12:07 01.02.2019
Այսօր առավոտից «Ի պաշտպանություն Կենդանաբանական այգու» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կենդանասերներ են, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ցուցարարների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերների հարցերով համակարգող Արմեն Ուշատյանը նշել է, որ իրենց հստակ ժամկետներ էին մատնանշվել, իրենց պետք […]
21:42 29.01.2019
Հունվարի 29-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, շուրջ 40 տարբեր կազմակերպություն քաղաքի 53 տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը շարունակելու թույլտվություն ստացավ: Մեկ այլ որոշմամբ ավագանին մերժեց Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու առաջարկը: «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվեցին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու […]
21:15 29.01.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: […]
20:49 29.01.2019
Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու: «Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնական շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն […]
19:13 29.01.2019
Այսօր Երևանի ավագանու նիստի հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով պարգևատրումների հարցին՝ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի փոխքաղաքապետները ստացել են 600000-ական դրամ: «Այս ընթացքում տարբեր անձանց ու լրատվամիջոցների կողմից այս առումով համեմատություններ եղան: Նախկինները, ներկաները… Ես ինքս չեմ սիրում անդրադառնալ նախկինների աշխատելաոճին: Մենք եկել ենք, ստանձնել պատասխանատվություն և գնում ենք առաջ: Բայց, այնուամենայնիվ, սա […]
19:04 29.01.2019
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին: Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն խոսքերին, որ նախատեսվում է Աջափնյակում մետրոյի կայարան կառուցել: Լրագրողները նշեցին, որ դեռևս ոչ մի նախագիծ չկա, արդյո՞ք քաղաքապետը նման պայմաններում այդ հայտարարությունը պոպուլիստական չի համարում: «Դա երազանք չէ: Կա հաշվարկ, որն արվել է 1985 […]
16:18 29.01.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Նրա խոսքերով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի […]
16:08 29.01.2019
Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները: «Բյուջեն […]
16:07 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հունվարի 29-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց` իրենց վկայականները ե՞րբ են ստանալու, էլեկտրոնային քվեարկության գործիքները ե՞րբ են աշխատելու: Նա քաղաքապետին դիմեց առաջարկով` օրակարգից հանել այսօրվա հինգերորդ հարցը, այն է` կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը: Ավագանու անդամը նաև առաջարկեց այսուհետ հարցերն օրակարգ բերելու խմբավորում անել` հյուրանոցները, […]
12:40 29.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եկմալյան փողոցի նախկին բնակիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ փոխհատուցում պահանջելով կառավարությունից: Նրանք պնդում են, որ իրենց տներն ապօրինաբար են վերցվել՝ դրանք ճանաչվել են գերակա շահ, բացի այդ, եղել են բնակիչներ, որոնք հայտարարել են, որ փոխհատուցում չեն ստացել: Եկմալյան փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց […]
16:09 27.01.2019
Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հրապարակած պարգևավճարների չափին։ «Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի […]
12:00 27.01.2019
2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երեկոյան Իվայի հետ միասին հյուրընկալել էինք մաեստրո Մանսուրյանին և նրա դստերը՝ Նվարդին։ Ջերմ ընտանեկան միջավայրում անմոռանալի ժամանակ անցկացրեցինք։ Իսկ հունվարի 27-ին լրանում է սիրելի Վարպետի 80-ամյակը։ Շնորհավորում եմ եւ մաղթում քաջառողջություն, հրաշալի ստեղծագործությամբ հագեցած երկար տարիներ։ 2019-ը Երեւանում մանսուրյանական […]
09:57 27.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի որ դեկտեմբերին ինքն ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է եղել, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականի բյուջեով։ Նրա խոսքով՝ ի պատասխան Արդարդատության նախարարություն ուղարկված հարցման, նախարարությունից ասվել է, որ ցուցակը պարունակում է […]
11:48 26.01.2019
Երևանի ավագանուն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին […]
23:17 25.01.2019
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել: Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է […]
21:54 24.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման նպատակը՝ ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում: «Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, […]
