TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Հայկ Մարության

Մեկնարկել է ավագանու հերթական նիստը. օրակարգում 16 հարց է

11:28 23.04.2019

Այսօր՝ ապրիլի 23-ին, գումարվել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստին մասնակցում է ավագանու 43 անդամ, քվորում կա, նիստը կկայանա: Նիստի օրակարգում 16 հարց է ընդգրկված: Հարցերը հետևյալն են` Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին, Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 […]

̰
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը առևտրի շարժական կետերի նկատմամբ

23:40 22.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարկ է նշել, որ քաղաքապետարանը շրջիկ մեքենաների անվտանգության նորմերի պահպանման, ջրահեռացման, էլեկտրաէներգիայի սնուցման լարանցումների օրինականությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունն […]

̰
Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք. Հայկ Մարությանը` շինարարության չափորոշիչների մասին

19:39 22.04.2019

Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային […]

̰
Արցախի նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

12:53 21.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջև համագործակցությանն առնչվող […]

̰
Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար

22:55 18.04.2019

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով […]

̰
Հենց այդ նեղն ընկած վիճակն է, որ ստիպում է հրատապ գործողությունների դիմել. Հակոբ Կարապետյանը` աղբահանության մասին

19:03 18.04.2019

Այսօր կառավարությունը քննարկել է Երևան համայնքի աղբահանության գործընթացը ճգնաժամային կառավարման շրջանականերում կազմակերպելու համար աղբատար մեքենաներ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով ձեռք բերելու հնարավորություն տալու հարցը: Հրատապության կարգով Կառավարություն է հրավիրվել Հայկ Մարությանը, իսկ քաղաքապետարանում թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ասուլիսին ներկա ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչներից ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել […]

̰
Փոխվարչապետը դեմ է աղբահանության պետական հիմնարկ ստեղծելու քաղաքապետի տարբերակին

17:29 18.04.2019

Որևէ հանրային ծառայություն մեկ օպերատորի վստահելը վախենալու հարց չէ, քանի որ էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման ծառայություններն էլ են մեկ օպերատորով իրականացվում։ Երևանի աղբահանության հարցով կառավարության քննարկման ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հակադարձելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն պնդմանը, թե կարելի է աղբահանության երկրորդ օպերատոր ունենալ։ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ գուցե հնարավոր է առկա […]

̰
Ժամանակին լիքը արիշ-վերիշներ եք ունեցել և պետք է խորանալ, դրանք բացահայտել. Փաշինյան

17:10 18.04.2019

Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նաև Երևանի աղբահանության հարցը: Վարչապետը խնդիրը տեսնում է դեռ 2014թ. մրցույթի արդյունքներում, երբ 2 օպերատորի փոխարեն 1 օպերատոր է շահում: «Եթե մենք ունենայինք 2 օպերատոր, նախ` մրցակցային վիճակ կլիներ, և եթե մի օպերատորը պրոբլեմ ուներ, մյուս օպերատորին կխնդրեինք քաղաքի մյուս հատվածում էլ գործառույթներ իրականացնել: Եվ մարդիկ կան, որ ժամանակին այդ […]

̰
Եվրոպայում վերադառնում են մոդելին, որ համայնքն աղբահանությունը մասնավորից հետ է վերցնում․ Մարության

16:03 18.04.2019

Աղբահանության գործը պետք է վերադարձվի քաղաքապետարանի՞ն, թե՞ դա, այնուամենայնիվ, պետք է իրականացնի մասնավոր ընկերություն։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարությանը բացատրեց, որ այսօր եվրոպական բոլոր երկրներում վերադառնում են այն մոդելին, որ համայնքները տրանսպորտի և աղբահանության ծառայությունները վերցնում են իրենց վրա։ Բոլորը, ըստ քաղաքապետի, նախկինում գնում էին դեպի […]

̰
«Սանիթեքը» պետք է Երևանում ունենա 8000 աղբաման, բայց կա ընդամենը 5000. Մարության

15:47 18.04.2019

Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական […]

̰
Օղակաձև զբոսայգում սրճարան է ապամոնտաժվել

13:52 17.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ հերթական ապամոնտաժումն է այսօր տեղի ունեցել Օղակաձև զբոսայգում` քանդվել է զբոսայգում «տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարան»: «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ […]

̰
ՀՀԿ-ն Բուզանդի 1/3 հասցեում տարածք էր վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց 250 դրամ վճարելով. Հակոբ Կարապետյան 

13:40 17.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում, նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: «Օրինակ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494 քմ տարածք է վարձակալել՝ 1 քմ-ը 250 դրամով: Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության […]

̰
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարությանը` Անն Իդալգոյին

14:41 16.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` կապված Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ: «Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը… Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: […]

̰
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

22:06 15.04.2019

Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին

22:17 12.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի եւ ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը: Այս մասին հայտնում են Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և […]

