TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Հասան Ռոհանի

Իրանը պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ. Ռոհանի

17:40 04.02.2020

Իրանը պատրաստ է համագործակցել Եվրամիության հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզե Բորելիիի հետ հանդիպման ընթացքում: Հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 2018-ին Միացյալ Նահանգները միակողմանի դուրս է եկել միջուկային համաձայնագրից և խստացրել է պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Իսկ այն ստորագրած Եվրոպական երկրները՝ Մեծ Բրիտանիան, […]

̰
Դա աններելի սխալ էր. Ռոհանին` ուկրաինական ավիաուղիների խոցված ինքնաթիռի մասին

15:17 14.01.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատժելու է բոլոր նրանց, որոնք պատասխանատու են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը սխալմամբ խոցելու մեջ: Ռոհանին ասել է, որ այդ «ողբերգական իրադարձությունը» մանրակրկիտ կհետաքննվի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Դա աններելի սխալ էր, հնարավոր չէ, որ մե՛կ մարդ պատասխանատու լինի ինքնաթիռի վթարի համար: Իրանի զինված ուժերը, ընդունելով […]

̰
Իրանի նախագահի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

17:20 01.10.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեին Ֆերեյդուն, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Fars-ին: Իրանի նախագահի եղբայրը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Իրանի դատարանի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահի եղբորն առաջիկայում հնարավոր է` ներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:

̰
Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, մինչև վերջինս չչեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները. Ռոհանի

14:35 27.09.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցները, որոնք ուղղված են պառակտելու իրանցիներին, իրականում միմյանցից հեռացնում են Իրանի և Ամերիկայի ժողովուրդներին: Ռոհանին նաև կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Սաուդյան Արաբիային […]

̰
Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները. Հասան Ռոհանի

11:46 15.07.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի տնտեսական պատժամիջոցները: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Ռոհանիի առաջարկը: The Washington Post-ին տված հարցազրույցում պետքարտուղարն ասել է, որ սա այն նույն առաջարկն է, որն Իրանը ժամանակին արել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին և Միացյալ Նահանգների նախկին […]

̰
Իրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի մղի. Ռոհանի

18:56 18.06.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի մղի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը ընդգծել է, որ Իրանի հակառակորդը ոչ թե ազգ է, այլ «մի խումբ անփորձ քաղաքական գործիչներ»: Ռոհանին նաև նշել է, որ նրանք, ովքեր դուրս են եկել Իրանի դեմ, չեն հասնի հաջողության, շեշտելով՝ կոնֆլիկտի վերջում Իրանի […]

̰
Իրանը կշարունակի նավթի արտահանումը՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցները. Ռոհանի

13:00 30.04.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]

̰
Զարիֆը տեղյակ չի եղել Ասադի այցի մասին. Իրանի ԱԳՆ խոսնակ

17:00 05.03.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ ներկայացրել էր հրաժարականի իր դիմումը, տեղյակ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Թեհրան այցի մասին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Կասեմին: Խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Զարիֆը մինչև այցի ավարտը տեղեկություն չի ունեցել հյուրերի մակարդակի մասին։ Հասեմին հավելել է, […]

̰
Իրանի նախագահը Թրամփին «հիմար» է անվանել

16:30 12.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]

̰
Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հետ

15:54 02.10.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը: «Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում: «Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, […]

̰
Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել Հասան Ռոհանիի հետ

18:25 25.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Չնայած առաջարկներին, ես մտադիր չեմ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գուցե, ապագայում: Ես համոզված եմ, որ նա հիանալի մարդ է»: Despite […]

̰
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Ավստրիայի նախագահ

16:47 04.07.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպական այցի շրջանակներում այսօր ժամանել է Վիեննա:

̰
Իրանի նախագահ Ռոհանին ժամանել է Վիեննա

16:11 04.07.2018

Այցի ընթացքում կողմերը քննարկելու են 2015թ. կնքված միջուկային համաձայնագրի փրկության տարբերակները:

̰
Իրանի նախագահը հայտարարել է ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի մասին

16:02 21.11.2017

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է ԻՊ ահաբեկչական խմբավորման վերջնական պարտության մասին: Նախագահը շեշտել է, որ խմբավորումն ամբողջությամբ ջախջախվել է Իրաքի ու Սիրիայի ամբողջ տարածքում: Այս մասին նա ասել է PressTV-ի եթերում:

̰
BACK_TO_TOP