11:58 24.01.2019
Օպերայի տարածքի կանաչապատ գոտու վերադարձը քաղաքապետ Հայկ Մարությանի կամ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի քմահաճույքը չէ, թեև այդպիսի մեկնաբանություններ կան։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Մեսչյանը։ Նա հիշեցրեց, որ սրճարաններից ազատվելու է միայն մեկ գոտին, ու դրա վերաբերյալ վաղուց կային բողոքներ։ Մեսչյանի խոսքով՝ բոլոր երևանցիներն էլ կցանկանային, որ այդ տարածքի մի մասը վերադարձվեր որպես […]
18:20 23.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից: «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ եղել են գործառույթներ ներսում, եղել են գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, […]
17:38 23.01.2019
Երևանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Հակ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ: Հարցման մեջ մասնավորապես նշված է, թե արդյոք ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծարել են: «Գնված և գնվելիք տեխնիկան ո՞վ է շահագործելու: Քաղաքը դառնալու է պաշտոնապես երկրորդ օպերատոր»,- գրված է հարցման մեջ: Անի Խաչատրյանը հարցումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և […]
10:54 23.01.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «հաշվետվություն» է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իրենք չեն կարող հրապարակել այն մարդկանց անունները, որոնց միջև Ամանորին ընդառաջ բաշխվել է ընդհանուր 474 միլիոն դրամ պարգևավճարը։ Խոսնակը դա բացատրում է նրանով, որ պարգևատրված 1628 աշխատակիցները պետք է գրավոր համաձայնություն տան հրապարակման, այլապես դա կլինի անձնական տվյալների ապօրինի […]
23:43 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերության գործունեությանը. ««Սանիթեք»ը լավ չի աշխատում, ես ամեն օր այդ ամենի մասին խոսում եմ: Ցավոք սրտի, կապում է պայմանագիրը, ենթադրենք խզեցինք, մոտակա ընկերությունը, որը կգա Հայաստան՝ 6 ամիս է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե 4-5 օր Երևան քաղաքում […]
22:13 21.01.2019
«Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ զարմանում են, քանի որ 2011 թ.-ից ավագանու այդ որոշումը գործում է. շատ վատ է, որ մի որոշում կա և ի կատար չի ածվում: Հիմա էլ չի հարկվում, բայց ես առաջին օրվանից մեծ աշխատանքներ եմ կատարում հենց այս ուղղությամբ: Ամանորին նվեր են ստանում և ապա շներին դուրս են գցում, մենք […]
21:33 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Խոսելով Երևան քաղաքի տոնածառի մասին՝ քաղաքապետը նշել է. «Հավատացնում եմ Ձեզ, որ այդ տոնածառը ընդհանրապես թանկ չէ, այն կարող է ծառայել տասնյակ տարիներ, սա հանրային պահանջ էր, այն իր գնից բավականին էժան էր»: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է Օպերայի տարածքի կանաչապատման խնդրին, […]
21:03 21.01.2019
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին: «Համոզված եմ, որ նոր չափագրումներից հետո կլինեն տարբերություններ: Պետք է հասկանանք միայն, թե թղթերում գրված տվյալների համեմատությամբ իրականում որքա՞ն են դրանք: Ամեն լումա մեզ […]
20:36 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: «Մենք խոսում ենք, որ Երևան քաղաքում խնդիր է դարձել տեղաշարժվելը: Ես ինֆորմացիա ունեմ, որ պատվիրվել են տասնյակ մեքենաներ, որոնցում սուրճ է վաճառվելու: Տեսել են, որ կարգավորում չկա, հիմա էլ ամբողջ քաղաքը լինելու է կոֆե վաճառող մեքենաներ: Կլինեն կարգավորումներ այս հարցում ևս»: Հայկ […]
19:48 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև պարգևավճարների հրապարակման ցանկերին. «Մենք դեռ չենք ստացել արդարադատության նախարարությունից նամակի պատասխանը: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու: Քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ: Մենք խնդիր չունենք հրապարակելու հետ, հանրությունը գիտի թիվը. […]
19:37 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նա նշել է, որ այս ամառ այլևս աղբավայրերը գարշահոտությամբ չեն բուրելու: «Ինչ ես քաղաքապետ եմ, թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերն անձամբ անցկացնում եմ աղբավայրերում, ինքս ստուգումներ եմ անում շենքերում: Բնակչությունը պետք է իմանա, որ շենքից ներս քաղաքապետարանը իրավասություն չունի […]
18:10 21.01.2019
Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք […]
23:59 19.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից: Որոշումների համաձայն՝ Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել […]
23:02 19.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով քաղաքապետին․ «Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով և արևային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես […]