12:40 26.04.2019
Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Համաժողովի թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիա, Բելգիա, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, […]
13:04 29.11.2018
Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը: Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագործելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները: «Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, […]
12:26 28.11.2018
Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, […]
19:29 23.10.2018
Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի ընթացքում որոշում է կայացվել, որ համաժողովը պաշտոնական գրասենյակներ կունենա ԵԱՏՄ անդամ երկրներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ այդ գրասենյակների նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների գործարարներին օժանդակելն է: Աբրահամյանն ափսոսանք է հայտնել, որ համաժողովի նկատմամբ հայ գործարարները մեծ հետաքրքրություն չեն դրսևորել: […]
14:02 12.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել են ֆրանկոֆոն երկրների շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: Նրանք կարևորել են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիական հասարակությունների դերը երկրների զարգացման ու կոնֆլիկտների լուծման գործում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել […]
14:03 29.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի մասնակիցներին: ՌԴ նախագահի խոսքը ներկայացված է նաև Կրեմլի պաշտոնական կայքում: Ողջույնի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սրտանց ողջունում եմ Ձեզ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի բացման կապակցությամբ: Ձեր ամենամյա հանդիպումները արդեն բարի ավանդույթ են դարձել: Համաժողովին մասնակցում են կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական և […]
13:17 29.06.2018
Հայաստանում հունիսի 29-ին մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը՝ «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով: Միջոցառման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: «Համաժողովի հիմնական էությունն այն է, որ ԵԱՏՄ թվայնացման գործընթացի համատեքստում փորձում ենք IT ոլորտի […]