TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Հայկ Մարության

«Սանիթեք»-ին մենաշնորհից զրկելը հեշտ գործ չէ. Երևանի քաղաքապետը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

18:14 23.03.2019

Այսօր համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ի վերջո երբ է լուծում ստանալու «Սանիթեք» ընկերության մենաշնորհի խնդիրը և արդյո՞ք ժամանակը չէ նոր օպերատորի համար մրցույթ հայտարարել: «Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի հենց համայնքը՝ Երևան քաղաքը: Պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է […]

̰
Հայկ Մարությանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է շաբաթօրյակին

16:42 23.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին: «Բնակչությունը բավական ակտիվ է: Ինչո՞վ է լավ. նրանով, որ մենք գիտակցում ենք, սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, և եթե մենք մաքուր չպահենք մեր քաղաքը, աշխարհում չկա մի ընկերություն, որ կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք»,- ասել է […]

̰
Չնայած վարչապետի հորդորներին՝ Համազգայինի որոշ դերասաններ պնդում էին` պարտավոր չեն մաքրել ուրիշի թափածը

15:45 23.03.2019

«Շինարարները պատրավոր են մաքրությունը պահպանել, պետք է հետևեք: Էդպես է, եթե իրենք չեն անում, մենք պետք է հետևենք»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Համազգային թատրոնի տնօրենն արձագանքել է, որ ինքը մեղավոր և անմեղ չի փնտրում: Ինքն էլ է մեղավոր: «Հենց սկսում են մեղավոր և անմեղ փնտրել, չի կառուցվում: Հենց սկսում ենք իմ ու քո […]

̰
Կառուցապատողները կանոնները չպահպանելով են աշխատում. Հայկ Մարության

14:17 23.03.2019

Այսօր Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել է, որ Երևանում կառուցապատողները սահմանված կանոնները չեն պահպանում: Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը եկած վարչապետը, տեսնելով տարածքի աղտոտ վիճակը, որոշել է նախ` մաքրություն անել, հետո նոր մասնակցել հիմնարկեքի արարողությանը: «Շինհրապարակի կազմակերպման, կահավորման համար մենք բազմաթիվ տուգանքներ ենք նշանակել շատ կառուցապատողների: Բոլոր շինհրապարակները պետք […]

̰
Վարչապետը մասնակցել է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը

13:06 23.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ […]

̰
Հայկ Մարությանը մասնակցել է շաբաթօրյակին

12:56 23.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակի: Քաղաքապետի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել շաբաթօրյակից:

̰
Ինչո՞ւ մաքուր չի պահվել հանդիսավոր միջոցառման վայրը․ պարզաբանում է թատրոնի ղեկավարը

11:44 23.03.2019

Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանդիսավոր միջոցառում անցկացնել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի կապակցությամբ, քանի որ տարածքը կեղտոտ էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու թատրոնի ղեկավար Արման Նավասարդյանի միջև զրույց սկսվեց, թե ով է մեղավոր այս վիճակի վերաբերյալ։ Թատրոնի ղեկավարն ասաց, որ մեղավորներ չի ուզում փնտրել, որովհետև բոլորն են մեղավոր։ Մարությանն էլ […]

̰
Կառուցապատողները պարտավոր են մաքուր պահել շինարարության տարածքը․ Մարությանը՝ այսօրվա միջադեպի մասին

10:51 23.03.2019

Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին արդեն բազմիցս տույժերի ու տուգանքների է ենթարկել շինհրապարակներում աղբի առկայության պատճառով։ Այս մասին այսօրվա միջադեպից հետո լրագրողներին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Խոսքը այն մասին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց մասնակցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին, քանի որ շինհրապարակում աղբ կար։ Քաղաքապետը բացատրեց, որ կառուցապատղները պարտավոր են մաքուր պահել իրենց շինհրապարակը։ […]

̰
Եկե´ք «Ադրբեջան» անվանենք մայրաքաղաք Երևանը. թեժ վեճ Երևանի ավագանու նիստում

15:28 22.03.2019

Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցը վերանվանելու մասին առաջարկից հետո: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն իրավունք է վերապահում խմբակցության անունից խոսելու: «Վերջերս մեր խմբակցության նիստին արձանագրեցինք, որ Երևանը սևագիր թուղթ չէ: Անվանափոխումների հետ կապված՝ մեր դիրքորոշումն ունենք, […]

̰
Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «չռիկը». Հայկ Մարության

14:46 22.03.2019

Ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շնորհավորեց բոլոր մարզասերներին` հիշեցնելով, որ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցը նորոգվելու է, որից հետո հետաքրքրվեց, թե սպորտային ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել 2019-ին և արդյո՞ք նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող սպորտդպրոցների մարզիչների աշխատավարձի բարձրացում: «Սպորտային միջոցառումներ նախատեսված են բյուջեով՝ վազքի մարաթոններ, հեծանվավազք, տոնական և հիշատակի […]

̰
Կիրովի մանկական այգում կարուսելներ չկան, մնացել են կմախքները. Լևոն Զաքարյան

14:38 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը մարտի 22-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց Կիրովի անվան մանկական այգու հետ կապված խնդրի վրա: Նա նշեց, որ այգում արդեն 5-6 շինություններ կան, մեկում ներքին աշխատանքներ են տարվում, իսկ Շիրակ հյուրանոցի կողմից փորված մեծ հիմք կա և երկու կիսավարտ շինություններ, որոնց շուրջ դատական պրոցես […]

̰
Օրենսդրական փոփոխություն պետք չէ՞, որ ավտոկայանատեղիները տարբեր ժամերի տարբեր սակագներ ունենան. Արսեն Կարապետյան

14:31 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը մարտի 22-ին ավագանու արտահերթ նիստում «Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է ճկունություն ապահովել, որ ժամերի տարբերակում լինի, տարբեր ժամեր տարբեր սակագներ ունենան: Կարապետյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք չկա՞ պահանջ նաև օրենսդրական փոփոխություն անելու, որ ազատականացվի սակագների դաշտը: […]

̰
Երևանի դատախազը քաղաքապետարանից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 24 կոմունալ մեքենաների գնման նպատակով հայտարարված մրցույթի պայմանների մասին 

14:18 22.03.2019

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, առանձին հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ ստանալու համար այսօր առանձին երկու գրությամբ ևս դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում: «Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակի […]

̰
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում շատ բացթողումներ կան. Արթուր Իսպիրյան

13:51 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ գրեթե ամեն օր օգտվում է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիից և հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված հարցեր ունի: Իսպիրյանն ասաց, որ բավական շատ բացթողումներ կան՝ օդափոխության համակարգը երբեք չի աշխատել, անգամ ամենածանրաբեռնված ժամերին, երբ բավական շատ մեքենաներ են եղել, ջրահեռացման ցանցերը բացակայում […]

̰
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում մեծ գումար պետք է ծախսվի. Հայկ Մարության

13:24 22.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մտահոգություններ առկա են, սակայն թե որքանով են դրանք արդարացված՝ ցույց կտա անցկացվելիք մրցույթը: «Մի կողմից մենք նայում ենք՝ իրոք պայմաններն այնպիսին են, որ մտածում ենք՝ արդյոք կլինի՞ մարդ, որ կհամաձայնի այս պայմանները վերցնել, բավական մեծ գումարների մասին է խոսքը, կա՞ արդյոք տնտեսվարող […]

̰
Ներդրողից ակնկալում ենք քաղաքացիներին մեքենաներով «իջեցնել» ստորգետնյա կայանատեղի. Հայկ Սարգսյան

13:24 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անահիտ Ասատրյանը մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նպատակահարմարությանը: Դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին՝ Ասատրյանը նշեց՝ կառավարման տալով ընտրում են հեշտ տարբերակը՝ ներդրումներ և եկամուտներ, սակայն միշտ չէ, որ հեշտ տարբերակը լավն է: […]

̰
Քաղաքապետն իր ընտանիքով ևս կմասնակցի շաբաթօրյակին. Նա քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ արեց

12:39 22.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր` մարտի 22-ին, կոչ արեց բոլոր քաղաքացիերին վաղն առավոտից միանալ շաբաթօրյակին: «Ես անձամբ իմ ընտանիքով առավոտվանից դուրս եմ գալու, սկսելու եմ մեր բակից, հարակից տարածքներից, այնուհետև այլ հանրային վայրերում կլինենք, որտեղ կպահանջվի մեր աշխատուժը: Նույնն էլ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, քանի որ սա ոչ միայն մաքրման աշխատանքներ են, այլև լավ […]

̰
Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, ինչքան աշխատող կա. Հայկ Մարության

12:34 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը Ավագանու մարտի 22-ի նիստում «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկ-հորդորով: Տեղեկացնելով, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների՝ այդ ավտոկայանատեղիում մեքենա կայանելու անհրաժեշտությունը շատ սուղ է՝ Մանուկյանն ասաց. «Կուզենայի, որ մեր կողմից դա նախապես պարտադրանք […]

̰
Նախագծի մշակումից առաջ բիզնես-մոդելի գնահատում անցկացվե՞լ է. Վազգեն Դարբինյան

12:15 22.03.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանն ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ նշեց, որ երեք հարց ունի: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ միայն մեկ հարցի հնարավորություն կա: «Ամենալավն ընտրեք, պարո՛ն Դարբինյան»,- ասաց նա: Դարբինյանը հետաքրքրվեց՝ «Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագծի մշակումից առաջ անցկացվե՞լ է արդյոք […]

