TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

Հայաստան

Հետխորհրդային երկրներից «ամենախմող» երկիրը Մոլդովան է. ո՞ր տեղում է Հայաստանը

12:31 25.09.2018

Հետխորհրդային երկրներից «ամենախմողը» Մոլդովան է: Այդ երկրում 15 տարեկանից բարձր անձինք մեկ տարվա ընթացքում 15․2 լիտր ալկոհոլային խմիչք են օգտագործում: Այս մասին տեղեկանում ենք «Настоящее Время» լրատվամիջոցից: Հրապարակված պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանը հետխորհրդային երկրների ցանկում 11-րդն է ալկոհոլի օգտագործման ցուցանիշով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում 15-ից բարձր տարիքի անձինք մեկ տարվա ընթացքում 5․5 […]

̰
Իսրայելը գործնական, սակայն թույլ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. Կնեսետի նախկին պատգամավոր

16:30 24.09.2018

Իսրայելին հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին: «Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան այցելություններ կատարելու սիրահար է: Իսրայելը միշտ հետաքրքրվել է, մասնավորապես մուսուլմանական աշխարհի այն երկրներով, որոնք հարևան են Իրանին, քանի որ այդ երկիրը միակն […]

̰
Արցախում վարչապետին ներկայացրել են մահապարտ անօդաչու թռչող սարք

16:21 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]

̰
Փաշինյանին Արցախում ցուցադրել են հայկական հեռակառավարվող զինատեսակը

15:40 20.09.2018

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]

̰
ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 254-ը

13:56 20.09.2018

Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]

̰
Եթե Փաշինյանը ցանկանում է շարունակել մնալ իր աթոռին, թող քիթը չմտցնի Ադրբեջանի ներքին գործերի մեջ. Ալիևի մամուլի քարտուղար

17:04 17.09.2018

Գասիմովը նաև նշել է, որ Փաշինյանի նոր բռնապետական վարկաչարգը Հայաստանը դեպի անդունդն է մղում:

̰
Ադրբեջանը խոշոր զորավարժություն է սկսում՝ ըստ Արցախի վրա հարձակման սցենարի

12:39 14.09.2018

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]

̰
Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

16:20 08.09.2018

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը մատնանշել է երկկողմ յուրահատուկ հարաբերությունները: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առաջընթացով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

15:49 08.09.2018

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին  հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/670061006712373/?type=3&theater  

̰
Ի՞նչ է «Շանթ» զորավարժությունը, և ինչո՞ւ այն պետք է ղեկավարի երկրի ղեկավարը

20:00 29.08.2018

Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։ Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա […]

̰
Հայաստանի Մ-17 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Չեռնոգորիային

16:44 28.08.2018

Հայաստանի և Չեռնոգորիայի Մ-17 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը պարտվեցին 1:4 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ռոման Միքայելյանը: Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին: Այս մասին փոխանցում է Հայաստանի […]

̰
Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

̰
Գերմանիան ցանկանում է միջնորդի դեր կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

15:48 25.08.2018

Մերկելի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ բեռ է տարածաշրջանի համար

̰
Ինչո՞ւ էին Հայաստանում ուրախ Անգելա Մերկելի այցի կապակցությամբ. Deutsche Welle-ի անդրադարձը

14:10 25.08.2018

Անգելա Մերկելի այցի հետ կապված Հայաստանում տիրող տրամադրությունը հասկանալու համար պարբերականը հարցազրույց է վարել հայ վերլուծաբանների հետ:

̰
Կալիֆոռնիայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը կժամանի Հայաստան

17:13 24.08.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Այցը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը:Այն նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։ Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի ասամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել […]

̰
Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները

16:54 23.08.2018

Օգոստոսի 20-24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների […]

̰
Փիթեր Բալաքյանը Հայաստանի մասին հոդված է հրապարակել The New York Times պարբերականում

20:20 22.08.2018

The New York Times հայտնի պարբերականի իր  հոդվածում Հայաստանին է անդրադարձել հայազգի գրող Փիթեր Բալաքյանը: Հեղինակը գրում է, որ Երևանն ամեն անգամ հաճելիորեն զարմացնում է: Քաղաքն ունի իր էներգետիկան, որը տարբերվում է 1980-ականների խորհրդային տարիներին եղած մթնոլորտից ու էներգետիկայից: Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է գարնանը տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը»՝ նշելով, որ այն իր հետ բերել է […]

̰
Հեռանկարային է Միջին Արևելքի շուկան, ՀՀ ռազմական արտադրանքն այնտեղ ունի մրցունակություն․ հարցազրույց ՌԱՊԿ ղեկավարի հետ

19:30 20.08.2018

Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։ – Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ […]

̰
Որպես հայկական ռազմական արտադրանքի հեռանկարային շուկա դիտում ենք Միջին Արևելքը. Քերոբյան

14:56 20.08.2018

Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Եվրոպական որոշ երկրներ արտահանվում […]

̰
Հայկական ռազմական ԱԹՍ-ները կցուցադրվեն Ռուսաստանում

13:38 20.08.2018

Օգոստոսի 21-ին Մոսկվայում բացվում է Армия-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցելու է նաև Հայաստանը։ Հայկական ընկերություններն այնտեղ ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու, քան նախորդ տարիներին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Ներկայացվելու է անօդաչու թռչող սարքերի հինգ տեսակ, որոնք այս պահին գտնվում են սպառազինությունում կամ մշակման վերջին […]

̰
«ՌԻԱ Նովոստին» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան

18:00 16.08.2018

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»: «Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, […]

̰
Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել դուրս բերել զորքերն Արցախից. Ադրբեջանի ԱԳՆ

17:58 01.08.2018

Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել զորքերի դուրսբերումը Արցախից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր հանձնառությունները Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային մյուս իրավական փաստաթղթերի համաձայն. դադարեցնել Ադրբեջանի դեմ կիրառվող ուժն ու դուրս բերել զորքերը Արցախի […]

̰
Հայաստանը ՌԴ ներգաղթածների թվով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը

11:22 30.07.2018

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ամենամեծ թվով ներգաղթյալներ գրանցվել են Ուզբեկստանից՝ 1 277 651 մարդ:

̰
Ռուսական նոր վարկով գնվող սպառազինությունն արտադրության փուլում է․ նախարար

15:59 25.07.2018

Ռուսաստանի կողմից հատկացված 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով հայկական բանակին սպառազինություն ու ռազմական տեխնիկա մատակարարելու գործընթացը շարունակվում է, Հայաստանին տրամադրվելիք զինատեսակները դեռ արտադրության փուլում են։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին, թե ինչ սպառազինություն է Հայաստանը գնում նոր վարկով, Տոնոյանը պատասխանեց, որ չի կարող ասել, բայց […]

̰
ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ԶՈւ և ոստիկանության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին

13:56 23.07.2018

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ: Խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուայի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ […]

̰
Այս պահին մասնակցում ենք պլանավորմանը. ՊՆ խոսնակը՝ ՀՀ զինծառայողների՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու մասին

18:45 18.07.2018

Վրաստանում օգոստոսի առաջին կեսին կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ խոշոր զորավարժություն, որին, ըստ Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրության, մասնակցելու է նաև Հայաստանը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընթանում է զորավարժության պլանավորման փուլը, և հայկական կողմը մասնակցում է դրան։ Բուն զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ կմասնակցե՞ն, թե՞ […]

̰
10 մրցույթ, որոնց «Բանակային խաղերի» ընթացքում կմասնակցեն ՀՀ ԶՈւ զինծառայողները

13:22 18.07.2018

Հուլիսի 29-օգոստոսի 12 միջակայքում Հայաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում հայկական բանակի մի շարք մասնագիտությունների ամենահմուտ զինծառայողները մասնակցելու են «Բանակային միջազգային խաղերին» ու մրցելու են 32 այլ երկրների լավագույն զինծառայողների հետ։ Մի քանի մրցաձևերում հայկական անձնակազմերը մրցության մեջ են մտնելու հարևան Ադրբեջանի զինծառայողների հետ։ ShantNews.am-ը բացատրում է, թե ինչ մրցույթներ են դրանք։ Տանկային բիաթլոն. Տանկային անձնակազմերի միջև […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո

17:49 12.07.2018

Համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը:

̰
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

21:26 11.07.2018

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]

̰
Պատերազմի ժամանակ արցախյան սահմանը կրճատվել է 3 անգամ, ի՞նչ է շահել բանակը.  քաղաքագետի մեկնաբանությունը

12:50 07.07.2018

Խորհրդային շրջանում արցախյան հատվածում հայ-ադրբեջանական սահմանը՝ ներառյալ ԼՂԻՄ սահմաններն ու Սյունիքի, Վայոց ձորի արևելյան սահմանները, կազմում էին ավելի քան 960 կիլոմետր, պատերազմից հետո՝ ընդամենը 290 կիլոմետր։ Ադրբեջանի հետ սահմանագիծն Արցախյան հատվածում կրճատվել է ավելի քան 3 անգամ, ինչը հայտնի է դարձել քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաքած քարտեզից։ «Այն, որ մեր սահմանը կրճատվեց շուրջ 650 կիլոմետրով, դրանից […]

̰
BACK_TO_TOP