 անգամ: Սա առաջին դեպքն է, երբ ռուսական ինքնաթիռները խախտում են օդային տարածքը: Ի դեպ, Հարավային Կորեայի […]
17:40 22.11.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ միավորված ճանապարհ է բացվել: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ գրունտային ճանապարհն ամբողջությամբ գտնվում է ապառազմականացված տարածքում՝ բաժանելով Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայից: Նախատեսվում է, որ ճանապարհը կօգտագործվի 1950-1953թթ. Կորեական պատերազմին զոհ գնացած մարդկանց աճյունները փնտրելու համար: […]
13:30 23.10.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության են եկել ապառազմականացված Պանմունջոմ գոտուց հեռացնել զենքերը և պահակակետերը: Այս մասին հայտնել է BBC-ն: Պանմունջոմը միակ սահմանային տարածքն է, որտեղ երկու Կորեաների բանակները իրար են առերեսվում: Այս քայլով երկրները փորձում են թուլացնել իրենց մեջ տիրող լարվածությունը: Ավելի վաղ երկու կողմերի դասակները տարածքից հեռացրել էին ավելի քան 800 հազար ական: Հիշեցնենք, […]
12:27 16.10.2018
Երեկ երկու Կորեաները համաձայության են եկել իրենց ճանապարհները և երկաթուղային գծերը կրկին միացնելու հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու երկրների ներկայացուցիչներին: «Հյուսիսային և Հարավային Կորեաները երկար և անկեղծ քննարկումներից հետո եկել են համաձայնության՝ զարգացնելու և նոր մակարդակի հասցնելու ներկորեական հարաբերությունները»,- ասվում է կողմերի համատեղ հայտարարությունում: Կորեաները համաձայնել են անցկացնել […]
11:44 19.09.2018
Հյուսիսային Կորեան պատրաստ է տարածք մուտք գործելու հնարավորություն տալ արտասահմանցի դիտորդներին:
13:20 18.09.2018
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը Փհենյանում սկսել են պաշտոնական բանակցությունները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպմանը Հարավային Կորեայի պատվիրակությունից ներկա են եղել երկրի հետախուզական ծառայության, ինչպես նաև ազգային անվտանգության ղեկավարները, իսկ Հյուսիսային Կորեայից հանդիպմանը մասնակցել են Կիմ Չեն Ինի քույրը, Կորեայի աշխատավորական […]
18:54 31.08.2018
Հարավային Կորեան սեպտեմբերի 5-ին Փհենյան կուղարկի հատուկ ներկայացուցչի՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ ապամիջուկայնացման գործընթացում բանակցելու նպատակով: Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից, տեղեկացնում է Yonhap գործակալությունը: Նշվում է, որ Հյուսիսային Կորեան հաստատել է Հարավային Կորեայի ներկայացուցչի այցը: Ներկայացուցչի անունը և այցի ժամկետները դեռևս չեն նշվում: Հաղորդվում է, որ միջուկային զենքի թեմայից բացի, Հարավային Կորեայի ներկայացուցիչը ԿԺԴՀ […]
13:40 10.08.2018
Հարավային Կորեայում հաստատվել է վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաշոգ եղանակը, որի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը՝ նշելով, որ զոհերի մեծ մասը եղել են տարեցները և առողջական խնդիրներ ունեցողները: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա մայիսից մինչև հիմա Հարավային Կորեայում, կապված անոմալ շոգ եղանակների պայմանների հետ, […]
20:50 14.07.2018
Հարավկորեական պաշտպանության գերատեսչությունը հայտարարել է, որ նման միջադեպերի պատճառով օդում բախումների վտանգ կա:
11:29 06.04.2018
Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին դատարապարտել է 24 տարվա ազատազրկման:
09:11 02.04.2018
Սա ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում հարավկորեական երաժշտական պատվիրակության առաջին այցն է Փհենյան:
17:43 09.03.2018
Այսօր Հարավային Կորեայում հանդիսավոր կերպով վառվել է 12-րդ ձմեռային Պարաօլիմպիական խաղերի կրակը: Դրա մրցավազքը սկսվել է մարտի 3-ին Հարավային Կորեայի 5 քաղաքներից բերված ջահերի միավորմամբ:
14:20 07.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արձագանքել այն լուրին, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային զենքից հրաժարվելու հարցը ներառել Փհենյանի և Վաշինգտոնի միջև հնարավոր բանակցությունների օրակարգում:
19:28 06.03.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնվել է ապրիլին երկու Կորեաների ընդհանուր համաժողով կազմակերպել: Այս մասին հայտնել են ԿԺԴՀ-ում գտնվող Հարավային Կորեայի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Փհենյանում է Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մուն Չժե Ինի գլխավորած պատվիրակությունը:
18:37 26.02.2018
Խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակով: Այս տարի Օլիմպիադայում սառույցի և ձյան վրա մրցեցին 92 երկիր ներկայացնող 2920 մարզիկներ:
09:14 14.02.2018
Սեուլը կհոգա ավելի քան 300 մարդուց բաղկացած հյուսիսկորեացի արտիստների, երկրպագուների, մարզիկների կեցության ծախսերը, ինչը կազմում է գրեթե 3 մլն ԱՄՆ դոլար:
16:25 10.02.2018
2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հաճախ անվանում են «Խաղաղության օլիմպիադա», քանի որ հենց այս խաղերի շնորհիվ երկու Կորեաների միջև հարաբերությունների փոքր-ինչ ջերմացում է նկատվում:
08:14 09.02.2018
Կորեայում սրճարանները անտեսել են 2018-ի Օլիմպիական խաղերի ընթացքում շան մսից պատրաստված կերակուր մատուցելու արգելքը:
09:03 22.01.2018
Սեուլի կայարանում քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում այրել են հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի լուսանկարը և Հյուսիսային Կորեայի դրոշը:
17:04 20.01.2018
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում, ԿԺԴՀ-ից կմասնակցի 22 մարզիկ:
«Հյուսիսային Կորեայից 22 մարզիկները կմրցեն երեք մարզաձևերում»,- ասել է Բախը, Լոզանում կայացած՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Նա հաստատել է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեայի մարզիկները հանդես կգան նույն թիմում:
Հյուսիսային Կորեայի մարզիկներին կուղեկցեն 24 պաշտոնյաներ: Բացման արարողության ժամանակ երկու երկրների օլիմպիականները կանցնեն մեկ ընդհանուր՝ Կորեա անունով և նույն դրոշի ներքո: Բացի այդ, օլիմպիական խաղերի ընթացքում հանդես կգա երկու երկրների միավորված կանանց հոկեյի հավաքկանը:
09:03 08.01.2018
Հունվարի 9-ին Հարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին տեղի կունենա այդ երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը՝ 6 տարվա ընդմիջումից հետո: Բանակցությունների գլխավոր թեման է լինելու հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը ձմերային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկում են այս տարվա փետրվարի 9-ին Հարավային Կորեիայի Փյոնչհան քաղաքում: Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ մտադիր է մասնացել Օլիմպիադային: