TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հայկ Ալումյան

Հակիրճ խոսելու դատավորի հորդորները դուր չեկան Հայկ Ալումյանին

16:46 15.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դռնփակ անելու վերաբերյալ մեղադրական կողմի միջնորդությունը մերժվեց, և ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց ներկայացնել իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդությունը: Հայկ Ալումյանն ընթերցում էր վկաների ցուցմունքներից հատված, ինչն առաջացնում էր մեղադրող կողմի ու դատավորի դժգոհությունը: Մեղադրող կողմը միջնորդեց, իսկ դատավորը հիշեցրեց, որ ծանոթ է ցուցմունքներին և Հայկ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացնում է կալանքից ազատելու միջնորդությունը

14:15 15.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը: Պաշտպանական կողմը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունն է ներկայացնում: «Ես կանդրադառնամ մեղադրանքի յուրաքանչյուր դրվագի հետ կապված հիմնավոր կասկածի հարցին և կներկայացնեմ, որ անգամ առանց քրեական գործի ողջ նյութերը մանրակրկիտ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի վաղը

18:07 10.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է: Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։30-ին: Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել և մանրամասն ու շատ երկար նկարագրել է իրադարձությունները, սակայն փաստաբանը չմանրամասնեց` նշելով, որ ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատվածաբար […]

̰
Վճռաբեկ դատարանն անընդհատ ուզում է ապացուցել, որ ավելորդ է մեր դատական համակարգի մեջ. Ալումյան

16:00 13.03.2019

«Վճռաբեկ դատարանը անընդհատ ուզում է ապացուցել, որ ավելորդ է մեր դատական համակարգի մեջ»,- մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ արդեն երկրորդ բողոքն է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն որևէ նորություն դեռևս չկա: «Վճռաբեկ դատարանը, մեղմ ասած, կողմնակալություն է անում»,- նշեց Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով, որ երբ դատախազներն էին բողոքարկել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը համոզված է` իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա

14:43 06.12.2018

ՀՀ իշխանությունները ճնշում են գործադրում դատական համակարգի վրա: Այս տեսակետին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Իշխանության որևէ ճյուղ`լինի օրենսդիր, թե գործադիր, չպետք է ճնշում գործադրի դատարանի նկատմամբ և դատավորի նկատմամբ, ինչքան էլ որ կարևոր գործ քննվելուց լինի, ինչքան էլ որ ցանկություն լինի այդ իշխանության մոտ, որպեսզի գործը լուծվի որոշակի ձևով և […]

̰
BACK_TO_TOP