14:30 19.03.2019
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին: «Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին […]
14:17 19.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրքրվեց թեքահարթակների վրա ծախսված գումարներից, ասաց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հավելել. «Հետաքրքրում է, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր […]
13:00 19.03.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանն այսօրվա նիստում 2018թ. համայնքային բյուջեի կատարողականը քննարկելիս հիշեցրեց, որ այն ընդունվել է նախորդ ավագանու օրոք ու իրականացվել նախորդ տեղական կառավարիչների օրոք, որից հետո հետաքրքրվեց երկու հարցով՝ ասելով. «Արգավանդ-Շիրակ ճանապարհի վերաբերյալ որոշվել է նոր մրցույթ իրականացնել, ինչո՞ւ: Երկրորդ` կինո «Հայրենիքի» հանգույցի վերաբերյալ նշումն ասում էր՝ նախագծողի ներկայացրած լուծումը հավանության […]
12:14 19.03.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկա էր թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ բողոքի ակցիաներին և այդ մասին բարձրաձայնում էր ավագանու նիստերում, անելանելի վիճակում է հայտնվել. նրա նկատմամբ դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, իսկ հաշիվները կալանքի տակ են դրվել: Այսօր ավագանու նիստում նա ներկայացրեց իրավիճակը: «Շուրջ մեկ ամիս առաջ այս դահլիճում հնչեցրած […]
11:42 19.03.2019
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի նշանավորման միջոցառումների մասին: Նա ասաց՝ անցյալ տարի այս օրը այս ամբիոնից կրկին նրա մասին է խոսել: Խաչատրյանը հիշեցրեց՝ հանձնաժողով էր ստեղծվել Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձը նշանավորելու համար, որի կազմում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, […]
11:28 19.03.2019
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ արձանագրություններով նրանց մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
09:43 19.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: «Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ […]
18:42 18.03.2019
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար: Ծրագրի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: Այս մասին հայտնում են […]
13:46 18.03.2019
«Գրանդ Հոլդինգ» ընկերության պատվերով Բագրատունյաց 47/2 հասցեում կառուցված շենքը այսօր՝ մարտի 18-ին, հանձնվեց շահագործման: Այն նախատեսված է ընկերության աշխատակիցների համար: Շենքն ունի 104 բնակարան, ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի: Բնակարանները հատկացվել են հիփոթեքային վարկավորման տարբերակով՝ առանց տոկոսադրույքի, և աշխատակիցները 12 տարիների ընթացքում մարելու ենք իրենց աշխատավարձից: «Վարկավորումն իրականացվում է առանց տոկոսադրույքի՝ սոցիալական ուղղվածությունը հենց դրանում է կայանում: […]
13:15 18.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար: Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև […]
13:05 18.03.2019
«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում»,- մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, որ շենքերի տանիքների մանսարդները պետք է ապամոնտաժվեն: Նրա խոսքերով՝ մանսարդների կառուցումը պետք է լինի քաղաքի 5-րդ ճակատը, բայց դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի ճարտարապետական բլոկի կողմից թույլ […]
12:13 18.03.2019
Այսօր Շենգավիթում նորակառույց շենքի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի բռնվեցին նաև հարևան հին շենքի բնակիչների հետ, ովքեր խնդրում էին օգնել իրենց շենքի նորոգման հարցում։ Բնակիչներն ուշադրություն հրավիրեցին նաև այն խնդրի վրա, որ շենքը բակ չունի։ «Եկեք կենտրոնում ձեզ բակեր ցույց տամ … որ ասում եք՝ բակ չունեք, դե կիմանաք […]
12:09 18.03.2019
Շենգավիթում այսօր բացվում է նորակառույց շենք, և արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բուն հանդիսությանը մասնակցելուց առաջ Փաշինյանը որոշեց շրջել տարածքում ու ծանոթանալ նաև հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի պայմաններին։ Փաշինյանը եղավ բակում դրված տաղավարում, մտավ հին շենք, դրա բնակիչներից մեկի բնակարան, իսկ դուրս գալիս նրան դիմավորեց նույն շենքի բնակիչներից մեկն ու դիմեց նրան․ […]
08:37 16.03.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի […]
14:37 15.03.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցին: Նա շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին: «Թատերական հրապարակը չգիտեմ, բայց Ազատության հրապարակը հանրությանն է։ Հայկ Մարության, Վիկտոր Մնացականյան, կեցցեք, շնորհակալություն։ Հ.Գ. Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները […]
13:43 14.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար. «Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։ Խորհրդարանի հարգարժան […]
13:04 14.03.2019
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը․ «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու […]
00:30 13.03.2019
«Հեռանկար»-ի տաղավարում զրույցի ժամանակհաղորդավար Արամ Աբրահaմյանը Երևանի փոքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հիշեցրել է այն մասին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ ամիսներ առաջ է ասել, որ մայրաքաղաքում նոր տրանսպորտային համակարգ ունենալու վերաբերյալ փետրվարի վերջին որոշակի հայտարարություն կարվի: «Չնայած ասում են՝ մարդկանց դեմքին արդեն ժպիտ կա, բայց այդ ժպիտով նրանք կանգնած են կանգառում և էլի խցկվում […]
21:58 12.03.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է նաև մայրաքաղաքի խնդիրներին վերաբերող հարցերին: Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը տրանսպորտի, աղբանոցների, վերելակների հետ կապված խնդիրները լուծելու խոստում է տվել: Հարցին՝ այդ խնդիրները լուծովո՞ւմ են, Տիգրան Վիրաբյանը պատասխանել է։ «Ցանկացած տրված խոստում ունի կատարման հստակ ժամանակացույց, որը մենք արհեստականորեն չենք կարող փոխել: Մենք […]
22:53 09.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թիվ 19 պոլիկլինիկայի խնդրին: Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ Վարդանյանն այնքան է զբաղվել այդ խնդրով, որ պոլիկլինիկայի տնօրենն ի վերջո նրա դեմ դատական հայց է ներկայացրել։ «2018 թվականի ամռանը մենք բազմաթիվ բողոքների և խնդրանքների հիման վրա գնացինք 19 պոլիկլինիկա և մի շարք խախտումներ […]
20:16 07.03.2019
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ծրագրի մասնակից վեցամյա Հրանտ Արշակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հրանտը ծանոթացել է քաղաքապետի աշխատանքին: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայկ Մարությանը զրուցել է նրա հետ, ցույց տվել աշխատասենյակը: Հրանտը եղբոր հետ շրջել է նաև քաղաքապետարանի շենքում, այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան: «Ունենք մի այսպիսի շարք. երազանքների իրականացում և […]
11:00 07.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»։ Ավելի վաղ […]
19:13 04.03.2019
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: «Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության […]
12:17 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված […]
18:50 28.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների վերաբերյալ. «Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության […]
12:34 27.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին: Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, […]
22:50 24.02.2019
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի՝ մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել […]
09:56 22.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ […]
13:42 21.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ գրառմանը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները […]
12:08 20.02.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է Հայկ Մարությանի որոշման մեջ: