21:52 08.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության […]
15:58 11.01.2018
Եվրոպական դատարանը բավարարել է հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի: Այս անգամ հայցվորը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանն էր, ով տարիներ առաջ հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի:
Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու որոշումը՝ հայտնի «Փողերի լվացման» գործով:
Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվել էր 2007թ-ին՝ ապօրինի եկամուտների օրինականացման գործով: Ազատ էր արձակվել նույն թվականի սեպտեմբերին և դիմել դատարան:
Հայցի բավարարման արդյունքում Հայաստանը Ալեքսանդր Արզումանյանին պարտավորվում է վճարել 2000 եվրո և ևս 500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:
ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում: