16:17 16.06.2019
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գործելաոճի, աղբահանության խնդիրների մասին է նա խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջման ժամանակ: «Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ»: Քաղաքը բաժանված է 2 լոտի, այսինքն՝ 2 մասի: Չգիտես ինչ պայմաններով և չգիտես ինչու դա վերցրել […]
15:04 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է տրանսպորտային համակարգի խնդիրների մասին: «Երևի 6-7 տարվա ընթացքում անընդհատ քաղաքային իշխանություններն ասել են՝ հեսա փոխելու ենք տրանսպորտային համակարգը, բայց մասնավոր տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, բոլոր երթուղային տասիները շուտով կդառնան 15 տարեկան»,-ասաց Մարությանը: Նա նաև նշել է, որ խնդիրները մի քանի ամսում լուծել […]
12:58 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո լրագրողները զրուցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ու հարցրել՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ վարչապետը դժգոհ է նրա աշխատանքից, քանի որ «տապալել է քաղաքի կառավարումը»: «Բացարձակ, այդպիսի բան չկա: Տապալման մասին ծիծաղելի է խոսելը: Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք»,-ասաց Մարության: Խոսելով տրանսպորտային համակարգի փոփոխությունների մասին՝ Մարությանն […]
16:46 15.06.2019
Հունիսի 13-ին և 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում էր: Պատվիրակությունն արդեն վերադարձել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով այցելության մասին պատմող քաղաքապետարանի տեսանյութը՝ «Դրական լիցքեր կուտակած՝ Ստեփանակերտից վերադարձանք Երևան» գրառմամբ: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/372947900012296/?__xts__[0]=68.ARC3J8CjZ9BuZL-yxDfKjBxTnfuz2-JHcZs0rP4IwXaaO47KR-xBqtP4DPgbrddlbjIJwa4kI-wbexRfyNloAaeVkIRGDmKk_5FOcQuRcitrRbSGi8ghmXLUHDmkRSx7kFGiszPlSCADmYZov51VY5_lptRX1b6gqqccUneKXudnPjKZegQo8LtNXbyjkL7bwslHjTTE19lal3-ye4ImPjWFwQeyS9QlaPYeJ53HQ-7dEAfHkORxwQVjDzZE9QAFo7mYUfsWzC6jsqbN9sc5V2giQqvRQ9ohZIHR_Elc9lXWVfm6W2swm8JRh6Ne6NTq4Ltb7Lo78rVpR9XefmdpiD9I8eibNy6YOL8&__tn__=-R
13:25 15.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների մի մասն ուղղել մայրքաղաքի մի քանի փողոցի հիմնանորոգմանը. «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ […]
16:10 14.06.2019
Պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի»: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հանգստի գոտին կառուցվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի սիրված վայր է դարձել ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար: […]
10:54 14.06.2019
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր: Երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:
21:38 13.06.2019
Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: […]
18:34 13.06.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի ու Արցախի շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ […]
10:12 13.06.2019
Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Այցի շրջանակում տեղի կունենա նաև […]
17:23 12.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղային տաքսու վարորդի աղմկահարույց դեպքին` նշելով, որ վարորդին աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը միայն կարող է տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել: SHANTNEWS.am-ի հարցին` արդյո՞ք մեկ վարորդին ազատելով խնդիրը կլուծվի, քանի որ այն համատարած բնույթ է կրում, քաղաքապետը […]
15:48 12.06.2019
«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]
14:33 12.06.2019
Երևանի քաղաքապետարանի կազմում հիմնվող նոր բյուջետային հիմնարկը արդեն հունիսի վերջին կունենա 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ՝ քաղաքի աղբահանության վիճակի շտկման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա հիշեցրեց, որ դեռ հունվար-փետրվարից հայտարարված էր այդ մեքենաների մատակարարման մրցույթ, որը բողոքարկվեց, ապա քննվեց դատարանում, ինչի հետևանքով ուշացումներ եղան։ «Պետական սեկտորը, ցավոք, մասնավորի պես […]
13:46 12.06.2019
«Կարևոր մի բան՝ Երևան քաղաքում վերջապես հանրային տուալետների խնդիրը ե՞րբ է լուծվելու։ Մենք ուղղակի ծանր վիճակում ենք։ Եվ քաղաքացիները, ասենք, շրջանից եկել են, իջել են, անընդհատ մեզ տուալետի տեղ են հարցնում, չգիտենք նույնիսկ՝ ինչ պատասխանենք»։ Այս խնդրի մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետին ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ շատ այգիներում […]
13:30 12.06.2019
2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր ծրագրերով իրականացրել է 62,8 միլիարդ դրամի ծախսեր, ինչը նախատեսվածի ընդամենը 70 տոկոսն է։ Չնայած դրան՝ Երևանի բյուջեն գրեթե հասել է 10 մարզերի բյուջեների ընդհանուր ծախսերին, որ 2018 թվականին եղել են մոտ 68 միլիարդ դրամ։ Երևանի ծախսերն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքերով՝ նախատեսված ծախսերը 70 […]
17:41 05.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի […]
09:51 04.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոմիտասի 15 հասցեում գտնվող մայթից զավթված տարածքում կառուցվող սրճարանն ապամոնտաժվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:51 03.06.2019
Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Ծրագիրը փորձարկվելու է առաջին անգամ, և նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։ Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել 30 դպրոցները՝ Հակոբ […]
11:44 01.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեխաներին՝ տոնական օրվա առթիվ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը: Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար […]
21:42 30.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Ինչպես տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության […]
20:42 30.05.2019
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Հայաստան է ժամանել և ցանկանում է վերաբացել մեծանուն ճարտարապետի թանգարան-ինստիտուտը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց, որ երեք տարի սպասել է ՀՀ քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանի խոստումը կատարելուն: Վերջինս ասել է, որ ընդունում է իր սխալը` թանգարանի հետ կապված և իր սխալը կուղղի թանգարանը վերաբացելով, բայց […]
22:27 27.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը. «Սա այն մարմինն է, որը կարծիք է հայտնում քաղաքում կառուցվելիք այս կամ այն նշանակալի կառույցի վերաբերյալ: Ինչպես նշեց Արսեն Կարապետյանը, նախկինում այն հիմնականում լեգիտիմացնում էր կամայական որոշումները, իսկ երբեմն՝ որոշ շենքեր շինվում […]
19:40 24.05.2019
Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների և անհատների: Ներկայումս, […]
11:49 24.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ. «Սիրելի շրջանավարտներ, դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք […]
19:58 23.05.2019
ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիմումին` ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա հիշեցրել է, որ Մարաղայի ցեղասպանության զոհերի հարազատների խնդրանքով մայիսի 3-ին Գորգիսյանը դիմել էր Մարությանին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Սումգայիթի կոտորածների զոհերին նվիրված հուշակոթողի մոտ, Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված […]
11:53 22.05.2019
Ժամը 11։00-ից սկսվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում է 39 անդամ, իսկ օրակարգում 14 հարց կա, որոնց մի մասը վերաբերում է Երևանի փողոցներն անվանափոխելուն և հուշատախտակներ տեղադրելուն: Մինչ օրակարգին անցնելը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մտահոգություն հայտնեց Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձանի վերականգնման աշխատանքների դանդաղման վերաբերյալ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց, թե […]
17:13 20.05.2019
Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում: «Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ […]
08:31 18.05.2019
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է […]
12:40 17.05.2019
Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ Երևանի ճարտարապետը կամ քաղաքապետը մեզ չի ընդունել: Մինչև չհանդիպենք, մենք չենք գնա: Հո՞ կրակը չենք ընկել: Հայոց պատմությունն է, ի՞նչն է: Ինչքան կարելի է այսքան գնալ-գալ: Մենք ուզում ենք հստակ պատասխան լսել: 2011 թվականից գնում-գալիս ենք: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ զրույցում հայտարարեցին […]
12:10 17.05.2019
Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։ Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: Բնակիչները SHANTNEWS.am-ի […]