̰
Ինչ ծրագրեր են նախատեսվում Երևանի բյուջեի ավելացված գումարներով

12:09 22.03.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ Երևանի բյուջեն ավելանում է 10 միլիարդով: «Եթե կհիշեք, անցած դեկտեմբերին, երբ Երևանի 2019-ի բյուջեն էր քննարկվում, կարծիքներ կային, որ այն համեստ է ու արագ զարգացման համար լավատեսություն չի ներշնչում: Այն ժամանակ քաղաքապետարանի ֆինանսական բլոկի պատասխանատուներն ասում էին, որ բյուջեն տարվա […]

̰
Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է

10:01 22.03.2019

Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին […]

̰
Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին Կենտրոն վարչական շրջանում ընդհանուր օգտագործման տարածքների մասին փաստաթղթեր տրամադրելու մասին

08:00 22.03.2019

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման […]

̰
«Սա իմ երազանքի պրոյեկտն է»․ Հակոբ Կարապետյան

23:40 21.03.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը։ «Սա իմ երազանքի պրոյեկտն է: Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»,- ասված է […]

̰
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան

11:14 20.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: «Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարևոր միջոցառմանը»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք`Հայկ Մարությանը կոչ էր արել միանալ Երևանում անցկացվելիք շաբաթօրյակին:

̰
Ե՞րբ և ու՞մ փողով է կառուցվելու Երևանի մետրոյի նոր կայարանը

22:15 19.03.2019

«Թումոյի» այգու մերձակայքում մետրոյի նոր կայարան ունենալու ու ընդհանրապես մայրաքաղաքի տրանսպորտային հարցը կարգավորելու մասին այսօր ավագանու նիստից  հետո խոսել է Երևանի քաղաղքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան: Մի տարբերակն այն է, որ նոր  կայարանի հարցը կարելի է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, […]

̰
Ճի՞շտ է, որ Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում է ամբողջ օրը

21:59 19.03.2019

Վերջին օրերին ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝  Իվան, հաճախ է լինում ամուսնու աշխատավայրում, անգամ հեռախոսզանգերին է պատասխանում: Այսօր ավագանու նիստից  հետո, SHANTNEWS.AM-ի հարցին ի պատասխան, Մարությանն ասել է. «Չկա էդպիսի բան: Էստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում: Մենք ողջունում ենք […]

̰
Ինչպե՞ս է սկսում հանգստյան օրերը Հայկ Մարությանը

21:35 19.03.2019

Ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը բարձրաձայնեց գնումների մի չեղարկված ընթացակարգի մասին, որով պետք է մայրաքաղաքի աղբահանության համար ձեռք բերվեր 24 աղբատար մեքենա: Սակայն Խաժակյանի կարծիքով՝ մեքենաների տեխնիկական բնութագրերը եղել են ուղղորդված, ինչն էլ պատճառ է դարձել, որ մրցույթը չեղարկվի: Հարցին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը ավագանու նիստից հետո: «Ամեն շաբաթ և […]

̰
Քանդե՞լ, թե՞ չքանդել․ ի՞նչ է սպասվում մայրաքաղաքի տանիքներին

21:16 19.03.2019

Մայրաքաղաքում սկսվելու է  մանսարդների կառուցում, այս մասին այսօր ավագանու նիստից հետո ասել է Հայկ Մարությանը: Նա կրկին  հերքել է այն լուրերը, թե արդեն կառուցված մանսարդները քանդվելու են: «Մենք նախատեսում ենք մանսարդների կառուցում, որպեսզի այս խայտաբղետ իրավիճակը չլինի: Սա կլինի շատ գեղեցիկ։ Փարիզի օրինակը հենց այնպես չեմ բերել։ Քաղաքը շատ է գեղեցկանում, լուծում ենք հինգերորդ ճակատի […]

̰
Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով. Հայկ Մարության

19:53 19.03.2019

«Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով։ Ասեմ ավելին, Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու։ Ամեն տեղ է փուլային լինելու, որպեսզի տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք»,- այսօր կայացած ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նկատել է, որ բողոքի ալիքը կազմակերպված սկսվեց, կազմակերպված էլ ավարտվեց, «ինչը […]

̰
Քաղաքապետին ասում էի՝ բա որ ձյուն գա, դրա համա՞ր ենք հեղափոխություն արել, որ փողոցները չմաքրվեն. Փաշինյան

16:46 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած զրույցներից մեկի մասին: «Ես երկու օրը մեկ զանգում էի Հայկին, ասում էի՝ որ ձյուն գա, ի՞նչ կլինի, հզորություններ ունե՞ք, որ մաքրեք: Պարոն Մարությանն ասում էր, որ իրականում պրոբլեմ ունենք, տեխնիկա չկա, «Սանիթեքի» վիճակը գիտեք, ես երկու օրը մեկ զանգում, […]

̰
BACK_TO_TOP