TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարի հարցը լուծվում է. ՌԴ փոխարտգործնախարար

12:52 28.02.2019

Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպությունը պետք է դինամիկ զարգանա և աշխարհագրական սահմաններում պատասխատատու կերպով ապահովի անվտանգությունը, իսկ կազմակերպության քարտուղարի հարցը լուծվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել էր ՀՀ ԱԳՆ […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]

̰
Դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման. Ֆարմանյանը՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին

12:04 21.11.2018

Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման: Այս մասին այսօր խորհրդարանում մտքերի փոխանակման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած մտահոգությանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի նկատմամբ, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Բայց հարցն այլ բանի մասին է: Եկեք լինենք անկեղծ և պարզ. Հայաստանը, որ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, […]

̰
Մոսկվան ցանկանում է մատչում ունենալ Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին. «Կոմերսանտ»

20:41 11.06.2018

Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից

̰
Բաղմանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

14:59 22.03.2018

Բաղմանյանի մասին երեկվանից տարածվող լուրերը պնդում էին, որ նա նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ։

̰
Բաղմանյանը հաստատել է ՀԱՊԿ-ում պաշտոն ստանալու լուրը

13:52 22.03.2018

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը մինչ այս բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ զինված ուժերում։

̰
ՀԱՊԿ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը. Շարմազանով

13:44 16.03.2018

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

̰
ՀԱՊԿ–ն չի օգնի Արցախի պատերազմի պարագայում

14:46 06.03.2018

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։

̰
Հայաստանը խափանել է Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու գործարքը

16:43 02.02.2018

Բելառուսը ցանկացել է Ադրբեջանի վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, սակայն Հայաստանը խոչընդոտել է գործարքի կայացմանը ու թույլ չի տվել, որ ՀԱՊԿ գործընկերը զենք վաճառի Բաքվին։

̰
Հայաստանն ստեղծում է խաղաղապահ ռազմական ոստիկաններ․ ինչու

12:40 13.01.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմում հունվարի 6-ից ստեղծվել է խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ կայքի երեկվա հաղորդագրություններից մեկում։

̰
Ռուսաստանը 120 մլն դոլարի զենք է նվիրում Տաջիկստանին

16:55 19.12.2017

Աֆղանտսանի հետ սահմանի պաշտպանության համար Ռուսաստանը 2017 թվականի ընթացքում Տաջիկստանին է նվիրել Т-72Б1 տանկեր, БМП-2 հետևակի մարտական մեքենաներ, БТР-70 ու БТР-80 զրահափոխադրիչներ, Ми-24 ու Ми-8 ուղղաթիռներ, Д-30 հաուբիցներ, զենիթային ու հրաձգային սպառազինություն կապի միջոցներ ու այլ ռազմական տեխնիկա։

Տեխնիկայի վերջին խմբաքանակի փոխանցումն իրականացվել է դեկտեմբերի 19-ին, անհատույց հիմունքներով։ Փոխանցված սպառազինության ընդհանուր գինը կազմում է 122 միլիոն դոլար։

— Տաջիկստանի զինված ուժերի ամրապնդումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում, իսկ մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունները դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոն, — հայտարարել է Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալեկսանդր Կշիմովսկին։

Նրա խոսքով՝ այս օգնության մատակարարումը կատարվել է Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ։ Այս սպառազինությունը Տաջիկստանին տրվում է Աֆղանստանում գործող ու սահմանի անվտանգության սպառնացող ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար։

Տաջիկստանն այս օգնությունը ստանում է որպես Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակից։ Նույնպիսի անհատույց հիմունքներով Ռուսաստանից սպառազինություն են ստացել նաև Բելառուսը և Ղազախստանը՝ որպես դաշնակից ստանալով Ս-300 համակարգեր։ Նման նվեր ստացել է նույնիսկ Սերբիան, որը ՀԱՊԿ անդամ չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցը։ Դաշնակցային հարաբերություններից ելնելով՝ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելով։ Առաջին նման վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին․ 200 միլիոն դոլար պարտք վերցնելով՝ Հայաստանն այդ գումարով գնել է տարբեր տեսակի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ 100 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ վարկը Հայաստանը վերցրել է 2017 թվականի աշնանը։

̰
Մինսկի գագաթաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

20:53 30.11.2017

Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:

̰
Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

18:17 30.11.2017

Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների

ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:
Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

̰
Սերժ Սարգսյանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

15:19 30.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:

Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները կքննարկեն ՀԱՊԿ հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների ողջ համալիրը:

̰
Մինսկում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների նախարարական նիստը

11:39 30.11.2017

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որին մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։ Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հիմնախնդիրներ։

̰
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

11:12 29.11.2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մինսկ, ուր ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

̰
BACK_TO_TOP