14:10 30.01.2019
Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական, հայտարարությամբ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար […]
19:25 25.01.2019
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացրած ադրբեջանական աղմուկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի տեղադրման վերաբերյալ երկու երկրների դեսպաների միջև տեղի է ունեցել տեղեկության փոխանակում: «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և մեր երկրների միջև […]
17:29 24.01.2019
«Երկրներ կան, որ ո՛չ ժողովրդավարություն ունեն, ո՛չ նորմալ կառավարություն, բայց ներդրումներ են ստանում բնական պաշարներից, մեր բնական պաշարը մեր մարդկային ռեսուրսն է, այ դա մենք պետք է կարողանանք լավ աշխատեցնել»,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոսում ունեցած գործարար հանդիպումների մասին: Պողոսյանը վստահ է՝ […]
21:11 17.01.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես անդրադառնալով այն հանգամանքին, որ կողմերը քննարկում են ունեցել նաև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Բաբայանի համոզմամբ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը նախ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունից: «Դա իր մեջ ներառում է […]
14:42 11.01.2019
Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով: «Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն […]
17:22 18.12.2018
ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]
20:20 13.12.2018
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]
12:44 30.11.2018
Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրների բարեկեցության 2018թ.-ի վարկանիշը: Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ դիրքերը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 96-րդ տեղը, Ադրբեջանը՝ 99-րդ, իսկ Վրաստանը` 80-րդ տեղը: Ամենաբարեկեցիկ երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: Աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբաններն ուսումնասիրել են տնտեսության վիճակը, բիզնես միջավայրը, […]
17:34 21.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նա մասնավորապես տեսակետ է հայտնել, որ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Հանրապետության նախագահը հանդես է եկել […]
14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
17:10 10.11.2018
Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին: Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի […]
20:43 07.11.2018
Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]
16:35 07.11.2018
Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]
14:23 30.10.2018
Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]
14:01 30.10.2018
Տնտեսության կառուցվածքը վստահաբար պետք է փոխվի: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Նրա բացատրմամբ՝ ներկայումս գործող կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում: «Այս փոփոխությունը ենթադրում են, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, ֆորմալ առումով, այսպես ասած, ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանի խոսքերով՝ մաքսային, […]
13:25 30.10.2018
Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Սակայն նա ընդգծել է՝ տնտեսական ցուցանիշն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մշտապես է այդպիսին եղել: «Սա մեր տնտեսության կառուցվածքներից է: Եթե դուք փորձեք ուսումնասիրել, շատ մեծ հավանականությամբ կարող եք ասել, որ նոյեմբերին, դեկտեմբերին շատ ավելի լավ ֆոն կլինի, բայց հոկտեմբերի համար մտահոգություններ […]
12:01 30.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում է՝ մասնակցելու Մինսկում կայանալու է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպումը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ հանդիպումներ: Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: Նա հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական շեշտադրումները, որոնք հայկական կողմը պատրաստվում է անել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը: […]
17:49 23.10.2018
Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]
18:58 20.10.2018
Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]
17:47 20.10.2018
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]
17:00 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]
18:13 16.10.2018
Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]
16:36 16.10.2018
Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]
22:42 09.10.2018
Մինչև ընտրություններ տեղի չունենան, քաղաքական ճգնաժամը չի լուծվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ ներհայաստանյան քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս կգա այն ժամանակ, երբ ընտրություններից հետո իշխանության բոլոր թևրում ներդաշնակություն հաստատվի: «Ճգնաժամն սկսվել է այն ժամանակ, երբ իշխանության մի թևը՝ գործադիրը, մի քաղաքական ուժ դարձավ, իսկ մյուսը՝ օրենսդիրը, մնաց նույնը», – […]
12:05 08.10.2018
Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝ Հայաստան կժամանի ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ»,- […]
18:09 05.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:
11:32 03.10.2018
ՀՅԴ-ն վարչապետի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել վարչապետի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Ի սկզբանե էլ ենք մենք դա ասել, եթե մենք գնում ենք համաձայնության արտահերթ անցկացնելու և դա կատարվում է համաձայնությամբ՝ հուշագրով, բնականաբար, մենք պարտավորվում ենք, որ որևէ […]
16:45 02.10.2018
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կհանդիպեն»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։
15:09 27.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]
16:51 25.09.2018
Հայաստանը հետաքրքրված է Հյուսիսային Կովկասի տարածքում լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: «Հյուսիսային Կովկասը մեզ համար մեծ դեր է խաղում, քանի որ հենց այդ տարածաշրջանով է Հայաստանը տրանսպորտային հաղորդակցություն իրականացնում Ռուսաստանի հետ: Մենք ուրվագծել ենք մի քանի նախագծեր: Մասնավորապես, ես արդեն այցելել եմ […]