TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հավանա

Կուբայում հեղեղումների հետևանքով մարդիկ տարհանվում են

14:40 22.12.2018

Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղատարափ անձրևներ են և հեղեղումներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եղանակային վատ պայմանների հետևանքով քաղաքում սկսվել է բնակչության զանգվածային տարհանում: Հեղեղումների պատճառը նաև փոթորկի հետևանքով առաջացած 5 մետրանոց ալիքներն են: Քաղաքում և հարակից մի քանի շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

̰
BACK_TO_TOP