̰
Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է. Հակոբ Կարապետյան

12:56 11.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: «Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն […]

̰
Հայկ Մարությանը և Լին Թրեյսին նոր տեխնոլոգիական կենտրոն են բացել Երևանում

19:16 08.04.2019

«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի թիվ 33 մասնաճյուղում բացվել է նոր տեխնոլաբ: Գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա ու հաջող համագործակցության շնորհիվ և ներառված է Երևանի ամերիկյան անկյան […]

̰
Ապրիլի 13-ը հայտարարվել է համաքաղաքային ծառատունկի օր

18:44 08.04.2019

Մայրաքաղաքի բակերում առկա վնասված գույքը (մանկական խաղահրապարակներ) վերականգնելու կամ փոխարինելու նպատակով կիրականացվեն գույքագրման աշխատանքներ: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր բակերն ու ուշադրություն դարձնել հատկապես բնակիչների անվտանգության ապահովմանը: Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն […]

̰
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը

22:29 05.04.2019

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, […]

̰
Արթուր Վանեցյանն ու Հայկ Մարությանը ներկա կլինեն Եվրոպայի Մ-19 առաջնության հետհաշվարկի մեկնարկի արարողությանը

16:45 04.04.2019

Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ, կմիանա Հայաստանի ընտրանին: Մեր երկրում նման կարգի մրցաշար անցկացվում է առաջին անգամ: Խաղերը կկայանան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ […]

̰
ԱՄՆ-ը շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում. Լին Թրեյսի

17:56 02.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու […]

̰
Թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

15:06 29.03.2019

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված մարդկանց՝ ընդգծելով, որ վերջիններիս աշխատանքը կենսական կարևորություն ունի հանրության համար: «Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար […]

̰
Յուրաքանչյուր վարչական շրջանում կան «յուղոտ հողատարածքներ», որ շատ ցածր գներով գնվել են. Հայկ Մարության

14:40 28.03.2019

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած՝ «յուղոտ տարածքներ», որ շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից և, ցավոք, այսօր գրանցված սեփականության վկայական ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքերով` այս պրոցեսը շարունակական է եղել և ոչ թե 5 կամ 10, այլ 20 տարի: Այսօր կան ծրագրեր, քաղաքապետարանը […]

̰
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում առևտուր անող անհատ ձեռներեցներից ապօրինաբար գումար են հավաքել. հարուցվել է քրգործ

13:45 28.03.2019

2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Համաձայն դրանց՝  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի  անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

13:43 28.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթին: Այս մասին հայտնում են Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ և համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են […]

̰
Մայրաքաղաքի սրտում բացվեց «Եվրոպայի հրապարակը»

12:57 28.03.2019

Հյուսիսային պողոտայի միջնամասում այսօր տեղի է ունեցել «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրվելու է ընթացիկ տարում նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանականներ, Երևանի քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ։ «Հայաստանը Եվրոպայի հետ միասին մեծ ճանապարհ է անցել, և սա հայ-եվրոպական […]

̰
Ձեր աշխատանքը կենսական կարևորություն ունի. Հայկ Մարությանի ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ

20:40 27.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ․ «Թատերարվեստի հարգելի գործիչներ Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մենք մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է […]

̰
Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը` «Սանիթեքին»

18:03 25.03.2019

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու […]

̰
Իսկ եթե «Սանիթեք»-ը նեղանա. Փաշինյանը՝ «Սանիթեք»-ի ու ընկերության հետ կապված խնդիրների մասին

20:44 23.03.2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ վատ է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը, բայց նաև ասել, որ եթե ընկերությանն ասեն, որ այլևս չի աշխատելու՝ դրանից Երևանում աղբը չի պակասելու: Երկրորդ օպերատոր ունենալու հարցն է ձգձգվում. SHANTNEWS.am-ի այս նկատառմանը վարչապետը պատասխանել է. «Հիմա որ այլ օպերատոր փորձենք բերել, քանի՞ ամիս կտևի դա, չի կարա չէ […]

̰
Քաղաքապետի՝ տրանսպորտի խնդիրը 5 տարում լուծելու խոստումը ուժի մեջ է. SHANTNEWS.am-ը մանրամասներ է պարզել

18:25 23.03.2019

Համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ինչ փուլում է գտնվում Երևանում նոր տրանսպորտային համակարգ ունենալու հարցը: Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետի հայտարարության, իրենք ծրագիրը մշակած բրիտանական ընկերությունից պահանջել էին կրկնակի ուսումնասիրություն կատարել ուղևորահոսքի ցուցանիշի վերաբերյալ: Պատասխանը եկել է, ըստ որի` նախորդ ցուցանիշը չափազանցված չէ և համապատասխանում է իրականությանը: Ամեն […]

̰
BACK_TO_TOP